Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

by Ալինա Վարդանյան
Ապրիլ 28, 2026
0

Երկաթի սուր հոտն ու մուրճի ռիթմիկ հարվածները Նարեկի համար վաղուց առօրյայի մի մասն են։ Դեռ 15–16 տարեկանից նա հոր կողքին է՝ քայլ առ քայլ յուրացնելով երկաթի հետ «լեզու գտնելու» նրբությունները։ Այն, ինչ սկսվել էր որպես մանկական հետաքրքրություն՝ հետևելով, թե ինչպես է հնոցի կրակից շիկացած մետաղը հնազանդվում հոր հարվածներին, տարիների ընթացքում վերածվեց մասնագիտական հմտության։

«Փոքր ժամանակ ավելի մեծ ոգևորությամբ էի գալիս արհեստանոց»,-խոստովանում է Նարեկը։ Ժամանակի հետ այդ հետաքրքրասիրությունը փոխակերպվել է փորձառության։

Դարբնությունը նրանց ընտանիքի համար միայն աշխատանք չէ, այլ տոհմական ժառանգություն։ Գյուղում մինչ օրս հիշում են Նարեկի պապի հորեղբորը՝ որպես հանրաճանաչ վարպետի։ Արհեստի գաղտնիքները փոխանցվել են հորից որդուն՝ հասնելով Նարեկին ու նրա եղբայրներին։ Սակայն այսօր այդ շղթան վտանգված է։ Տեխնիկական առաջընթացն ու մասսայական արտադրությունը ստվերել են ձեռքի աշխատանքը։

«Պատվերները խիստ նվազել են։ Մարդիկ նախընտրում են հեշտ տարբերակը՝ գնալ խանութ և արագ գնել գործարանային արտադրանք»,– ասում է Նարեկը։ Իսկ

ժամանակակից երիտասարդների համար դարբնի կերպարը ոչ  միայն անհետաքրքիր է, այլև շատերը նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչպես է ստեղծվում մետաղյա իրը կամ ինչ կենսական նշանակություն է ունեցել այս արհեստը ոչ վաղ անցյալում։

Երբ գյուղի հիմնական տրանսպորտը ձին էր, Նարեկի ընտանիքի երեք տղամարդիկ հազիվ էին հասցնում պատվերները կատարել՝ աշխատելով տարբեր արհեստանոցներում։ Այսօր պատկերն անհամեմատ փոխվել է։ Հիմնական հաճախորդները մնացել են հողագործները, ովքեր դիմում են գութանի խոփի, ամրակների կամ գյուղատնտեսական այլ գործիքների նորոգման համար։

Չնայած պահանջարկի անկմանը, Նարեկը դարբնության մեջ տեսնում է ոչ միայն ծանր ֆիզիկական աշխատանք, այլև ստեղծագործելու հնարավորություն։ Արհեստը թույլ է տալիս հին ու անպիտան իրերին նոր կյանք տալ։ Դրա լավագույն օրինակը հին սառնարանից պատրաստված ինկուբատորն է, որի մեխանիզմների ու կառուցվածքի մեջ նա ներդրել է դարբնի հմտությունները։

Այսօր դարբնոցի պատերի ներսում Նարեկը շարունակում է կրել ոչ միայն երկաթը, այլև իր տոհմի պատմությունը՝ հույս ունենալով, որ կրակը հնոցում դեռ երկար չի մարի։

 

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.