Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

by Ալինա Վարդանյան
Հունիս 22, 2026
0

Գորիսում նշվեց ֆրանսախոսների մշակութային կենտրոնի հիմնադրման 20-ամյակը։ Հոբելյանը տոնվեց մշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամությունը, համագործակցության հարուստ ճանապարհը և դրա արդյունքում արձանագրված նշանակալի ձեռքբերումները։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի Պույ-ան-Վըլե քաղաքի քաղաքապետ Միշել Շապուհանը, ինչպես նաև պատվավոր այլ հայ և օտարերկրյա հյուրեր։

 

1 of 7
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Հոբելյանական միջոցառման ընթացքում ներկայացվեցին ֆրանսիական կենտրոնի անցած ուղին, գրանցած հաջողություններն ու Գորիս համայնքում ունեցած կարևոր ներդրումը՝ որպես ֆրանսախոս մշակույթի, կրթության և բարեկամության յուրօրինակ կամուրջ։ Տարիների ընթացքում կենտրոնը դարձել է ոչ միայն լեզվի ու մշակույթի տարածման հարթակ, այլև մարդկանց, քաղաքների ու արժեքների միջև կապ ստեղծող ջերմ միջավայր։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Գորիս համայնքին՝ հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման համար։ Նա ընդգծեց, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը։

Իր խոսքում դեսպանն ասաց, որ Գորիսն ամենամեծ ֆրանկոֆոն քաղաքն է Հայաստանում, ինչն արդեն իսկ վկայում է երկու ֆրանկոֆոն երկրների միջև ձևավորված ամուր և վստահելի կապի մասին։ Նշվեց նաև, որ կենտրոնի հիմնադրման 20-ամյակը խորհրդանշական կերպով նշանավորվում է նոր ֆրանկոֆոն կենտրոնի բացմամբ՝ Քաջարան համայնքում։

 

1 of 13
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

Միջոցառումն ամփոփվեց հայ-ֆրանսիական երաժշտական երեկույթով, որի ընթացքում հնչեցին հայկական և ֆրանսիական երաժշտության լավագույն ստեղծագործությունները։ Երեկոն դարձավ մշակույթների գեղեցիկ երկխոսություն՝ լի ջերմությամբ, բարեկամության շնչով և այն համոզմամբ, որ Գորիսում սկիզբ առած այս համագործակցությունը դեռ երկար շարունակելու է նոր կամուրջներ կառուցել Հայաստանի և Ֆրանսիայի միջև։

 

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.