Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

by Հեղինե Մինասյան
Հուլիս 3, 2026
0

Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն Սյունիքի մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։  Քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

 

1 of 5
- +

1.

2.

3.

4.

5.

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է, որ փոփոխությունների արդյունքում մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթներն ամբողջությամբ կփոխանցվեն մարզպետարաններին։

Նրա խոսքով՝ տնօրենների ընտրության ընթացակարգը կմնա անփոփոխ․ հավակնորդները կներկայացնեն զարգացման ծրագիր, որը կանցնի փորձաքննություն, իսկ դրական եզրակացության դեպքում կնշանակվի հարցազրույց, որի արդյունքում կիրականացվի նշանակումը։ Դպրոցների վարչատնտեսական համակարգողների, այդ թվում՝ ավագ դպրոցների համակարգողների ընտրությունն այսուհետ կիրականացնեն մարզպետարանները։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարության աշխատանքային ծավալն էապես մեծանալու է, ինչի պայմաններում կներդրվի մարզային համակարգողների ինստիտուտը։ Մարզային համակարգողները պարբերաբար կապի մեջ կլինեն դպրոցների հետ, կիրականացնեն այցեր և տեղում կծանոթանան առկա խնդիրներին։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջին դասարան ընդունվող և ավագ դպրոց տեղափոխվող աշակերտների էլեկտրոնային հայտագրման կարգում կատարված փոփոխություններին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ աշակերտների մեծ մասն արդեն գրանցվել է, իսկ այն ծնողներին, որոնք թվային գրագիտության հմտությունների պակասի պատճառով դեռ չեն կարողացել գրանցել երեխաներին, անհրաժեշտ է աջակցեն դպրոցների աշխատակիցները։

Քննարկվել են նաև հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով պայմանավորված նոր մոտեցումները։ 2026թվականի սեպտեմբերից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը կներառվի պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում։ Առաջին փուլում նոր առարկաների ներդրումը կիրականացվի 5-րդ և 10-րդ դասարաններում։

Մյուս դասարաններում մինչև փուլային ներդրման ամբողջական ավարտը կշարունակվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը կդասավանդվի որպես պարտադիր խմբակ։ Նշվել է, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկան կդասավանդեն ուսումնական հաստատությունների զինղեկները, որոնք կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գործառույթների փոխանցման առանձնահատկությունները, ֆինանսավորման և թվայնացման համակարգերում նախատեսվող փոփոխությունները, աշխատանքային պայմանագրերի վերակնքման ընթացակարգը, ինչպես նաև դպրոցների անվանափոխության և կանոնադրությունների փոփոխման իրավական հարցերը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.