Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Աշխատանքային ու թեմատիկ տետրերի թնջուկ. հանգուցալուծումը չի երևում

by mediapoint
Նոյեմբեր 26, 2013
0

տետրՍուսաննա Շահնազարյան
Այս տարվա սեպտեմբերի 29-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարական է ստորագրել ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ: Կարգադրությունը, սակայն, հավանաբար ոչ բոլոր կրթօջախներ է հասել, քանի որ դպրոցներում խնդրի շուրջ շարունակվում են ծնողների, աշակերտների, անգամ բազմաթիվ ուսուցիչների դժգոհությունները: Այդ են հաստատում մեր կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Ես սովորել եմ ուզում» հետազոտության նախնական արդյունքները, որի շուրջ առաջիկայում նախատեսվում է  քննարկում կազմակերպել:

Զրույցն այս պատմության մասին, որը ներկայացվում է այժմ, թերևս հնարավոր էր հետաձգել մինչ այդ քննարկումներ, եթե Մամուլի ակումբ զանգահարած ծնողն այդքան համառորեն չպնդեր, որ իր օրինակը հանրային հնչեղություն ստանա, որ վերջապես հստակեցվի, արդյոք ինքը պարտավոր է վճարել ուսումնաօժանդակ նյութերի, կոնկրետ, աշխատանքային կամ թեմատիկ տետրերի համար.
«Դպրոցական երկու երեխաներիս համար, որոնցից մեկը սովորում է 10-րդ, մյուսը` 6-րդ դասարանում, դպրոցից այդ տետրերի համար 10 հազար 600 դրամ են պահանջում, ասելով, որ տնօրենի հրահանգն է: Պատկերը նույնն էր նաև անցյալ տարի, մի կերպ մինչև ուսումնական տարվա վերջ փակեցինք, այս տարի ևս,  արդեն  առաջին կիսամյակն ավարտվում է, նույն «կռիվը» շարունակվում է: Մեկն ասում է պարտադիր է, մեկի կարծիքով էդքան էլ կարևոր չի, ուսուցիչներն էլ խեղճացնելու ձև են գտել, տեսնում են երեխեքին դասից դուրս հանելով հարցը չի լուծվում, ասում են, իբր էդ փողը տնօրենն իրենց աշխատավարձից պահում է,,-պատմում է Արեգան:

Նրա ասածը հաստատում է նաև դպրոցի ուսումնական մասի վարիչը, հավելելով, որ ուսուցիչը պարտավոր է պատասխանատվություն կրել, քանի որ տետրերն իրենք հաշված ստանում են և զիջումներ  չեն կարող լինել: Որոշ աշակերտների դեպքում ուսուցիչները բացառություն են անում այն առումով, որ ծնողներին առաջարկվում է էժան գնով բնամթերք վաճառել հենց…ուսուցչին, որպեսզի վերջինս չզրկվի աշխատավարձից:

Սյունիքի մարզպետարանի կրթության,մշակույթի, սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանի խոսքով իր պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում փորձում է հետամուտ լինել, որպեսզի մարզի դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն  արգելվի. «Դպրոցներում անգամ թատրոնի տոմսեր տարածելուն ենք դեմ արտահայտվում, բայց ծնողներն իրենք պետք է իրենց իրավունքները պաշտպանելու համար մտահոգ լինեն: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում թեժ գիծ է բացված, որը հնարավորություն է ստեղծում ծնողների համար իրենց մտահոգությունները ներկայացնել»-նշում է վարչության պետը, ասելով նաև, որ աշխատանքային տետրերը կարող են օգտագործվել բացառապես աշակերտների, ծնողների ցանկությամբ, իսկ թեմատիկ տետրերը, որոնք նախատեսված են կիսամյակային ամփոփիչ աշխատանքների համար թույլատրվում են միայն այն դեպքում, երբ տվյալ դասարանի ծնողական խորհուրդը որոշում է ընդունում այդ մասին:

Թե իրավական ինչ հիմք ունի այս որոշումը, հավանաբար, կարիք չկա անգամ քննարկել, մյուս կողմից, եթե դա էականորեն ազդում է ուսումնական որակի վրա, ինչու նախարարությունը չի պարտադրում, ավելին, շրջաբերական նամակներ է հղում մարզպետներին, ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին,  նշելով, որ «նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառել բացառապես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ուսումնական գրականություն և ուսումնադիտողական պարագաներ».արդյոք սա ենթադրում է, որ այդ աշխատանքային տետրերն երաշխավորված են և եթե ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու հրահանգ է տրվում, ինչու են երաշխվորվում, միջոցներ վատնվում այդ ծավալի օրինակներ հրատարակելու համար, վերջապես ում են հասցեագրվում: Միթե նախարարությունն իսկապես անտեղյակ է, որ երեխաները կամ ծնողները, միևնույն է, տարբեր ճանապարհներով հայթայթում են այդ տետրերից, որպեսզի բարձր գնահատականներ «ստանան», որ  հաճախ ուսուցիչներն իրենց աշխատանքը հեշտացնելու համար են խրախուսում:  

Եվ, վերջապես, ինչ արտոնություն ունեն այն ընկերությունները, որոնք այդ տետրերը իրացնելու մենաշնորհ  ունեն: Սյունիքի մարզում այդ գործընթացը հիմնականում իրականացվում է «Արարատ և որդիներ» ՍՊԸ-ի կողմից, որի տնօրեն Արարատ Լալաբեկյանի խոսքով իրենք «համապետական նշանակության ընկերություն են և ենթարկվում են ՀՀ կրթության, գիտության նախարարությանը»: Ի դեպ, վերոնշյալ ընկերության տնօրենը նաև նշում է, որ ինքը համակարգում է Սյունիքի Լուսավորության /հավանաբար կրթության. հեղ/աշխատողների արհմիութենական կազմակերպությունը և իրենց պարտքն է պաշտպանել կրթության ոլորտի աշխատողների շահերը, այդ նպատակի համար ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից ամսական 0,1 տոկոս մասնահանում է կատարվում / ի դեպ, այն հարցին, թե Սյունիքի մարզում որքան գումար է ամսական գանձվում, Ա.Լ. նշեց, որ տեղյակ չէ/:  Հետաքրքրական է, այդ դեպքում ինչպես է, որ այդ կառույցի գիտությամբ ոտնահարվում են այն ուսուցիչների իրավունքները, ովքեր ավելի հաճախ ոմանց պարտադրանքով վերցնում են այդ տետրերը, ինչն իրականում այնքան էլ նպատակային ու արդյունավետ չի լինում:

Վերջապես, մինչև երբ է աշխատանքային, թեմատիկ տետրեր` պարտադիր կամավոր թնջուկը շարունակվելու, որտեղ է  ընդհատվում դրանց վաճառքն արգելելու մասին  տարբեր շրջաբերականների ընդունման ու հազարավոր օրինակներ իրացնող կազմակերպություննրի հովանավորչության  շղթան:

Հ.Գ  Համոզված լինելով, որ օրինակը եզակի չէ, նախընտրում ենք դպրոցի անունն առայժմ չհրապարակել, մանավանդ, որ ակամա գործազուրկ դարձած տնօրենն այսուհետ գործազրկության նպաստ էլ չի կարող ստանալ:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.