Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գրական ցերեկույթ՝ Գորիսում

by Քրիստինե Հայրապետյան
Փետրվար 18, 2023
0

Գորիսի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ՀՀ գրողների միության անդամներ Լևոն Սահակյանի, Վարուժան Գալստյանի և Վարդան Սարգսյանի գրական ստեղծագործական ցերեկույթը, որի ընթացքում ներկայացվեց նրանց   ստեղծագործական գործունեությունը, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել  են լրատվամիջոցներում, գրական պարբերականներում, նաև առանձին գրքերով։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը հակիրճ ներկայացրեց նրանց  ստեղծագործությունները, նշելով, որ Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանի պոեզիան շարունակում է  Սյունիքի գրական ընտանիքի  գրական ավանդույթների «առողջ երակը»։ Այդ են վկայում հեղինակի ստեղծագործություններն ամփոփող տասնչորս գրքերը։

Բանախոսի կարծիքով Վարուժան Գալստյանի ստեղծագործությունների սեղմությունը, իմաստային խտացումներն ու պատկերայնությունը տպավորիչ են։ «Գրողն ունի ուրույն գրական ճաշակ, որը հեռու է հռետորաբանությունից,  բառախտից, որով շատ գրողներ են տառապում և տառապեցնում ընթերցողներին»—ասաց նա։

Անդրադառնալով Վարդան Սարգսյանի պատմվածքներին, Թ․ Մարությանը նշեց, որ  «դրանք ժամանակակից արձակի գրականության ձեռքբերումներից են»։ Ըստ նրա, գրականության գործառույթը գեղարվեստականությունը  և պատկերայնությունն են, և այն ամենն, ինչի մասին գրում է Վարդան Սարգսյանը, շատ կարևոր է, որպեսզի դա քո սրտի էջը համարես։

Գորիսի համայնքապետրանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը կարևորեց միջոցառման ձևաչափը, և համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց ստեղծագործողներին՝   համայնքի գրական–մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար։

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.