Հրայր Լալայան
Այն, ինչի մասին պիտի խոսեմ, ամոթով եմ խոսելու, բայց լռելը անտարբերություն կլինի, իսկ անտարբերության հետևանքը կամ անբուժելի հիվանդություններ ու վերքեր է ծնում, կամ էլ անդառնալի կորուստներ ու հավիտենական մահ:
2013թ. նոյեմբերի 11-ն էր, աշխատանքից հետո երեկոյան զբոսնելու կամ ինչպես բոլորն են ասում ՙմաքուր օդի՚ էի դուրս եկել: Մռայլ, ցուրտ, մառախուղով պատված իմ Գորիսը շատ եմ սիրում, կարծես ինքդ մնում ես այդ քաղաքի հետ մեն-մենակ. և քաղաքն անկեղծ զրույց է ունենում հոգուդ հետ, բացում է իր իրական դեմքը՝ մռայլ, ցուրտ, մառախուղով կուրացած:
Գորիսի հրապարակի կենտրոնում սբ. Գրիգոր Տաթևացու արձանն է վեր խոյանում, շրջակայքը լույսերով ողողված, իսկ հրապարակի ասպարեզում, ինչպես միշտ մի քանի մեքենաներ էին դեպի արձանը կայանած, իսկ ներսում երիտասարդներ: Սիրում եմ մեր հրապարակը: Խորհրդավոր է, համատարած խավարի քաղաքում կարծես փոքրիկ դրախտ լինի, ուր Գրիգոր Տաթևացու հսկա արձանն է վեր խոյանում, որպես քաղաքի մշտարթուն բարեխոս ու պահապան, որ իր ներկայությունով ամեն անգամ հիշեցնում է սյունեցու եռամեծ ու եռապատիվ անցյալը, հավատքի խորանի ու հայրենի ածուի հանդեպ նվիրական ոգին, ու իր Տեսակի բացառիկությունը: Իր ձեռքի գիրքը կարծես սյունեցու Տեսակի պատմությունն է, պատիվը, ու իր Տեսակից խոտորվածների մեղքերի արձանագրությունը: Միով բանիվ, Տաթևացու արձանը կարծես հայելի է, որ ամեն մարդ տեսնում է ինքն իրեն:
Ժամը 22:05-ն էր, դանդաղ քայլում էի քաղաքի հրապարակով, հինգ երիտասարդներ ոգելից խմիչքից ահավոր գրգռված, Տաթևացու արձանի մոտ հայհոյանքներով համեմված տհաճ, բայց շատ անկեղծ զրուցում էին, եթե դա էլ է զրույց կոչվում: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ նրանք իրենց ծխախոտները հանգցնում էին արձանի վրա, իսկ ամենահետաքրքիրը շարունակությունն էր, որ ինձ ստիպեց գրի առնել այս ամենը: Նրանցից մեկը, ում գլխին ճմրթված գլխարկ կար, այն գլխարկը, որ իր հայրը կամ պապը թալանից էր բերել, և որպես թալանչիների ցեղական պատվո իրավունք` կրում էր ինքը, ցանկություն հայտնեց, որպեսզի իր ընկերներն իրենց ուսերի վրա կանգնեցնելով իրեն բարձրացնեն Տաթևացու արձանի գլխին մոտիկ:
Զարմացա: Նման դեպքում համբուրում են սրբի ճակատը: Ուրախացա, որ նման անսթափ վիճակում մարդ սրբություն հարգել գիտի, չի ուրանում, իր չափի ու ձևի մեջ փորձում է հարգանք մատուցել:
Բայց… Ախր նման բայցն ինձ ատելի է դարձնում հենց իմ աչքին: Ընկերների ուսերին կանգնած, նա իր ձեռքը մեկնեց ու ապտակեց Տաթևացու արձանին, իսկ ներքևիններն ապուշի պես հռհռում էին, թքեց արձանի երեսին ու իջավ` ինչպես քաջ զորավարն է իջնում իր նժույգից:
