Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Համայնքային միկրոհարցում. նորարարական ծրագիրը Գորիսում

by mediapoint
Նոյեմբեր 28, 2013
0

Գորիսի քաղաքապետարանՄարիամ Մաթևոսյան
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ, իրականացնում է Համայնքային միկրոհարցում ծրագիրը, որը նպատակ ունի խթանել մասնակցային որոշումների կայացման մեխանիզմները՝ տեղական ինքակառավարման մակարդակում՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները: Ծրագրում ընդգրկված են Արենի, Թումանյան, Նոր Երզնկա, Ջանֆիդա, Վարսեր գյուղական համայնքները և Գորիս քաղաքը:

Նոյեմբերի 26-ին Համայնքային միկրոհարցում ծրագիրը ներկայացվեց նաև Գորիսում, որը մեկնարկային էր: Հանդիպմանը ներկա էին քաղաքային իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նատալյա Հարությունյանը ներկայացրեց նորարարական ծրագիրը, որն իր տեսակով երբևէ չի գործարկվել Հայաստանում:

«Մենք ունենք խնդիր. մարդկանց ներգրավվել  համայնքային որոշումների կայացման գործընթացին: Այսօր այդ հնարավորությունը տալիս են տեղեկատվական տեխնոլոգիաները: Ինչպես գիտեք, սոցիալական մեդիան մեծ հնարավորություններ է ստեղծում օնլայն քննարկումների, կարծիքների փոխանակման  համար, բայց պետք է նշենք, որ ոչ բոլորն են օգտվում համացանցից: Պատճառները տարբեր են՝ համացանցից օգտվելու հնարավորության բացակայություն, համակարգչից օգտվելու չիմացություն»,-նշում է նա:

Քանի որ հասանելիության առումով ավելի լայն ընդգրկում ունի բջջային հեռախոսակապը. հասանելի է թե’ գյուղական, թե’ քաղաքային համայքներում, ուստի որպես գործիք կգործարկվի  բջջային կապը. «Մեզ պետք էր մի գործիք, որը  թույլ կտար պարզ ձևով մարդկանց ներգրավվել ՏԻՄ-ի որոշումների կայացման գործընթացին: Սա հիանալի հնարավորություն է տանը նստելով մասնակցել քո համայնքի կարևորագույն խնդիրների կայացմանը, ինչու ոչ՝ լուծմանը»,-իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:   

Միկրոհարցման մեխանիզմների մասին խոսեց Ժաննա Հարությունյանը՝ մասնավորապես նշելով ինֆոսխեման՝ 1. Բնակիչն իր համայքի ՏԻՄ-ին տրամադրում  է իր բջջային հեռախոսահամարը, նշում իր սեռն ու տարիքը, 2. համայնքի ՏԻՄ-ը կարճ հաղորդագրությամբ(SMS) հարց է ուղղում միկրոհարցման մասնակիցներին(նշենք, որ հարցումն անց է կացվում բացառապես համայքային խնդիրների շրջանակում), այնուհետև 3. մասնակիցները պատասխանում են  միկրոհարցմանը՝ արտահայտելով իրենց կարծիքն այս կամ այն հարցի շուրջ, որից հետո 4. արդյունքները տեղադրվում են համապատասխան կայքում և հանրայնացվում: Վերջում 5 համայնքի ՏԻՄ-ը տեղեկանում է բնակիչների կարծիքներին և դրանք հաշվի առնում իր հետագա որոշումներում:

Այսպիսով՝ համայնքի բնակիչների կարծիքը հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների գործընթացին:

Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը ևս ողջունեց այս նախաձեռնությունը և հայտնեց պատրաստակամությունը՝ համագործակցելու համար:

Ներկաները խոսեցին նաև գործիքի ռիսկերի մասին: Քանի որ կարճ հաղորդագրությունը(SMS) վճարովի հիմունքներով կլինի՝ ոմանք մտավախություն հայտնեցին, որ հնարավոր է քաղաքացին չցանկանա մասնակցել հարցմանը: Կազմակերպիչների խոսքով սահմանված գումարն այնքան մեծ չի լինի, որ բնակիչը չհրաժարվի հարցումից: 

Նորարական ծրագիրը դեռևս փորձարկվում է և  գոհացուցիչ արդյունքների դեպքում այն կգործարկվի նաև Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում: 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.