Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

by Հեղինե Մինասյան
Ապրիլ 25, 2026
0

2025թվականը Գորիսի հյուրանոցային բիզնեսի համար վերականգնման և ակտիվ աճի շրջան էր։ Հյուրանոցները գրեթե խնդիր չունեին հյուրերի հոսքի հետ․ աշխատում էին ինչպես անհատական այցելուների, այնպես էլ խմբային տուրերի հետ։ 2026 թվականը ևս սկսվել էր լավատեսական ակնկալիքներով․ նախատեսվում էին նոր ներդրումներ, ծառայությունների ընդլայնում։ Սակայն զբոսաշրջային սեզոնին ընդառաջ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ վերածվելով անորոշության և զգուշավոր սպասումների շրջանի։ Գարնան ամիսներից սկսած, հյուրանոցները սկսել են բախվել ամրագրումների չեղարկումների հետ։ Եթե մայիսին արդեն պետք է լինեին կայուն և բարձր զբաղվածության ցուցանիշեր, այսօր շատ դեպքերում պահպանվել են միայն մի քանի ամրագրումներ՝ հիմնականում ոչ աշխատանքային օրերի հաշվին։

Չեղարկումների հիմնական պատճառը տարածաշրջանային անվտանգային իրավիճակն է, մասնավորապես, Իրանի շուրջ զարգացումները։ Պատվիրատուների մեծ մասը չի թաքցնում, որ չեղարկումների պատճառը իրանական պատերազմն է։

Խնդիր է նաև տրանսպորտային լոգիստիկայի խաթարումը։ Շատ զբոսաշրջիկներ, ովքեր նախատեսում էին Հայաստան գալ Իրանի տարածքով, ստիպված են եղել չեղարկել իրենց այցերը։ Նույն պատկերն է նաև եվրոպական շուկայի դեպքում․ թռիչքների անվտանգության հետ կապված մտահոգությունները ստիպում են արտասահմանյան գործընկերներին զգուշավորություն ցուցաբերել։

«Հարմար» հյուրանոցի մենեջեր Անժելիկա Բոլունցի խոսքով՝ 2025թվականը զբոսաշրջային զարգացման համար համեմատաբար արդյունավետ ժամանակաշրջան էր, որը վստահություն ներշնչեց նոր ներդրումներ ներգրավելու համար, սակայն իրավիճակը փոխվել է․ մեծ թիվ են կազմում նախնական ամրագրումների չեղարկումները։ Այս պայմաններում, այնուամենայնիվ, շարունակում են ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Նա նաև նշում է, որ հյուրանոցի ծանրաբեռնվածության վրա դրական ազդեցություն են  ունեն համայնքում կազմակերպվող միջոցառումները, այսինքն՝ ներքին «ռեսուրսները» ևս կարևոր են։

Նմանատիպ իրավիճակ է նկարագրում նաև «Եղևնուտ» հյուրանոցի կառավարիչ Անուշ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պատկերը զգալիորեն փոխվել է։ Թեև կան ամրագրումներ, սակայն դրանք չեն ապահովում ամբողջական ծանրաբեռնվածություն։ Նրա խոսքով՝ հյուրանոցային ծառայությունն ուղղակիորեն կապված է տարածաշրջանում առկա զբոսաշրջային առաջարկների հետ։ Երբ իրականացվում են նախաձեռնություններ՝ քայլարշավներ, արկածային տուրիզմի ծրագրեր, դրանք անմիջապես դրական ազդեցություն են ունենում հյուրանոցային բիզնեսի վրա։

Հայրապետյանը կարևորում է նաև ոլորտի դերակատարների համագործակցությունը։ Նշում է, որ նախատեսվում է կազմակերպել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների ֆորում, որտեղ կքննարկվեն ինչպես արտաքին ազդեցությունների հետ կապված խնդիրները, այնպես էլ սահմանամերձ տարածաշրջաններում բիզնեսի համար հարկային որոշակի արտոնությունների հնարավորությունները։ «Հատկապես սահմանային տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն տնտեսական հարց է, այլև համայնքների կենսունակության ապահովման կարևորագույն երաշխիք, ուստի կարևոր է, որ տարբերակված մոտեցում դրսևորվի»,- նշում է նա։

