Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

«Թեյնիկի» տիրուհի Մետաքսյան

by Քրիստինե Հայրապետյան
Մայիս 7, 2024
0

***

Մետաքսյա Սեդրակյանը  ութ տարեկան էր, երբ  ընտանիքը  1995թ․ Մալիշկա գյուղից տեղափոխվեց և վերաբնակեցվեց Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղում։

Դպրոցն ավարտել է Մշենիում, հետո ամուսնացել և տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղ։  Մանկավարժական կրթություն ունի Մետաքսյան, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել, իսկ  2018-2020թ․ Այգեհեվիտի միջնակարգ դպրոցի տնօրենն էր։

Հիշում է  2020թ սեպտեմբերի 27-ը, ինչպես իր երեք երեխաները գյուղի մյուս երեխաների հետ տարհանվեցին, մնացել էին կանայք և տարեցները, իսկ տղամարդիկ առաջնագծում էին։ Մետաքսյայի ամուսինը  զբաղված էր վիրավորների և զոհվածների մարմնինների դուրսբերման աշխատանքներով։ «Մինչև հոկտեմբերի 2-ը մնացել եմ գյուղում, սակայն գնալով վտանգավոր էր դառնում, ասում էին թշնամին մոտենում է գյուղին»,-պատմում է կինը։ Հայրենի գյուղ Մալիշկա են տեղափոխվել  և ծնողների տանը որոշ ժամանակ ապրելուց հետո կարողացել են տուն ձեռք բերել գյուղում։

Ասում է, որ պատերազմից որոշ ժամանակ անց, համացանցում պատահաբար մարքեթինգային դասընթացի հայտարարություն է կարդացել, որով նախատեսվում էր Արցախից տեղահանված կանանց համար դասընթացի կազմակերպում։ Թեև, ինչպես ինքն է ասում, ոլորտը բոլորովին նոր էր իր համար, այնուամենայնիվ որոշում է մասնակցել․ «Մտածեցի, որ ես էլ կարող եմ փորձել, ցանկանում էի վերջնական տեսքի բերել այն աշխատանքը, որով տարիներ շարունակ զբաղվում էին իմ ծնողները։ Էդպես  ստեղծվեց «Թեյնիկ»-ը 2022 թվականին  և  հուլիսին պաշտոնապես բացում արեցինք վերանորոգված  փոքրիկ արտադրամասում, որն իմ տան փոքրիկ մասն է կազմում»,-ասում է Մետաքսյան։ Ծնողները  երկար ժամանակ է, ինչ զբաղվում են բույսերի մշակման և մթերման աշխատանքներով, դաշտերից  հավաքում են, չորացնում և որպես հումք վաճառում։.

***

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

***

«Այս ընթացքում ուսումնասիրել եմ շուկան, որն ինձ համար բոլորովին նորույթ էր, փորձել եմ հասկանալ, թե ինչ է ցանկանում հաճախորդը և գտնել համապատասխան լուծումներ»,–պատմում է Մետաքսյան։  «Թեյնիկն» ունի հիմնականում  ութ տեսակ բուսաթեյ, որոնց համար հետաքրքրիր անվանումներ է ընտրել, այդ հարցում նրան օգնել է իր մասնագիտությունը,  յուրաքանչյուր անվանման մեջ փորձել է նաև մի պատմություն դնել, որպեսզի հաճախորդը վերցնելով փաթեթավորված թեյը և կարդալով նրա վրայի անվանումը՝ուսումնասիրության առիթ ունենա և մի նոր բան բացահայտի։  Իր մեկնաբանությամբ, դաղձի թեյն, օրինակ, որն  ունի նաև  «Մենտայի ըմպելիք» անվանումը, եկել է հին հունական դիցաբանությունից, որտեղ Մենտա աստվածուհուն դարձնում են Մենտա բույս և որպես թեյ՝ հրամցնում են աստվածուհիներին։

***

***

Փաթեթավորված տարաների վրա փակցված է փոքրիկ գրքույկ, որի մեջ երկու լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, գրված է յուրաքանչյուր թեյաբույսի մասին, նաև,թե ինչ  հակացուցումներ ունի։ Մետաքսյան մի քանի փառատոնների ներկայացել է իր թեյերի արտադրատեսակներով․ ասում է, որ փառատոններին  լավ վաճառվում են բուսաթեյերը, և  գնորդներին զարմացրել են իրենց  բուժիչ հատկություններով։

Պատմում է, որ փառատոններից մեկի ժամանակ, արցախցի մի կին «Իվան թեյ» էր գնել իր ամուսնու համար, ում ոտքը պրոթեզավորված էր (ոտքը կորցրել է պատերազմի ժամանակ), երկու օր անց այդ կինը   գալիս  և կրկին  ամուսնու համար մի քանի տուփ նույն թեյից է գնում, այն օգնել էր  տղամարդուն ազատվել  ոտքի տանջող քորից։ «Մենք ավելի շատ հավատում ենք դեղորայքին, սակայն իրականում դեղաբույսերը հրաշքներ են գործում»,–ասում է նախկին ուսուցչուհին։

Մետաքսյայի խոսքով՝ գյուղում իրենց  արտադրանքը չի վաճառվում, քանի որ շատերն են բույսերի մշակմամբ զբաղվում, որպես հումք հավաքում են դաշտերից  և տանում-վաճառում են․ «Ընդհանուր առմամբ թույլ է առևտուրը, այն ապրանքը չէ, որ մեծ ծավալով կարողանան իրացնել,  դրա կազմակերպման համար ռեսուրսներ պիտի ներդնել»։

Սոցիալական ցանցերում պասիվ է, չի հասցնում էջեր վարել, գովազդել իրենց ապրանքատեսակները, սակայն որոշել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, տեղեկություն տարածել  սոցհարթակներում, փոփոխել ֆորմատը, արտադրանքի լոգոն ու ընդլայնել, նոր բուսաթեյերով համալրել  իրենց արտադրանքը։ Ավագ դուստրը սովորում է Եղեգնաձորի պետական քոլեջի տուրիզմի բաժնում․«Այս տարի կավարտի այդ բաժինն ու կշարունակի սովորել, այս անգամ մարքեթինգի գծով․ նա ինձ շատ է օգնում այս գործում, և առհասարակ, ամուսինս ու երեք երեխաներս  ևս ներգրավված են»,–ասում է Մետաքսյան։

***

***

Դպրոց  վերադառնալու, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու մտադրություն այլևս չունի Մետաքսյան, իր խոսքով՝ պատերազմից հետո, վերջին չորս տարիների ընթացքում կարծես անջրպետ է առաջացել դպրոցի և իր միջև, որն իր մեկնաբանմամբ պայմանավորված է նրանով,  որ մեծ  է տարբերությունը այն դպրոցի, որտեղ ինքն աշխատել է, և այն դպրոցների, որոնք տեսնում է․ «Մեծ է տարբերությունը և  ժամանակն այն ամենի, ինչ մենք ապրել ենք մինչ պատերազմը և դրանից հետո և ինձ այլևս չեմ պատկերացնում դպրոցում։ Բավականություն եմ ստանում թեյերի պատրաստման ընթացքից․ բոլորովին այլ է, երբ դու ինքդ ինչ որ բան ես ստեղծում և հրամցնում մարդկանց, ում չես ճանաչում։ Երազանք է ինձ համար «Թեյնիկի» ընդլայնումը, նաև՝ նպատակ և աշխատում եմ այդ ուղղությամբ»։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.