Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Մուլտիմեդիա

Արևիկ Միրզոյանի բնակարանը վերածվել է բռնի տեղահանվածների լքված իրերի «պահոցի»

by mediapoint
Մայիս 18, 2024
0

Հեղինակ՝ Անահիտ Բաղդասարյան

 

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ենք՝ Արևիկի տանը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերից հավաքած ամենատարբեր հին ու նոր իրեր՝ մետաղադրամներից մինչև արձանիկներ, հին ժամանակներում օգտագործվող պղնձյա կահկարասի, ինչպես նաև անծանոթ մարդկանց հազարավոր նկարներ, ավելի քան 6000 կտոր հայկական գիրք, քարտեզներ, թերթեր։

Արևիկը ծնունդով Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից է։ Համալսարանն ավարտելուց հետո նշանակվել էր գյուղի ակումբավար, իսկ 2005 թվականից տեղափոխվել է ԼՂ-ի Քաշաթաղի շրջանի Սուս գյուղ, որտեղ էլի շարունակել է ակումբավարի գործը։
Հին իրեր հավաքագրելու սերը վաղուց է. երբ մայրը նրան նվիրել էր իրեն ժառանգություն հասած ընտանեկան կշեռքը, հետո նաև տարբեր ժամանակների մետաղադրամներ, այգում գտած հայկական զարդանախշերով ափսե և այլն։ Աշխատանքի բերումով շատ էր այցելում գյուղից գյուղ և զուգահեռ հին իրեր տեսնելով՝ «գայթակղությանը չէր դիմանում» ու կամ գնում էր, կամ, ինչպես ինքն է ասում, «խաթրը շահելով» վերցնում ինչ-որ բանի դիմաց։ Իր այդ նախաձեռնությանն աջակցում էր նաև ամուսինը, իսկ վերջին շրջանում արդեն բոլորը։

 

 

1 of 13
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

Երբեմն նույնիսկ մի որևէ տեղից իր բերելը արարողակարգ էր․ եղել են դեպքեր, որ նույն գյուղ երկրորդ անգամ են գնացել ինչ-որ իր բերելու համար, բայց այս իրերի հավաքագրումը մեծ թափ հավաքեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ մարդիկ պարզապես լքել են իրենց տները, հաստատությունները՝ թողնելով ընտանեկան ալբոմները, հին կահկարասի, սպասք, գրքեր և մի շարք այլ իրեր։
«Ամեն մի իր իր պատմությունը ունի․ իրեր կան, որ դարից ավելի կյանք ունեն, իրեր էլ կան, որ այստեղ են, որպեսզի չհայտվնվեն թշնամու ձեռքին։ Մարդիկ ծիծաղում էին, թե բա մարդիկ ինչ են վերցնում, դու ինչի վրա ես․ բայց ես հավատում էի, որ կարևոր գործ եմ անում թշնամու ոտքերի տակ մեր հարստությունը չթողնելով»,- նշում է Արևիկը։
Իրերի հավաքագրումը տարբեր շրջանում տարբեր նպատակներ է ենթադրել․ սկզբում հավաքում էր, որովհետև կարիք կա մեր մշակութային արժեքները պահպանելու, սերնդից սերունդ փոխանցելու, իսկ պատերազմից հետո նպատակները փոխվեցին․ շատ իրեր բերվել են, որ թշնամին դրանք չներկայացնի իր մշակույթի մի մասը, մարդկանց նկարները ծաղրի առարկա չդարձնի, գրքերն այրի։

 

«Էս իրերը հավաքելիս մտքումս էր, որ մի թատրոն կձևավորվի, մարդիկ հին իրերի կարիք կունենան, ես կփոխանցեմ նրանց, ինչ որ մեծ ցուցադրություն կկազմակերպվի, կտանեմ, բոլորին ցույց կտամ մեր մշակույթը։ Ով կպատկերացներ, որ խաղաղ պայմաններում քո երազանքը կփշվի, երկիրդ կդառնա գաղթական, ու դու ստիպված ես էդ ամբողջ բեռը վերցնել քո ուսերին»,- հուզմունքով պատմում է Արևիկը։
2020 թվականից հետո նա իր հավաքածուն տեղափոխել է Հայաստանի տարբեր շրջաններ․ Խնձորեսկ, Մալիշկա, Վեդի, Արզնի, վերջնական հաստատվել Մալիշկայում։ «Թեկուզ էլի տեղափոխվի, բայց գիտեմ, որ հայոց հողում ա մնալու»,- ասում է Արևիկը։

 

Կնոջ տարիների «հոբբին» վերջում դարձել էր պատվի հարց․ հավաքել հնարավորինս շատ իրեր ու չթողնել հակառակորդին։ Այդ պատճառով բացի արժեքավոր, հնագույն իրերից նա նաև հավաքել է իրեն հանդիպած ցանկացած նկար։

Նկարներ են եղել, որ գտել եմ դրսում՝ աթոռին դրված․ նայել եմ, ասել եմ՝ մեր էրեխեքն են, մեր հերոսն է ու նման նկարները չեմ կարող անտեսել,- լուսանկարների ալբոմները թերթելիս պատմում է նա։
Ալբոմներն այս տարի է կազմել, ձմռանը, Մալիշկայում։ Բերված նկարներն առանձնացրել է ըստ ուղղվածության և ստեղծել հաստափոր արխիվ։ Շատերին չգիտի, բայց վստահ է, որ մի օր կհայտնվեն ու «կգան իրենց նկարի ետևից»։

– Մի ամբողջ կյանք ենք թողել Արցախում։ Տան գույքի մասին չեմ էլ հիշում, բայց տուն ենք թողել, սեր ու ընկերություն։ Արցախի կարոտը էս նկարներով եմ առնում․ թերթում, պատմությունները հիշում, վերապրում ու նորից փակում։

 

 

Հայաստանի բնակչության թվով ժամանակին 3-րդ տեղը զբաղեցնող Մալիշկայում շատ անելիք չկա երիտասարդության համար, իսկ գյուղացիները պատմում են, որ ժամանակին այն բավական աշխույժ էր։
Արևիկ Միրզոյանը մտածում է իր գործը գյուղում շարունակի, եթե համապատասխան տարածք հատկացնեն։ Հիշում է, որ երբ Կոռնիձորի մշակույթի տանն էր աշխատում, նույնիսկ երիտասարդների ժամադրության վայրը կազմակերպվող «վեչերներն» էին լինում։
Վստահ եմ՝ թեկուզ ժամանակային փոփոխության, երիտասարդները շատ կհավանեն էդ ձևաչափը։ Համերգներ, հարցազրույցներ, մեծարման երեկոներ ու նման տարբեր բան էինք կազմակերպում։ Ինչ որ արել ենք նախկինում, էսօր էլ կուզեմ մեր երիտասարդության հետ միասին կազմակերպել նոր մոտեցումներով։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.