Իմ միջամտությունը չեմ ներկայացնի, քանի-որ ինքս ավելի հիասթափվեցի ու տհաճ զգացողությունս բազմապատկվեց, և ափսոսում եմ այն խոսքերը, որ շռայլեցի դրանց: Նրանց միայն ու միայն հին ավանդական կերպ պիտի բացատրվեր` սատկացնելով, գլխատելով, ցից հանելով կամ խարույկի մեջ նետելով, և ի ցույց բոլորի: Միայն հասկացա, որ ցեղի գերբը գլխին կրող ստահակը շուտով մեկնելու է զինվորական ծառայության, իսկ ընկերները նրան ուրախացնում էին, ցանկություններն էին կատարում, որ «դուխով» գնա ծառայության:
Սրան ի՞նչ անուն տամ: Դժվարանում եմ: Տաթևացու արձանը միայն քար չէ, միայն հայ հոգևորականի կերպար չէ, դա ավելի շատ գաղափար ու հոգի է քան նյութ, դա հայի պատմության, հայ սյունեցու Տեսակի խորհրդանիշն է: Արձանի նման վայրում տեղադրողները հիմարներ չեն եղել, այդ ամենին խորհուրդ են տվել և իմաստությամբ են շարժվել:
Ուրեմն լսի՛ր, ով գլխարկավոր քաղաքացի.
Դո՛ւ, հայի խեղաթյուրված խայտառակ բանաձև, որ մարդանման կերպարանք ունես, բայց բնության մեջ քեզ նման նողկալի գազան չի ծնվել,
Դո՛ւ, որ անօրեն սիրո վիժվածքն ես, պտուղն ես ոչ թե սիրո, այլ անասնային ցանկության, և պոռնիկի արյունով է բաբախում քո սև սիրտը,
Դո՛ւ, որ մյուռոնաբույր հերոսի արյունով գնված հայ զինվորի համազգեստ պիտի կրես, արդեն իսկ այդ համազգեստի թշնամին ու պղծողն ես ի ծնե, և դո՞ւ պիտի պաշտպանես ի՛մ հայրենիքը, ի՛մ խաղաղությունը… Դու արդեն իսկ դասալիք ես ու Վասակի գենի ու ցեղի գլխարկ կրողը:
Դո՛ւ, որ ապտակում և թքում ես քո ժողովրդի վրա, քո հավատքի ու քո Տեսակի վրա, ասեմ, որ այդ քո Տեսակի արձանը չէ: Պոռնիկը ազգ ու Տեսակ չունի, ինչպես քո մայրը, դու էլ նրա արժանի զավակն ես, հարցրու քո մորը, և նա էլ թող իր ծնարանին հարցնի, և եթե իր ծնարանն իր հյուրերին չի մոռացել, նա անպայման կտեղեկացնի քո փչացած ու զազրելի ազգի ու Տեսակի պատկանելիությունը:
Դու այն ստահակն ես, որ թուրքի հոգեկերտվածքն ու դիմագիծն ես կրում, և քո էությունը մշակույթի ցեղասպանության ունակն ու ջատագովն է:
Դո՛ւ, որ սովոր ես գլխարկավոր արձանների երկրպագել, ուրանալ քո եկեղեցուն ու քո Տեր Աստծուն, տգետների և անուղեղների ուսերի վրա կանգնելով սրբապղծել, դու մեղք չես, մեղք են նրանք, ում ուսերը քո համար պատվանդան են, քանզի քեզ վեր բարձրացնողների պատիվը, ամենանվիրականն ու վերջ ի վերջո նրանց մայրերի երեսին ես թքում ու ապտակում:
Դո՛ւ… դու ի՛մ խայտառակությունն ես, այո՛, ի՛մ, ի՛մ Տեսակի, մենք ենք մեղավոր:
Նմանները նախ ընտանիքում դաստիարակություն չեն ստանում, հոգևոր ու բարոյական ունայնության մեջ են մեծանում: Դպրոցում ուսուցչական մի խավ, որ մանկավարժությունից շատ ու շատ հեռու են: Ուսուցիչ, որ Վարդանանքը ոչ թե հայի Տեսակի կերտման դաս, այլ իր տհաս ու տգետ ուղեղի սահմանափակ ծալքերով քաղաքականություն է փորձում ներկայացնել, և Վասակին, որպես հայ մեծանուն ու շրջահայաց քաղաքական ասպետի տիպար: Գրողի ծոցը թող կորեն նման ուսուցիչներն ու դասախոսները, նրանք դավաճան են դաստիարակում մեր զավակներին` մեր Տեսակի վաղվա տերերին:
Այս պատմության մեղքի մեծ բաժինն ունի հենց քաղաքապետարանը, որ 2013թ. Գորիս քաղաքի դարեդարձին նվիրված միջոցառումին մայրաքաղաքից DJ է հրավիրում ու այդ DJ-ն Տաթևացու արձանի անմիջապես առջևը հպարտորեն կանգնած, որպես մերօրյա եռամեծ Տաթևացի, իր արտասահմանյան էժանագին երգերն է մատուցում մեր ժողովրդին, երգեր, որ չեն հասկացվում, երգեր, որ հայհոյում է հենց լսողներին, և այդ երգերի ներքո արձանի առջև պորտապար են պարում մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ քաղաք:
Մի՞թե սա խայտառակություն չէ: Գլխարկավոր հերոսն ուղղակի և տեսանելի է ապտակում ու թքում սյունեցու Տեսակի խորհուրդը կրող արձանի վրա, իսկ մամոնայով կուրացած մեր իշխանությունն անուղղակի և ծածուկ:
Նմանների համար մեղավոր ենք մենք, այսպես ասած մեքենաներում նստած ժողովուրդը, որտեղ կարող է լինել մայրը, ուսուցիչն ու ոստիկանը, մտավորակնն ու հոգևորականը, լրգրողն ու իշխանավորը… բոլորս էլ մեր բաժին մեղքով, որն է անտարբերությունը: Անտարեր ենք դարձել դիմացինի ցավին ու կսկիծին, ուրախությանն ու հաջողությանը, երջանկությանը կամ տառապանքին, ամեն ինչին, և ի վերջո անտարբեր ենք ինքներս մեր հանդեպ:
Հազար անգամ կներեք, բայց այդ անտարբերությունը տանում է նրան, որ անտարեր լինենք, եթե նույնիսկ մեր աչքի առջև այդ խեղաթյուրված գլխարկավորները պղծեն մեր ծնողներին ու զավակներին: Եթե մեր Տեսակը սկսել է միայն սեփականի հանդեպ մեծահոգի, զգոն և սիրով զեղուն լինել, ուրեմն շատ կոպիտ կարձանագրեմ, նման տեսականմաններին առանձին-առանձին են պղծում ու փչացնում` մայր ծնողին ու կույս զավակին էլ հետը:
Ուշքի՛ արի, ով ի՛մ Տեսակի մարդ, ո՛վ հայ, ո՛վ գիտակից ու նվիրյալ սյունեցի: Նման գլխարկավորները Տեսակ չեն, դրանք տգետ ու անհավատ, անսեր ու աննվեր խավ են: Դրանք աղանդավորից ու դավաճանից ոչնչով չեն տարբերվում: Նմաններից մեկը թեկուզ չգիտակցված քար է գլորում ձոր, իսկ հազար գիտակից ու հավատավոր նվիրյալ մարդիկ չեն կարողանում հանել ձորից, իսկ այս դեպքում, նմանները մի ամբողջ Տեսակ են ձոր գլորում, ձո՛ր, որ հավիտենական մահվան գուբն է` Աստծուց մերժված, ու նույնիսկ սատանայից անիծված ու արհամարհված: (շարունակելի)