Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս. 10 հոգի կոտրվածք է ստացել

by mediapoint
Դեկտեմբեր 18, 2013
0

ԳորիսՄարիամ Մաթևոսյան
Վերջին 10 օրվա ընթացքում հանրապետության բոլոր վայրերում, մասնավորապես՝ Գորիսում, տեղումներն առատ են եղել: Ու թեև մի քանի օր է, ինչ ձյունը դադարել է, սակայն ճանապարհները շարունակում են ամբողջությամբ պատված մնալ մերկասառույցով՝ դժվարացնելով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը: 

Այս ընթացքում քաղաքի սառցակալած մայթերում 10 հոգի ընկել ու կոտրվածք է ստացել: Այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Գոռ Շեգունցը: «Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում 10 քաղաքացի է դիմել՝ վերին և ստորին վերջույթների կոտրվածքներով: Սալջարդերի վնասվածքով ևս դիմում են, բայց այն չենք գրանցում: Եթե կոտրվածքների թվին ավելացնենք նաև սալջարդերը, ապա դիմողների թիվն անհամեմատ մեծ կլինի»,- ասում է բժիշկը: Նա նաև հավելում է, որ դիմողների 60 %-ը տղամարդիկ են:Գորիսում սանմաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Սեյրան Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա պահին փողոցներում մաքրման աշխատանքներ են իրականացվում: «Այս 8 օրերի ընթացքում մոտ 15 մեքենա ավազ ենք ցանել ճանապարհներին, աղ չենք ցանում, վարորդները բողոքում են, որ աղը մեքենանների անվադողերը շարքից հանում է»,- նշում է Ս. Գևորգյանը:

Հակառակ տնօրենի հավաստիացումներին՝ դեկտեմբերի 11-ին տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու համապատասխան մարմինների ծառայությունները նկատելի չեն, քանի որ մերկասառույցը շարունակում է խանգարել մարդկանց ազատ տեղաշարժվելուն: Մնում է միայն հյուսներս դնենք արևի «գթասրտությանը»:
hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.