Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ձին տարվա արևելյան նշանների համար

by mediapoint
Դեկտեմբեր 22, 2013
0

75762778_3887029_2b80d6ce3d9631f69482f5d734646d7e_2_Առնետ (1936,1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020)

Ձիու տարին առնետների համար ամենաանբարենպաստ տարինեիրց մեկը կլինի: Այս նշանի տակ ծնվածներին հարստություն և բարձունքներ են սպասվում: Նոր տարուն ստիպված կլինեք պատրաստ լինել նրան, որ սիրալիր վերաբերմունքն ու ընդհանուր լեզու գտնելու ունակությունն այն չեն,  ինչ սպասում են ձեզնից մարդիկ: Ձիու տարում հաջողություն է սպասվում այն առնետներին, ովքեր կարողանում են  ընդհանուր լեզու գտնել տարբեր խավի և հասարակության տարբեր շերտերի հետ: Դրան զուգահեռ`սովորեք այլ կերպ ձեզ դրսևորել` հաշվի առնելով զրուցակցի հետաքրքրություններն ու նախասիրությունները:Այս տար նշանի որոշ ներկայացուցիչներին դավաճանություն և դառը ճշմարտություն է սպասվում: Դավաճանությունների հետ կապված անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում, սակայն չպետք է իրավիճակը  բացասաբար ընկալել: Դա բացառիկ հնարավորություն է իմաստուն և ավելի հասուն դառնալու համար: Ձիու տարին բացառիկ հնարավորություն կտա հանդիպել ձեր սիրուն: Մի կողմ թողեք բանականությունը, հետքրքրություններն ու վախերը և անձնատուր եղեք զգացմունքներին: Ստիպված կլինեք ճակատագրական որոշումներ կայացնել, այն էլ այն պահին, երբ դրանց ընդհանրապես պատրաստ չեք լինի:

 adf3adcdec0dՑուլ (1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)

 2014թ. Փայտե Ձին ցուլերին կեսնական արժեքների և առաջնահերթությունների նկատմամբ հասունացում է խոստանում: Այս տարի Ցուլ անհատի ձևավորման նոր սկիզբ կսկսվի, երբ  շատերը կհասկանան, որ չափազանց շատ անիմաստ ժամանակ են վատնել իրենց հեղինակության ձևավորման վրա: Ձիու տարին կարևոր դաս կլինի նրանց համար, ովքեր կցանկանան  միշտ ուշադրության և իրադարձությունների կիզակետում լինել: Այս նշանի ներկայացուցիչների անհատական բնութագիրը լիովին կհամապատասխանի այն բարձր պահանջներին, որոնք կառաջարկի Փայտե ձին: Հաղթանակի հասնելու բացառիկ ուղեցույցն ամեն ինչում ամենալավը լինելն ու արագ և ժամանակին կողմնորոշվելու ունակությունն է, ինչը կօգնի առաջ մղվել`ընդգծելով նոր ձեռնարկումների և հեռանկարային նախագծերի հիմքերը: Աշնանն արդեն կքաղեք տիտանական ջանքերի պտուղները`վայելելով հաղթանակի բերկրանքը: Տարին խոստանում է իրադարձությունների կայծակնային և լարված շրջադարձ: Այժմ, ավելի քան երբևէ, պետք է ուշադիր և հոգատար լինել ընտանեկան հարաբերություններում: Բարձր եղեք վիրավորանքներից, զրպարտանքներից և, հատկապես, վրեժխնդրությունից: Ուղղակի առաջ շարժվեք:

 fs4cfa085f82233Վագր( 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022)

