Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Արտոնություններ՝ համայնքային ենթակայության կրթական հաստատություններ հաճախող երեխաների համար

by Քրիստինե Հայրապետյան
Մարտ 15, 2023
0

Գորիսի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, որը  վարում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Օրակարգում ընդգրկված ավագանու որոշման նախագծերը վերաբերում էին համայնքային ենթակայության հողատարածքների աճուրդի միջոցով օտարմանը, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և այլն։ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին որոշում կայացրեց  Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի 10-րդ շենքի նկուղային հարկում  15 տարի բնակվող բազմանդամ ընտանիքին համայնքային սեփականության տարածք նվիրաբերելու մասին։

Քննարկվեց նաև Գորիս համայնքի ավագանու 2022թ. հունիսի 29-իթիվ 72-Ա որոշման թիվ 13 հավելվածում փոփոխություն կատարելու մասին` ըստ որի Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 99-Ա որոշման մեջ կատարվել  է փոփոխություն, մասնավորապես, Խնձորեսկ բնակավայրի թանգարանը համալրվեց գիտաշխատողի հաստիքով։

Ավագանու որոշմամբ  հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհետ կորած անձանց, ծնողազուրկ, հինգ և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներն այսուհետ համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ կհաճախեն անվճար հիմունքներով։ Նույն նախագծի մեկ այլ կետով  այսուհետ համայնքի ղեկավարի որոշմամբ հնարավոր  կլինի առանձին դեպքերում  50% վարձավճարների զեղչ  կիրառել նաև խոցելի այլ խմբերի երեխաների համար։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.