Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի գյուղերում իրարանցում է. Կարալյոկը, նուռը, սերկևիլը մնացել են ծառերին

by mediapoint
Հոկտեմբեր 23, 2013
0

g_imageՍյունիքի մարզում սպասվող ցրտահարության մասին մարզպետարանում տեղեկացել են «Հայպետհիդրոմետ» ծառայությունից, հետո էլ արդեն իրենք են համայնքի ղեկավարներին բանավոր ու գրավոր կերպով, նաև հեռուստաընկերությունների միջոցով տեղեկացնում:

Ըստ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի ծառայության կանախատեսումների, հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում (մինչև -1 C) և ցրտահարություն:Մինչ Սյունքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը պնդում է, որ ցրտահարության համար քիչ բան կա մարզում, սակայն գյուղերում Panorama.am-ի հարցումները հակառակը ցույց տվեցին: 
«Շատ քիչ խաղող ունենք, դա էլ կհասցնենք մինչև 25-ը հավաքել, բերքը հավաքած է, պտուղը հավաքած է»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան, ավելացնելով, որ համայնքերին տեղյակ են պահել վտանգի մասին ու հորդորել, որ հասած բերքը հավաքեն: Նրա խոսքով, մինչև ցրտահարությունը մարդիկ կհասցնեն դաշտում մնացած բերքը տուն հասցնել:

Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ գյուղի բնակիչներին տեղյակ են պահել, բայց համայնքում ցրտահարվելու շատ բան չկա:
«Մեզ մոտ հիմնականում հացահատիկային բույսեր են, խոտհարքներ, բանջարանոցներն ու այգիները շատ քիչ են»,-ասաց Ս. Սարգսյանը:

Իրավիճակն այլ է Նռնաձորում, որտեղ մեծ ու փոքր լուրը լսելուն պես այգի են գնացել` նուռը փրկելու ցրտից:

«Ցրտահարության մասին տեղեկացված ենք, ոչ մի միջոցառում էլ չենք իրականացնելու, ի՞նչ իրականացնենք, բերքը նոր-նոր հասունանում է, էսօր եկել ենք, որ քաղենք: Ի՞նչ պիտի անենք, եթե համատարած ցրտահարություն է, ոչ մի բան էլ չենք կարող անել, միակ փրկությունն էն կլիներ, եթե ոռոգման ջուր լիներ, դնեինք վրեն, էդ ծխահարությունը սուտ բան է»,- Panorama.am-ին ասաց Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանըշնորհակալություն հայտնեց լրագրողին` ում հեռախոսազանգի շնորհիվ կարողացավ մի քարի նստել, արագ բերքահավաքից բեզարած ոտ ու ձեռին հանգստություն տալ, մի հատ էլ ծուխ քաշել:
Գյուղի այգիների 99 տոկոսը նռնենիներ են, ոչ ոք էլ դեռ բերքահավաք չի արել:
«Մենակ համայնքի ժողովրդինը 58 հա է, չհաշված արդարատության նախարարությունն էլ ունի` 80 հա»,-ասաց գյուղապետն ու կատակով վրա բերեց. «Բայց էդ ո՞վ է արդար դատել որ»:

Համայնքի ղեկավարն անհնար է համարում 3 օրում ամբողջ բերքը հավաքելը:
«20-30 օր մարդիկ հավաքում են, մինչև նոյեմբերի 15-18-ը բերքահավաք է լինում, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց գյուղապետն ու նկատեց, որ նույն իրավիճակն է կողքի համայնքներում, «մարդկանց կարալյոկն ամբողջությամբ ծառի վրա է, էնա կողքի համայնքում` Ալվանքում, Մեղրիում, Ագարակում, Շվանիձորում»:
Գյուղապետն ասում է, նախորդ տարվա համեմատ նռան բերքը լավ է, դեռ լավ չի հասունացել, ճար չունեն, քաղում են:
«Թող հըլը մեկը ասի, քաղել ենք, ինչի մասին է խոսքը: Մարդկանց բերքն ամբողջությամբ ծառի վրա է, շատ կփչանա»,-ասաց Նռնաձոր համայնքի ղեկավարը:

Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը հեռախոսը թողել էր տանը, հացերին պատասխանեց կինը:
«Թուզը քաղել վերջացրել ենք, նուռը, կարալյոկը, խաղողը, սերկևիլը մնացել է ծառներին: Հիմա քաղում են, մինչև ցրտահարությունը չգիտեմ, կհասցնենք, թե չէ, երկու օր է մնում, դժվար հասցնենք: Մենք որ մեր այգիները դեռ չենք քաղել, վաղը, մյուս օրը կքաղենք, ինչ էլ կմնա, կմնա, Աստծո հույսին ենք թողնում»,-ասաց համայնքապետի կինը:
Աղբյուրը՝ panorama.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.