 2014թ. Այս նշանի ներկայացուցիչների համար դժվար կլինի: Փայտե Ձին խիստ կասկածամտությամբ, երբեմն էլ`թեթևամտությամբ կվերաբերի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերություններին`Վագրի ծանր բանավորության, ամբիցիոզ, կանոններին չհետևելու պատճառով: Գարնան շրջանում պետք է կարողանաք դիմակայել լուրջ «հարձակումներին»: Մեկ հարվածով ձեզ վրա կթափվեն փորձություններ, ինչպես անձնական, այնպես էլ գործնական հարաբերություններում, կարիերայում: Վագրերը ստիպված կլինեն գնալ շատ փոխզիջումների, եթե ցանկանում են 2014-ին ոչ միայն հասնել ինչ-որ բանի, այլև պահպանել անցյալի նյութական և հոգևոր հարստությունը: Տարվա տիրակալն ավելի շատ համբերություն, ինքնատիրապետում, և փոխզիջումների գնալու տրամադրվածություն է պահանջում: Արկածային ոգին, զայրույթի պոռթկումն ու ջղայնությունը Վագրերին Ձիու աչքում հակառակորդ կդարձնեն: Սակայն տարվա տիրակալը  հարգանքով է վերաբերվում ուժեղ, արժանի հակառակորդին և միշտ լավին` լավով, իսկ վատին վատով է պատասխանում: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ այս  նշանի ներկայացուցիչները շրջապատում միայն լավը տեսնեն, ավելի քիչ քննադատեն և խստապահանջ դատեն հասարակությանը, իրադարձությունները, դադարեն բոլորին իրենց հետ համեմատել: Այս տարի շատ կարևոր է թիմով խաղալ սովորելը, հակառակորդին հարգանքով վերաբերվելը` խուսափելով կեղծիքի կեղտոտ մեթոդներից, անառողջ մրցակցությունից: Պատճառած վնասը բումերանգի պես հետ կգա: Նոր սկսվող հարաբերությունները ազնիվ ու ճշմարիտ կլինեն: Հնարավորություն կտրվի գտնել երկրորդ կեսին, որը կհամապատասխանի ձեր իդեալի բոլոր պահանջներին: Հիշե’ք, պետք չէ ամեն բան  ձեր ձեռքում կենտրոնացնել:

53958340_152Ճագար Կատու (1939, 1951, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023)

 Շրջապատի  հոգի, օգնության և խորհրդի համար միշտ բաց ճագարը գուցե չհասնի 2014թ. իրադարձությունների ռիթմի հետևից: Անցյալի ուրվականները հնարավորություն չեն տա կենտրոնանալ գործերի վրա, որոնք ծանր բեռ են դարձել:Դրա պատճառը շրջապատի կողմից քննադատվելու վախն է, անցյալի նկատմամբ կարոտախտը, հույսը, որ կարելի է այն հետ բերել: Ավաղ, տարվա տիրակալը, ձգտելով միայն առաջ գնալ, պարտադրում է կա’մ տեղում դոփել`բավարարվելով անցյալում ձեռք բերածով, կա’մ էլ անցյալի վրա խաչ քաշել և շարունակել ապրել ներկայով: Այս նշանի ներկայացուցիչներին հազիվ թե հաջողվի ներդաշնակություն և հոգեկան հավասարակշռություն գտնել տարվա առաջին կեսին: Գարնանը դժվարությամբ կգտնեք ձեր տեղը, կլուծեք խնդիրներն ու առաջնահերթությունները, գլուխ կհանեք զգացմունքներից: Չափազանց մեծ է հուզական անկայունության հավանականությունը: Զարմանալի է, որ Փայտե Ձին լավ է վերաբերվում նշանի այն ներկայացուցիչներին, որոնք նոր տարում ավելի շատ են իրենց վրա ուշադրություն կենտրոնացնում`աչք փակելով ուրիշի խնդիրների և անհաջողությունների վրա: Այդ հարցերին պետք է չափազանց դիվանագիտորեն վերաբերվեք, եթե չեք ուզում ոչ միայն թշնամիներ ձեռք բերեք, այլև խղճի հետ երկարատև տարաձայնությունների մեջ լինել: Մի’  մոռացեք ճակատագրի կողմից տրված բարության մասին, բայց այն մի’ արեք որպես պարտավորություն:

2014-drakonՎիշապ (1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024)

