Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Մի կոշկակարի պատմություն

by mediapoint
Նոյեմբեր 11, 2024
0

Գողտրիկ Գորիսում՝ քաղաքի սրտում, իր փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ հարմարավետ կոշիկի արհեստանոցն ունի Գրիշան, որն անվանել է «Zangezur Hand Made»։ Նա կոշիկներ է վերանորոգում, պայուսակներ, կաշվե իրեր, դրամապանակներ, կաշվից նկարներ է պատրաստում` հիմնականում ծաղիկներ։

Արհեստի հանդեպ սերը՝ Գրիշայի մոտ առաջացել է դեռևս մանկուց, մեծացել է հոր կոշկակարանոցում։ Պատմում է, որ ամեն օր գնում էր նայում, թե ինչպես էին վարպետները կոշիկներ պատրաստում, և այդպես էլ 7 տարեկանից սկսել է օգնել հորը ։

Հոր արտադրամասը գտնվում էր Տաշքենդ քաղաքում, հետո տեղափոխվել են Մոսկվա, որտեղ էլ սովորել է նոր տեխնոլոգիաներ, տարբեր վարպետների հետ աշխատելով, ամեն մեկից վերցրել, իր կարծիքով, շատ կարևոր հմտություններ, որն էլ այսօր Գորիսում դարձել է նրա այցեքարտերից մեկը։

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

Արհեստը նրա մոտ ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ նաև արտահայտություն՝ զգացմունքների, երևակայության և երևույթների մասին։ Նա ասում է, որ իր ստեղծած կաշվե արտադրանքները առանձնանում են ոչ միայն դիզայնով, այլ նաև նրա մոտեցմամբ, ամեն աշխատանքում՝ ջանք ու սրտի ջերմություն դնելու շնորհիվ։

Քաղաքում նրան սիրում և հարգում են, այն հարցին, թե՞ ինչն է իրենց դուր գալիս Գրիշայի աշխատանքներում մարդիկ ժպտալով պատասխանում են, որ շատ ուրախ են, որ կա այնպիսի կոշկակար, որը կարողանում է հին կոշիկին նոր շունչ տալ։

«44 օրյա պատերազմի ժամանակ հինգ օր աշխատում էի, հինգ օր գնում դիրքեր։ Աշխատելու ժամանակ անվճար վերանորոգում էի զինվորների «բատինկաները», երբեք չեմ մոռացել, որ մարտի դաշտում ամենափոքր օգնությունը կարող է մեծ նշանակություն ունենալ»,-ասում է Գրիշան։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.