Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Ովքեր են դառնում ընտանեկան բռնության թիրախ և ինչպես դուրս գալ այդ շղթայից․ Սյունիքի փորձը

by Անահիտ Բաղդասարյան
Հոկտեմբեր 8, 2026
0

«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի՝ աղքատության գնահատման նոր համակարգին և առողջության համընդհանուր ապահովագրությանը նվիրված հատուկ շարքի հերթական թողարկման հյուրը «Սոսե կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Սահակյանն է։

Զրույցի առանցքում Սյունիքի մարզում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության պատվիրակված ծրագիրն է, կազմակերպության բազմաֆունկցիոնալ թիմի մատուցած սոցիալական, հոգեբանական ու փաստաբանական ծառայությունները, հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու վերջին տարիներին արձանագրված վիճակագրական աճի իրական պատճառները։ Բանախոսն անդրադառնում է նաև շահառուների գաղտնիության ապահովմանը, Երևանի ապաստարանների հետ համագործակցությանը և կանանց անկախ կյանք ապահովող տնտեսական հզորացման ծրագրերին։

2003-ից մինչ մեր օրեր․ ինչպես սկսվեց նախաձեռնությունը

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն կանանց իրավունքների և ընտանիքների կյանքի բարելավման ուղղությամբ աշխատում է դեռևս 2003 թվականից։ Սակայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ կազմակերպությունն անմիջականորեն սկսել է աշխատել 2020 թվականից  Աշխատանքի և բարեկեցություն նախարարության հետ համատեղ նախագծի շրջանակում։

Նախարարության ֆինանսավորմամբ և որպես Սյունիքի մարզում պատվիրակված կազմակերպություն՝ «Սոսե»-ն գործում է որպես աջակցման կենտրոն։ Կառույցը սերտորեն համագործակցում է մարզի բոլոր համայնքների ոստիկանական բաժանմունքների, Միասնական սոցիալական ծառայության և պետական մյուս օղակների հետ։

Ինչպես է աշխատում աջակցության շղթան

Որպես աջակցման կենտրոն՝ կազմակերպությունն ունի բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմ՝ սոցիալական աշխատող, հոգեբաններ և իրավաբան․

Առաջին շփումն իրականացնում է հենց սոցաշխատողը՝ կատարելով կարիքի գնահատում և ըստ անհրաժեշտության ուղղորդելով հոգեբանի կամ իրավաբանի մոտ։ Կարիքից ելնելով՝ շահառուն կարող է ուղղորդվել նաև Միասնական սոցիալական ծառայություն (օրինակ՝ զբաղվածության հարցերով) կամ երեխաների հարցերով զբաղվող կենտրոններ։

Հոգեբանական աջակցությունը հիմնականում տևում է 10–12 այց, որից հետո սովորաբար նկատվում է ցանկալի արդյունքը։

Իրավաբանական ծառայությունը ներառում է խորհրդատվություն, փաստաթղթերի կազմում և ներկայացուցչություն դատարանում։ Այս աշխատանքը շարունակվում է մինչև գործի ամբողջական ավարտը։

Շահառուի համար գրասենյակ այցելելը պարտադիր չէ․ բոլոր ծառայությունները համաչափ մատուցվում են նաև առցանց տարբերակով, ինչպես նաև գործում է թեժ գիծ։ Աջակցությունն անվճար է, իսկ տվյալներն ու փաստաթղթավորումը մնում են կազմակերպության ներսում՝ ապահովելով գաղտնիությունն ու անանունությունը։ Միաժամանակ, կազմակերպությունը հստակ կանոններ ունի․ նրանք երբեք չեն այցելում ընտանիքներ և իրավունք չունեն խորհուրդներ տալու, այլ միայն գործում են, երբ անձն ինքն է դիմում օգնության։ Եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում, «Սոսե»-ն կարիքի գնահատման արդյունքում շահառուին կարող է ուղղորդել Երևան՝ Կանանց աջակցման կենտրոնի երկու ապաստարաններից մեկը։