 Հոգևոր բարձր որակներն ու արդարության նկատմամբ ձգտումն այս տարի ձեզ կներգրավվեն շատ իրադարձություններում, որոնց ընթացքը կախված կլիի Վիշապի վերջնական խոսքից: Ձիու տարում, առավել քան երբևէ, այս նշանի ներկայացուցիչներից կպահանջվի արձագանքելու ունակություն և խղճահարություն: Գարնանը Վիշապների  հետաքրքրասիրությունը, ամեն մեկի և ամեն ինչի մասին իմանալու ցանկությունը կարող են գլխիվայր փոխել ձեր կյանքը: Այդպիսի միտումները կարող են լինել և’ դրական, և’ բացասական: Իմաստնաբար ընդունեք նորությունները, ինչպիսին էլ լինի դրանց բովանդակությունը: Հայտնվելով խարդավանքի կիզակետում`թույլ մի’ տվեք ընդդիմախոսներին խախտել ձեր զսպվածությունն ու սառնասրտությունը: Անձնական հարաբերություններում երկարատև կայունություն, պարզություն և փոխըմբռնում է սպասվում: Նոր զբաղմունքների հետևից  վազելու ժամանակ մտածեք`արդյոք արժե՞ ամուր, փորձված հարաբերությունները փոխարինել վայրկենական քմահաճույքներով: Այս տարի կհասկանաք, որ անհրաժեշտ չէ սիրելիից շատ բան պահանջել. դրա փոխարեն պետք է շատ բան տալ: Դժվար ընտրության առջև կկանգնեք. աշխատավա՞րձ, թե՞ հաճելի ժամանց: Զմրուխտյա Ձին փորձություն է պատրաստել, որպեսզի ստուգի առաջնահերթությունները. ընկերներով  ճամփորդություն, ուրախ արձակուրդ, հավելյալ եկամուտ, ներդրումներ, պաշտոնի բարձրացում: Ընտրությունը ձերն է: Ամեն դեպքում, պետք չէ ափսոսալ կատարված ընտրության համար:

U3MjMxMWEՕձ (1941,1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025)

Տարվա սկիզբը կշարունակվի հեռացող Օձի տարվա միտումները, ինչի պատճառով պետք է մի կողմ թողնել գործերը, հոգսերը և լրջորեն մտածել այս տարվա ծրագրերի մասին: Ժամանակն է գործի դնեք 2013թ. գործնականում կուտակված փորձը: Պատրաստ եղեք հանդիպելու Փայտե Ձիու փոփոխական և հաճախակի մերժող միտումներին: Այս տարի պետք է հասկանաք, որ ստիպված եք լինելու բախվել կյանքի տարբեր բնագավառների արգելքներին, որտեղ դժվար աջակիցներ և համախոհներ գտնելը: Սակայն այն  Օձերը, ովքեր ինքնուրույն են և խնդիրներ չեն առաջացնում շրջապատի համար, որոնց հետքրքրում են միայն իրենց խնդիրները և որոնք չեն խառնվում ուրիշի կյանքին, կարող են հաջողության հասնել: Ամռանը ճարտասանական որակները, պերճախոսությունը, բոլորին ամեն ինչ համոզելու տաղանդը, կօգնեն հաստատել ծանոթություններ, որոնք երկարատև և հեռանկարային կլինեն: 2014թ. լավագույն պարգևը շրջապատի հարգանքին արժանանալը կլինի: Սակայն մանր շահերի հետևից վազելու պատճառով սև բիծ կքաշեք ձեր անվան վրա. ավելի լավ է  կորցնել ինչ-որ բարիքներ, բայց հպարտություն ունենալ: Նպատակին հասնելու համար պետք է սովորել կենտրոնացնել ուժերը՝ ուշադրություն չդարձնելով մանրուքներին: Կրակի վրա յուղ լցնելով՝ կարող եք վիճահարույց իրավիճակների հրահրող դառնալ, որը կբերի հսկայական կորուստների: Գործնական շփումներում մի՛ պատմեք ձեր նպատակների, մտահաղացումների և հեռանկարային ծրագրերի մասին:

