Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Իմ բոլոր երազանքները կապված են Արցախի հետ

by Մանե Կարապետյան
Սեպտեմբեր 19, 2024
0

«Մեր տունը եկեղեցու մոտ էր, հիշում եմ վերջին անգամ ես ու ընկերուհիս դուրս էինք  եկել, քայլել ամբողջ Ասկերանով, նկարահանել, վերջին անգամ եկեղեցու զանգերը հնչեցրել»,- պատմում է  Արցախից բռնի տեղահանված Սնեժանա Թամրազյանը։

Նա Արցախի Ասկերան քաղաքից է, սովորում էր Արցախի պետական համալսարանի «իրավագիտություն» բաժնում, ակտիվ երիտասարդ էր։

2020 թվականի պատերազմից հետո Սնեժանան և իր ընկերները հիմնադրում են ՝ «Երիտասարդների միավորում՝ հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը, որն օգնում էր տեղահանված ընտանիքների փոքրիկներին հաղթահարելու հետպատերազմյան սթրեսն ու վախերը՝ կազմակերպելով հոգեբանական և ժամանցային միջոցառումներ։

«Շրջափակման ընթացքում դժվարությունները մեզ ավելի էին կոփում և ինչպես ասում են դժվարությունների ժամանակահատվածում դու ունես երկու տարբերակ՝ կամ նեղսրտել, տրտնջալ, բողոքել, կամ կյանքի իմաստ գտնել ու դրա համար պայքարել․երևի այդ ընթացքում մեր կյանքի իմաստը եղել է  այն, որ մենք գտնվում ենք Արցախում և Արցախի կարոտը մեր մեջ չկար»-հիշում է երիտասարդ աղջիկը։

Թվում էր, թե պատերազմը մեկ օր տևեց և այդ օրը որոշվեց բոլորիս ճակատագրերը։

Սեպտեմբերի 27-ին Սնեժանա Թամրազյանն ընտանիքի հետ տեղահանվում է Արցախից և բնակություն հաստատում Կապանում։ Շուտով միանում է Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կամավորական աշխատանքներին, որն օգնում է իրեն մի քիչ հաղթահարել տեղահանության դժվարությունները։

Սյունիքում նա  շարունակում է հավաքագրել արցախցիների վկայությունները, որոնք պատերազմական հանցագործությունների վերաբերյալ են, նպատակ ունենալով «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի միջոցով փաստեր ներկայացնել միջազգային ատյաններ հանուն ճշմարտության և արդարության հաղթանակի։

«Ես նպատակ ունեմ իմ մասնագիտական գործունեությամբ ներկայանալ միջազգային դատարաններ, ինքս ներկայացնել Արցախի խնդիրը և պայքարել մեր իրավունքների համար։ Իսկ իմ բոլոր երազանքները կապված են Արցախի հետ»,-ասում է  Սնեժանան։

Մանե Կարապետյան

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.