Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքում 2023թ․ տեղական բյուջեից ներդրումների ծավալը կկազմի 3.800.000 հազար դրամ

by mediapoint
Ապրիլ 15, 2023
0

 

 

Գորիս համայնքի ավագանին հաստատեց համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը, որտեղ ներկայացված են համայնքի սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-ի ծրագրերը և միջոցառումները:

Փաստաթուղթը կազմվել է համայնքի հնգամյա զարգացման պլանի հիման վրա, ընթացիկ տարվա բյուջեի հաստատումից հետո։ Դրանում ներկայացված թե՛ ֆինանսական, և թե՛ այլ ցուցանիշեր ենթակա են փոփոխության։ Այն  նպատակ ունի «ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում»:

Ինչպես նշված է աշխատանքային պլանում, Գորիս համայնքը  2023թ.-ից սկսած «առավել մեծ ուշադրություն է սկսում դարձնել ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրով սահմանված թիրախներին հասնելու գործընթացին»։

Աշխատանքային պլանով համայնքի ոլորտային նպատակները հինգն են, որոնք վերաբերում են բազմաբնակավայր համայնքում բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգի ապահովմանը, համայնքի քաղաքաշինական նորմերի, համայնքային գույքի և ենթակառուցվածքների, հանրային վայրերի պահպանմանը և զարգացմանը, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ստեղծմանը, մշակույթին և երիտասարդների հետ տարվող աշխատանքներին, սոցիալական պաշտպանությանը։

Վերջին հարցի վերաբերյալ  աշխատանքային պլանի քննարկման ընթացքում ավագանու՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ  սոցիալական խնդիրների լուծման համար  տեղական իշխանության կողմից  տրվող դրամական աջակցությունը որոշակի պարտավորվածություն է պարտադրվում քաղաքացուն, որին ի պատասխան, ավագանու մեծամասնություն կազմող «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու անդամը պատասխանեց, որ այդ դեպքում պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության շրջանակներում մատուցվող ծառայությունները, մասնավորապես, նպաստներն, ուղղակիորեն կարող են կախվածության մեջ պահել շահառուներին՝ համապետական իշխանություններից։

Ըստ աշխատանքային պլանի, Գորիս համայնքում աջակցություն ստացող սոցիալապես անապահով, կարիքավոր և առողջական խնդիրներ ունեցող մոտ 900 բնակչի համար կներդրվի 17800,0 հազար դրամ, ակնկալվում է, որ բնակիչների բավարարվածությունը սոցիալական ծրագրերից կբարելավվի 80 %-ով։

Քննարկման առարկա դարձավ նաև համայնքի ակնկալվող տնտեսական ցուցանիշը, որն ըստ ավագանու ՔՊ կուսակցության խմբակցության, ցածր է։ Համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով, սպասվող արդյունքը հակամարտության՝ համայնքի կյանքի վրա ունեցած ազդեցության պայմաններում իրատեսական է, և  այն բխում է համայնքի ընթացիկ բյուջեից, և ավելին արձանագրելու, բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունն ավագանունն է։

Համայնքի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվում է, որ ընթացիկ տարում օտարման ենթակա է 19600.0քմ համայնքային հող, որից ակնկալվող եկամուտը կազմում է 28000.0 հազար դրամ, իսկ Համայնքի գույքի կառավարումից առաջացած  եկամուտները, նախատեսվում է, որ կավելանան  հինգ տոկոսով, իսկ բարեկարգ և կանաչապատ հանրային հատվածների ընդլայնումը կկազմի 15%:

Տարվա ընթացքում  ակնկալվում է աղբահանության ծառայության որակի երեսուն տոկոս բարելավում։

Գորիս համայնքի ենթակառուցվածքների  պահպանման համար 2023թվականին կներդրվի 113602,0 հազար դրամ։

Համայնքում մատուցվող նախադպրոցական կրթության ծառայությունից օգտվող բնակավայրերի տեսակարար կշիռը ընդհանուր բնակավայրերի մեջ  կազմում է 70%, Նախադպրոցական հաստություն չի գործում երեք բնակավայրում։ Ընդհանուր թվով նախադպրոցական կրթություն է ստանում 1109երեխա։ Նախադպրոցական կրթության կազմակերպման համար տեղական բյուջեից ծախսվում է 329000,0 հազար դրամ։

Գորիս համայնքում արտադպրոցական  կրթության  ծառայություն մատուցվում  է միայն երկու բնակավայրում՝ Գորիս քաղաքում և Խնձորեսկում։ Ակնկալվում է, որ մատուցվող արտադպրոցական դաստիարակության ծառայությունից օգտվողների թիվը ընթացիկ տարում կավելանա 15 տոկոսով։

Ավագանու նիստում քննարկվեցին այլ հարցեր, որոնք վերաբերում էին Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխությունների կատարմանը, համայնքային ենթակայության հողերի ուղղակի կամ աճուրդով օտարմանը։

Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.