9ef00154b62cՁի (1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

Տարին յուրահատուկ է նշանի ներկայացուցիչների համար: Հաջողությունն ու հաճելի իրադարձությունները կուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում: Տարվա առաջին կեսը հնարավորություն կտա շատ ուրախություններ և զվարճանքներ թույլ տալ ինքներդ ձեզ: Շատ Ձիեր նոր ընկերներ ձեռք կբերեն, որոնք նման կլինեն իրենց, ինչպես ջրի երկու կաթիլ: Սիրային ճակատում հոյակապ միտումներ կնկատվեն: Գալիք տարին խոստանում է հարուստ լինել սիրային խարդավանքներով, ռոմանտիկ հարաբերություններով, անսպասելի, բայց հաճելի խոստովանություններով: Սակայն դժվար կլինի տարբերակել սերը՝ ժամանակավոր գրավչությունից: Դրա համար ավելի լավ է սպասել և ավելի լուրջ ու կարևոր որոշումներ կայացնել, որոնք կարող են փոխել ձեր կյանքը: Գարնանը մեծ է հավանականությունը, որ դեպրեսիվ տրամադրություն կունենաք, ինքնամփոփ կդառնաք՝ կապված շրջապատի ուշադրության նվազման հետ: Այդ ժամանակահատվածում այս նշանի ներքո ծնվածները հաճախ առաջատար դիրքերում կլինեն և տաղանդը, որոնց մասին ոչ մեկը չէր կարող անգամ պատկերացնել: Ձեր դրական վերաբերմունքը, լավ մտքերն ու խորհուրդները շատ կօգնեն ընկերներին: Գումար վաստակելու անսպասելի առաջարկ կստանաք և ամբողջ ուժերը կկենտրոնացնեք նոր, ավելի արդյունավետ եկամուտներ ստանալուն: Շատ Ձիեր կհասնեն երկար սպասված նպատակներին. տուն, մեքենա, նոր կահույք և այլն: Խորհուրդ է տրվում ամեն ինչ տուն բերել, կուտակել: Կարևոր է սովորել տնօրինել ժամանակը. ապագայի համար մանրամասն ծրագրեր կազմեք և ներ ձեռնարկումներում մեծ հաջողություններ կունենաք:

post-11-1340268645Այծ (1943,1955,1967, 1979, 1991, 2003, 2015)

 Անցած տարին հագեցած էր Այծերի համար: Այս նշանի շատ ներկայացուցիչներ ավելի իմաստուն կլինեն և կսկսեն կյանքին ռեալ՝ առանց վարդագույն ակնոցի նայել: Ձեզնից շատերն արդեն գիտեն՝ ինչ են ցանկանում այս տարվանից և վստահորեն կարող են հայտարարել, որ կարող են հասնել ամեն ինչի: Հենց տարվա սկզբից էլ առաջ կմղվեք՝ փորձելով ամեն ինչում առավելագույն շահերի հասնել: Խանդավառությունը, եռանդը, հաղթանակի հասնելու ցանկությունը նախանձ կառաջացնեն: Աստղերն ասում են, որ ռիսկի դիմելով և հետևանքների մասին չմտածելով, քիթը ցցած անարգել առաջ մղվելով՝ համընդհանուր ճանաչման կարժանանաք: Բնավորությամբ շատ վստահելի և բարեսիրտ եք: Ձիու տարում ստիպված կլինեք ազատվել  «անպետք» ծանոթներից `խնդրահարույց ընկերներից, անարժան գործընկերներից և կսկսեք ապրել ձեզ համար՝ վերջապես հասկանալով, թե ով, ինչ նպատակով է շփվում ձեզ հետ: Կարճ ժամանակով մենակ մնալը չի վնասի: Տարին առավել բարեհաջող է ֆինանսական դաշտում: Պատրաստ եղեք եկամտաբեր կամ հիմնական աշխատավարձի բարձրացմանը: Դրանից պետք չէ գլուխը կորցնել, պետք է խնայողաբար գործածել միջոցները: Տարին կատարյալ է հաստատուն, երկարատև հարաբերություններ սկսելու համար: Այս տարի կատարած ամուսնությունը խոստանում է միասնական, վստահելի և երջանիկ լինել:

2238484avnԿապիկ (1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)

