Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Դիմավորում ենք 2014 թվականը՝ Ձիու տարին

by mediapoint
Նոյեմբեր 29, 2013
0

1383499807_chem-vstretit-god-siney-loshadiՁին ողջ էությամբ կենսուրախ ու լավատես է, սիրում է տարածություն, մարդաշատ հավաքներ, զվարճանքներ: Այնպես որ, նախատոնական օրերին բոլորովին վատ չէ պատկերասրահ, կինոթատրոն, համերգ կամ էլ խնջույք գնալը: Բայց դրանով հանդերձ, պետք է նաև հիշել, որ Ձին անչափ կապված է տան, ընտանեկան օջախի հետ:

Դրա համար ավելի լավ է Նոր տարին ացկացնել ընտանիքի և հարազատների հետ`ուրախ և աղմկոտ ընկերախմբով, հոգեհարազատ մարդկանց շրջապատում, ինչպես նաև չմոռանալ զանգահարել և շնորհավորել որքան հնարավոր է շատ ծանոթների, բարեկամների և ընկերների: 

Որտե՞ղ և ինչպե՞ս դիմավորել

Новый год лошади 2014Լավատես և կենսուրախ Ձին, ինչպես ասացինք, սիրում է ազատ տարածքներ, ազատություն, ինչի  շնորհիվ անտարբեր չէ մարդաշատ խնջույքների, երեկույթների նկատմամբ: Նոր տարվա դիմավորման կատարյալ տարբերակ է հարազատների և ընկերների հետ անցկացնելը. այն կարելի է սկսել տանը և շարունակել քաղաքի գլխավոր եղևնու շուրջ զբոսանքով:

Ընտանեկան համեստ հավաքույթի սիրահարների սովորությունը Ձին ևս չի կոտրի: Այս կենդանին կապված է տան հետ, ինչի շնորհիվ էլ գնահատում է նաև զուսպ հավաքույթները, միայն թե դրան մասնակցեն ամենամտերիմ և միմյանց համար թանկ մարդիկ: Ձիերը կկարևորեն ընտանեկան հավաքույթն ու մտերմիկ խնջույքը, որին ներկա կլինեն միայն ամենամտերմ և կարևոր հարազատները:

Ի՞նչ հագնել

y00OGQyLWՁին բնական գործվածքների սիրահար է`բամբակ, մետաքս, մորթի: Դրա համար տոնական հանդերձանքի հետ կապված հիմնական պահանջը սինթետիկ գործվածքներից խուսափելն է:

Ինչ վերաբերում է հագուստի տեսքին, այդ հարցում կատարյալ ազատ եք,միայն ցանկալի է , որ խիստ պաշտոնական իրեր չօգտագործվեն: Միակ բանը, որից արժե խուսափել խիստ կոստյումներն են, փողկապը, գրասենյակային զգեստը և չափազանց կիպ գրկող հագուստը:

Ձին գնահատում է ազատությունը, իսկ հագուստը չպետք է սահմանափակի շարժումները: Հանդերձանքի նախընտրելի գույներն են` սևը, շագանակագույնը, մոխրագույնը, սպիտակը, պուտավորը, իսկ տարվա հիմնական գույները`կապույտն ու կարմիրը կարելի է օգտագործել հարդարման պարագաների մեջ: Իսկ ահա այդ գույների վառ երագներից հարկավոր է խուսափել. դրանք կարող են վախեցնել ձիուն:

Ինչ վերաբերում է զարդերին, ապա հաշվի առնելով, որ տարվա խորհրդանիշ տարրը Ծառն է`փայտը, այս տարի արդիական են հենց փայտյա, եղեգնյա և այլ ,,բուսական,, զարդերը` ականջօղեր, թևնոցներ, վզնոցներ ու լանջազարդեր:

Ոսկյա, թանկարժեք քարերով զարդերն ու բիժուտերիան ավելի լավ է մի կողմ դնել: Ձիերի ճաշակով են նաև մարգարտյա վզնոցներ (հիմանականում` սև մարգարիտները):

