Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի քննարկումը ԳՊՀ-ում

by Քրիստինե Հայրապետյան
Հոկտեմբեր 24, 2023
0

Գորիսի Պետական Համալսարանում տեղի ունեցավ բ․գ․թ․ դոցենտ Մհեր Քումունցի և մանկավարժ-լրագրող, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի քննարկումը։ Բանախոսները ներկայացրին գրքի կառուցվածքի, ընդգրկված նկարների և հոդվածների մասին։

«Այսօր, երբ Արցախի ամբողջ տարածքն անցել է ադրբեջանցիների տիրապետության տակ, տասը տարի հետո տեսնելու ենք, որ հայական ոչինչ չկա այլևս այդ տարածքներում»,–ցավով նշեց Մհեր Քումունցը, քանի որ ըստ բանախոսի, մի շարք հուշարձաններ տարիների ընթացքում ուղղակի չեն պահպանվել։ Գրքի մեջ ընդգրկված նկարները և հոդվածները բազմիցս հրապարակվել են տարբեր առիթներով:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի  լուսանկարների հեղինակը Զոհրաբ Ըռքոյանն է, ով շուրջ 30 տարի ապրել է Քաշաթաղում: «Գրքի ամբողջական ներկայացումը Զոհրապի և իմ համահեղինակությամբ է, իմ աշխատանքը՝ գրքի տեխնիկական խմբագրումն է, նաև ստուգաբանությունը, այսինքն հուշարձանի նկարին կից՝ նկարագիրը,  դրան առնչվող տեղեկությունները»,–ասում է Մ․ Քումունցը։

Ըստ հեղինակների, որևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել  ուսումնասիություններում՝ հուշարձանների ազգային պատկանելության մասով, և եթե եղել են մահմեդական հուշարձաններ, ապա դրանք նույնպես ուսումնասիրվել  և ընդգրկվել են գրքում։ Ուսումնասիրվել են Քաշաթաղի շրջանի, պատմական Սյունիքի և Արցախի մի մասի հուշարձանները ։

70 տարվա ընթացքում Քաշաթաղի շրջանում գրեթե հայկական բնակավայր չի եղել։ Երբ Քաշաթաղի շրջանը(Լաչին)հռչակվել էր Կարմիր Քրդստան, իսկ 1929թ․ վերացվել է և տարածքը մտցվել ադրբեջանական ԽՍՀ–ի կազմի մեջ՝հայկական բոլոր հուշարձանները խեղվել են, որոշները նաև պահպանվել։ Գրքի հեղինակները նշում են, որ կան պահպանված եկեղեցիներ, սակայն  վատ են պահպանվել ոչ մեծ եկեղեցիները, գերեզմանները, կամուրջները, և երբ նկատվել է հայկական հետք, արձանագրություն՝ջնջվել է այն: Որպես  օրինակ նշվեց հայտնի Լալազարի կամրջի մասին, որն ունեցել է հայկական վիմագրություն՝ կառուցման մասին, որը  սակայն ուղղակի տաշված ու ջնջնված է։

Մհեր Քումունցի խոսքով ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ չկա մի բնակավայր, որտեղ հայկական հետք չլինի.«Ես ինքս զարմացած եմ,չկա մի  բնակավայր, որտեղ  գոնե որևէ հայկական գերեզման կամ մատուռ չլիներ, եթե կան հուշարձաններ, օրինակ բերդեր և ամրոցներ, որ թերևս վաղ անցյալ ունենալու պատճառով վեճերի քննարկման առիթ են տալիս, թե ում կողմից է կառուցվել, գուցե պարսկական մշակույթի մնացուկ է, գուցե արաբական իշխանության շրջանում է կառուցվել, բայց եկեղեցիներ, մատուռներ, գերեզմաններ, կամուրջներ՝ մարդու կյանքի և գոյության հետ ուղղակիորեն առնչվող ուղղակի  հուշարձանները, բոլորը հայկական են։ Մեր նպատակն է աշխարհին ցույց տալ, ասել, բացատրել, որ սա ուղղակի պատմականորեն դարերի ընթացքում ստեղծված, արարված մի ժողովրդի հուշն է»,- նշում է նա։

Հեղինակները շեշտում են, որ բոլոր հոդվածները, նյութերը գիտական կաղապարից հանվել և դարձել են գիտավավերագրական կամ ուղղակի հանրամատչելի։Այն անգլերեն կամ օտար լեզվով խոսող հանրության համար է, ով մեկ հայացքով կկարողանա կարդալ հոդվածը և պատկերացում կազմել հուշարձանի վերաբերյալ։ Թեև գիրքը երկու համահեղինակ ունի, սակայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի դասախոսները, գիտնականները ևս ուսումնասիրել են, ինչպես նաև բնակիչներ, ովքեր 30 տարի ապրել են Քաշաթաղում:

«Գիրքը օգտակար է լինելու նաև այն առումով, որ այդ հուշարձանները չպետք է ոչնչացվեն, քանի որ փաստագրված են, չնայած հույս չունենք, որ կպահպանվեն, չգիտենք ինչ ճակատագիր կունենան Քաշաթաղի  այդ հուշարձանները, բայց գիրքը կապրեցնի նրանց»։

Լուսանկարները բավականին որակյալ են, տեղեկությունները սեղմ, երբեմն  ներկայացվել են նաև հայ պատմիչներին, ովքեր այս տարածքների վերաբերյալ կարևոր տեղեկություններ են փոխանցել:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բերդերին և ամրոցներին․ դարեր շարունակ այս տարածքը հակամարտության գոտի է եղել և այստեղ մեծ պահանջ կար ամրանալու և պայքարելու, պաշտպանելու, պահպանելու։

Պլանավորվում է 1000 օրինակ տպաքանակով հրատարակել գիրքը և տարածել հիմնականում Հայաստանից դուրս։

Քննարկման ընթացքում Լուսինե Ներսիսյանը, ով նաև խմբագրել է գրքի տեքստը, շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին, կարևորեց այդ ձեռնարկումը իրողություն դարձնելը և նշեց, որ ամեն տողակատում տեսել է Զ․Ըռքոյանի կողմից  այն հոգածո, սրտացավ վերաբերմունքը, որը դրել է նա յուրաքանչյուր քարը ներկայացնելիս։ Նրա կողմից եղավ նաև առաջարկություն, որպեսզի գրքի հայերեն տարբերակն էլ լինի, քանի որ օտարներից առավել մեզ է անհրաժեշտ ճանաչել մեր պատմությունը։

Ի պատասխան, Զ․Ըռքոյանը հայտնեց, որ  գրքի հայերեն տարբերակն  արդեն կա, որը Մայր Աթոռն է տպագրել, սակայն ոչ այն տարբերակով, որն անգլերեն լեզվով  է լույս  ընծայվելու։

Նա նշեց,  որ գիրքը նաև չինարեն է թարգմանվել, և նպատակ ունեն  արաբերեն և եվրոպական մի քանի լեզուներով թարգմանել, որպեսզի ավելի լայն տարածում ունենա։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.