Ձիու տարին խոստանում է անմոռանալի լինել Կապիկների համար: Նախ և առաջ 2014-ի առանձնահատուկ բնութագիրն այն է, որ շատ Կապիկների կհաջողվի հանգամանքներն ուղղել իրենց հարմար հունով: Սրամտությունն ու հումորի զգացումը կօգնեն նոր ծանոթություններ հաստատել, որոնցից բազմիցս կախված կլինի ձեր սոցիալական կարգավիճակն ու բարեկեցությունը: Չմտածված արարքներ կգործեք`վատթարացնելով նյութական վիճակը: Բացարձակ խորհուրդ չի տրվում չարաշահել ալկոհոլային խմիչքները: Կորցնելով ինքնատիրապետումն ու չափի զգացումը`անելանելի վիճակում կհայտնվեք: Այնպես որ 2014-ին բացասական միտումների  ընթացքը կախված է Կապիկների լրջությունից և զգուշավորությունից:Անուշադրության և թուլակամության պատճառով մի շարք սխալներ թույլ կտաք: Շրջապատի վատ ազդեցությունը, մանիպուլյացիաները կարող են մղել վատ արարքների: Արժեքավոր խորհուրդ կապիկներին. մի վախեցեք մերժել ինչ-որ մեկին, առաջին տեղում պահեք անձնական հետաքրքրություններն ու անվտանգությունը և ձեր խելքով մտածեք: Այս ամենին ուշադրություն դարձնելով`ձեր կյանքի երջանիկ հատվածին կհասնեք: Սիրային կյանքը հաջող կլինի այն Կապիկների համար, ովքեր, չնայելով դժվարություններին, կարողանում են զարմացնել բոլորին իրենց հոգևոր հատկանիշներով, ուրախ բանավորությամբ և կենսասիրությամբ: Այս տարի փորձեք ճիշտ սահմանագիծ քաշել`բաժանելով սիրային գործերն ու աշխատանքային գործունեությունը: Փորձեք խելամտորեն հեռու մնալ ծառայողական սիրավեպերից, որոնք բացասաբար կազդեն ձեր աշխատանքի վրա կամ էլ աշխատանքից ազատման պատճառ կդառնան: Ֆինանսական տեսնակյունից աշունը բարեհաջող է, և դրական փոփոխություններ են սպասվում, գլխավորը`կազատվեք շատ ծախսերից, որոնք ձեզ երկար ժամանակ հանգիստ չէին տալիս:

84293825_polovinki12Աքլոր (1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

 Փայտե զմրուխտյա  Ձիու տարին խոստանում է լարված ու անակնկալներով լի լինել Աքլորների համար: Փոփոխական միտումների, վերելքներ ու վայրէջքներ են սպասվում: Ամենադժվարը, որին ստիպված կլինեք հանդիպել, տարբեր իրավիճակներում վերահսկողություն սահմանելը կլինի: Ինքնավստահությունն ու սխալները չընդունելը կարող են վատ ազդել ձեզ վրա: Հրաժարվեք վատ սովորություններից, քանի որ մեծ է հավանականությունը, որ քրոնիկ հիվանդություն ձեռք կբերեք: Դեպրեսիան և սթրեսային իրավիճակները կարող են բացասական մթնոլորտ ստեղծել, որոից շատ դժվար կլինի դուրս գալ: Անհրաժեշտ է հոգ տանել առողջության մասին: Ամեն ինչ սրտին մոտ չընդունելը, անհաջողություններն անգնահատելի փորձ համարելը, ճգնաժամային վիճակներից դուրս գալու լավագույն միջոցները կհամարվեն: Պետք է ապագայի համար ամեն բան մի քայլ առաջ մտածել`հաշվի առնելով բոլոր հնարավոր տարբերակները, անգամ նաև ամենաանհաջողները: Դա կօգնի արագ ուղղել սխալները, կայունացնել իրավիճակը: Տարվա 2-րդ կեսը  ավելի բարեհաջող ժամանակաշրջան կլինի: Եթե առաջարկեն մի քանի շաբաթով քաղաքից դուրս գալ, հանգստանալ լեռներում, լողափին, գործնական բանակցություններ վարել, գումարի չբավականացնելու կամ դեպրեսիվ տրամադրության պատճառով չհրաժարվեք այդ ամենից: Ճամփորդությունը կօգնի ի մի բերել մտքերը, այլ կերպ վերաբերել գոյություն ունեցող իրողություններին և թարմ ուժերով հետ վերադառնալ: Պատրաստ եղեք, 2014թ. ձեր կյանքում կհայտնվի մեկը, ում  համար շատ թանկ կլինեք: Սիրտը փակ մի’ պահեք և զգացմունքներին տրվեք:

Սիրած անձնավորությունը ոգեշնչման աղբյուր կլինի, ձեզ նոր արարքների  և հաղթանակների կմղի: Մի’ վախեցեք նորամուծություններից:

 08345c786b18ff8e0858e387d8f25e7dՇուն (1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)

 Այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ են իրենց սկզբունքներին և իդեալներին:Այն ամենը, ինչ ստանում են, անասելի բավականություն է պարգևում , ինչն էլ լավ արարքների է մղում: Տարվա սկզբին, հրաշալի նորությունների կսպասեք: Մասնագիտական ոլորտում երկար սպասված փոփոխություններ կլինեն: Ձեր ճանաչվածությունը կաճի, ձեզ կլսեն, կվստահեն և մեծ հույսեր կկապեն ձեզ հետ: Հաջողություն է սպասվում այն Շներին, ովքեր կլսեն ընտանիքի անդամների խորհուրդները, որոնք էլ անշահախնդրորեն միայն լավն են ցանկանում: Հաճախ օգտակար կլինի հաշվի առնել ավելի փորձառու և իմաստուն կարծիքները, որոնք կտան ընտանիքի ավելի տարեց անդամները: Ձիու տարում ավելի շատ ուշադրություն կհատկացնեք ընտանիքին: Ուրախություն պարգևեք հարազատներին, և այդժամ փոփոխությունները բուռն կերպով կհորդեն ձեր կյանք: Ձիու տարին Շների համար նենգ ու գայթակղիչ պահեր է  նախապատրաստել: Գարնանը հեռու մնացեք անօրեն գործողություններից. հավանական է`վիճելով տնօրենի և համակարգի այլ աշխատողների  հետ, կփչացնեք ձեր համբավը: Այս ընթացքում կշիկանան ընկերական հարաբերությունները: Հնարավոր են վեճեր, և լավագույն ընկերները երդվյալ թշնամիներ կդառնան: Ձեր կամքին հակառակ`ստիպված կլինեք մեծ պատասխանատվություն վերցնել ձեր ուսերին: Եթե չեք ուզում տհաճ իրավիճակներում հայտնվել, շրջապատում պետք է բացառեք այն մարդկանց ներկայությունը, ովքեր կախում ունեն ձեզնից: Օգտակար կլինի ժամանակն անցկացնել այն մարդկանց հետ, որոնց հետ նույն հետաքրքրություններն ունեն: Ամեն օր մի քիչ ժամանակ հատկացրեք ձեր սիրած զբաղմունքին: Սովորեք ձեր հասցեին ասվածին հանգիստ վերաբերել`ուշադրություն դարձնելով միայն օբյեկտիվ նկատողություններին:

599523362 Վարազ (Խոզ)  (1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

 Վարազի համար սահմանված է հանգիստ, չափավոր կյանք: 2014-ին հստակ կձևակերպեք հարմարավետության ձեր տարածքը և մեծ դժվարությամբ կցանկանաք այն: Դա չի նշանակում, որ նոր տարում ծույլ կլինեք: Ուղղակի որոշ պահերի կզգաք, որ երջանիկ լինելու համար ամեն ինչ ունեք: 2014թ. ավելի լավ է նոր գործ չսկսել, չփոխել աշխատանքը: Հենց նոր գործ սկսեք, շատ շուտ ցանկություն կառաջանա այն շարունակել հետագայում: Այդ դեպքում ստիպված կլինեք ավելորդ ժամանակ և նյութական ռեսուրսներ ծախսել`հին դիրքին վերադառնալու համար: Շատ լավ ժամանակահատված է մրցույթներում, խաղարկություններում հաջողության հասնելու համար: Խոզերի բախտը կբերի այն ամենում, որտեղ կդրսևորվի մրցակցային ոգի: Աշխատասիրությունն ու ջանասիրությունն առաջին հորիզոնական և  հաղթանակի դափնեպսակ կերաշխավորեն: Ձիու տարում հարկավոր է սովորել խելամիտ օգտագործել դրամական միջոցները:

Անձնական կյանքում անկայունություն է սպասվում: Եթե ձեզ բավարարում է այն, ինչ ունեք, չի նշանակում, որ բավարարում է ձեր սիրելիին: Լսեք երկրորդ կեսի ցանկությունները: Մի’ փորձեք խաբել ինքներդ ձեզ`ցույց տալով, որ բավարարվում եք եղածով`վախենալով կորցնել տաքուկ անկյունը: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ 2014-ին կգիտակցեն, որ իրենց կյանքն ինչ-որ առումով իմաստազրկվել է: Փիլիսոփայական մտքերը ձեզ հանգիստ չեն տա: Շատերը խենթ արարքների կդիմեն`փորձելով համոզել շրջապատին և իրենց սեփական անձի կարևորությունը:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին
    Հասարակություն

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

    Ապրիլ 4, 2026
    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.