«Կիրճ» հյուրանոցի տնօրեն Արմեն Գրիգորյանն ասում է, որ ոլորտը դեռ վերջերս էր հաղթահարում պատերազմի հետևանքները․ «44-օրյա պատերազմից հետո 2025 թվականը հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերությունների համար որոշակի առումով վերականգնման շրջան էր»։ Նրա խոսքով՝ պատերազմի և արցախցիների տեղահանության ընթացքում հյուրընկալել էին տասնյակ մարդկանց, ինչից հետո անհրաժեշտություն էր առաջացել վերանորոգման և նոր ծառայությունների ներդրման։ «Արդյունքները զգացնել տվեցին 2025 թվականին, սակայն այս տարին վատ առումով անակնկալ էր, համարյա մասսայական չեղարկումներ են»,- ասում է նա։

«Մինա» հյուրանոցի մենեջեր Անահիտ Ալեքսանյանի խոսքով՝ նախորդ տարի հյուրանոցի ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 30 տոկոս, իսկ այս տարի կրկնակիի ակնկալիք ունեին։ Առաջին կիսամյակի ավարտին ընդամենը մեկ ամիս է մնացել, արդյունքները դեռևս սպասված չեն։ Նրա կարծիքով՝ տեղական զբոսաշրջության զարգացումը նաև կախված է համայնքի ընդհանուր միջավայրից․ «Գորիսում նկատելի են արտաքին տեսքի և մաքրության դրական փոփոխություններ, դրանք դրական են ազդում հյուրընկալությունների վրա»,-ասում է Անահիտը։

«Միրհավ» հյուրանոցի գործադիր տնօրեն Գայանե Մարտիրոսյանը նշում է, որ վերջին տարիներին

Գորիս, Սյունիք, Հայաստան, Armenia, Syunik, Goris, photo

մարզի հյուրանոցային տնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Չնայած ակնկալիքներին, որ տարեցտարի դրական փոփոխություններ կլինեն, աշխարհաքաղաքական զարգացումները բացասական ազդեցություն են ունենում ոլորտի վրա։ Նրա խոսքով նախորդ տարվա համեմատ այցելուների թիվը նվազել է 10-27 տոկոսով․ զբոսաշրջիկների գերակշիռ մասը ներկայումս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Բացի արտաքին գործոններից, ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են նաև ներքին խնդիրների մասին։ Մասնավորապես, զգացվում է որակյալ կադրերի պակաս։ Մեծ պահանջարկ կա վաճառքի մենեջերների նկատմամբ, որոնք ոչ միայն կտիրապետեն օտար լեզուների, այլև կունենան բանակցելու և ծառայությունները ճիշտ ներկայացնելու հմտություններ։ Մյուս կողմից, շարունակում է չլուծվել սեզոնային զբաղվածության խնդիրը, ինչը նաև նպաստում է կադրերի արտահոսքին։

Տնտեսվարողները ուշադրություն են հրավիրում նաև շուկայում գների տատանումների վրա, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ծառայությունների ինքնարժեքի վրա։ Սա հատկապես ներքին զբոսաշրջության պարագայում բերում է մրցակցության սրման։

Ընդհանուր առմամբ, 2026թվականի զբոսաշրջային սեզոնը Գորիսում սկսվում է մարտահրավերներով, բայց նաև հարմարվելու և նոր լուծումներ գտնելու փորձերով։ Ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, որ չնայած խնդիրներին, պահպանվում է զարգանալու, շարունակելու տրամադրությունը՝ հենված թե՛ փորձի, թե՛ նոր հնարավորությունների վրա։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.