Այնպիսի մանրուքներին, ինչպիսին սանրվածքն ու դիմահարդարումն են, Ձին առանձնապես ուշադրություն չի դարձնում: Թեպետ նրան հաճելի կլինի, որ տան տիրուհին կարճ սանրվածք անի կամ էլ իռակեզ անելու համարձակություն ունենա: 

Ինչպե՞ս զարդարել բնակարանը

loshadi-8Աստղաբանները խորհուրդ են տալիս պահպանել այն նույն համեստ սկզբունքները, ինչ հագուստի հարցում: Եթե նույնիսկ որոշել եք եղևնին զարդարել կապույտ խաղալիքներով, կանաչ դրասանգներով, այնուամենայնիվ, սեղանին դրեք փայտյա ծաղկաման. դա բավարար կլինի Ձիուն գոհացնելու համար:

Առավել յուրօրինակ լուծումնե՞ր եք ուզում: Զարդարե’ք  տունը գունավոր ուղղանկյուն թղթերով (դրանք կարելի է փակցնել հենց առաստաղից), քանի որ չինական մշակույթում Ծառի տարերքի խորհրդանիշը ուղղահայաց դրված ուղղանկյուն է:

Եթե ժամանակ և ցանկություն ունեք, կարող եք փայտյա ամանի մեջ ցորեն, վարսակ աճեցնել և այդ  ,,փոքրիկ ամառը ,, տեղադրել տան արևելյան մասում. այն ոչ միայն  կուրախացնի տան անդամներին , այլև բարեկեցություն կբերի:

Ամանորին տունը զարդարելիս դռների վրա զանգակներ կախել չարժե. Ձիու համար դրանք կենցաղային ծանր աշխատանքի խորհրդանիշ են, որոնք կարող են փչացնել նրա տրամադրությունը:

Ի՞նչ դնել սեղանին

Kak-vstrechat-god-Siney-Loshadi-5Չինացիները համոզված են, որ Ձին շատ է սիրում ձուկ: Միանգամայն անսպասելի պնդում է, սակայն չինական ավանդույթներն ավելի լավ է չվիճարկել: Սեղանին որքան ձկնատեսակներ կամ ձկով ճաշատեսակներ լինեն, այնքան լավ, սակայն ծայրահեղ դեպքում կարելի է բավարարվել ,,մուշտակ,, աղցանի մեջ պահածոյացված ձկով, հատկապես, որ Ձին սիրում է նաև գազար, բազուկ և կարտոֆիլ:

Ամանորյա մյուս ճաշատեսակների ,,պարտադիր,, բանը թարմ, բուրումնավետ հացն է, խնձորը, գազարը, կանաչեղենը և ցանկացած քաղցրավենիքը, հատկապես`խնձորով թխվածքաբլիթը, ինչպես նաև կաթնային կոկտեյլը կամ պաղպաղակով մրգային աղցանը:

Մնացած դելիկատեսները` ըստ տան տիրուհու նպատակահարմարության: Ձին վճռական ,,ոչ,, է ասում միայն մեկ սննդատեսակի `ձիու մսով երշիկի:

Խմիչքներից նախընտրելի են ջուրը, հյութերն ու ոչ ալկոհոլային խմիչքները:

Միակ խմիչքը, որ ողջունելի է, ավանդական շամպայնն է:

Նվերներ

2013_7Հարազատ մարդկանց համար նախատեսված նվերները, նույնպես պարտադիր տարր են Ամանորի համար: Տարեմուտի գիշերը նախապատվությունը պետք է տալ էժան նվերներին:

Ձիու տարում ծնվածների համար նվերներ ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել: Տարվա բոլոր ծնվածներին մեծ պատասխանատվություն է սպասում. խնդիրները, որոնց կհանդիպեք այս տարի, կլուծվեն միայն երկարատև ճամփորդության տեսքով նվերների օգնությամբ: Ձիերը նպաստում են մեծ բաժանումներին: Կարելի է նաև ծաղիկներ նվիրել` նարգիզ, մանուշակ,լիլիա, որոնք կարող եք նաև սեղանին դնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.