Թվերն աճում են ոչ թե բռնության, այլ իրազեկվածության պատճառով

Եթե 2020 թվականին աշխատանքները սկսելիս դեռ առկա էր կարծիք, թե «ընտանեկան բռնություն չկա» և «պետք չէ միջամտել ընտանիքի գործերին», ապա տարիների ընթացքում դիմելիությունը կտրուկ ավելացել ։ Եթե նախկինում ամսական դիմում էր միջինում 8–10 մարդ, ապա այժմ այդ թիվը հասել է 15–20-ի։ Այս աճը պայմանավորված է ոչ թե բուն դեպքերի ավելացմամբ, այլ նրանով, որ մարդիկ ավելի շատ են իրազեկվել իրենց իրավունքների ու կենտրոնի մասին, դարձել են ավելի համարձակ և այլևս չեն ցանկանում մնալ բռնարար հարաբերությունների մեջ։

Կարծրատիպեր․ ովքեր են ենթարկվում բռնության

Հասարակության մեջ տարածված է թյուր կարծիք, թե ընտանեկան բռնությունը բնորոշ է միայն գյուղական բնակավայրերին կամ անապահով ընտանիքներին։ Իրականում դա ընդամենը միֆ է․ բռնության դեպքեր արձանագրվում են ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։ Շահառուների թվում կան բժիշկներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ և կին գործարարներ։ Կրթական ցենզը դեր չունի նաև բռնարարների պարագայում։

Ընտանեկան բռնությունը կրկնվող շղթա է (ցիկլ)՝ պայմանավորված ուժի և վերահսկողության դրսևորմամբ ։ Մեկանգամյա վեճը կամ ապտակը կենտրոնը չի դիտարկում որպես այսպիսի բռնություն։ Թեև բռնությունը կարող է տեղի ունենալ ընտանիքի տարբեր անդամների միջև (ամուսինների, հարսի ու սկեսուրի), սակայն 2020 թվականից ի վեր դիմողների շուրջ 99%-ը կանայք են։ Գրանցվել է տղամարդկանց դիմելու մոտ 10 դեպք՝ հիմնականում իրավաբանական խորհրդատվության համար։ Տղամարդկանց պարագայում բռնության ցիկլային կրկնությունը բացակայում է, և այն սովորաբար ի հայտ է գալիս սերունդների՝ հայրերի և որդիների միջև։

Կանայք հաճախ շատ դժվարությամբ են կայացնում հարաբերությունները խզելու որոշումը՝ շրջապատի կարծիքի, ընտանիքում ունեցած ներդրումների և երեխաների խնամքի պատճառով։ Դպրոցի ու մանկապարտեզի մանկավարժների ու հոգեբանների ուշադրությունը խիստ էական է՝ երեխաների հոգեվիճակը նկատելու և ծնողներին համապատասխան կառույցներ ուղղորդելու համար։

Տնտեսական հզորացումը՝ ինքնուրույն կյանքի ձևավորման հիմքում

Վստահության ձևավորմանը զուգահեռ՝ շահառուները հաճախ բարձրաձայնում են տնտեսական դժվարությունների մասին։ Այս տարի Աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարության աջակցությամբ «Սոսե»-ն իրականացնում է նաև տնտեսական հզորացման ծրագիր, որը նախատեսված է շուրջ 20 շահառուի համար։

Կարիքների գնահատումից և նախասիրությունները հաշվի առնելուց հետո կանանց տրամադրվում է համապատասխան վերապատրաստում, գնվում են անհրաժեշտ սարքավորումներ ու ապրանքներ։ Որոշ կանանց համար ստեղծվել են ջերմոցային հնարավորություններ, մյուսները նախընտրել են անասնապահությունն ու գյուղատնտեսությունը, ինչը թույլ է տալիս սկսել աշխատել և ապահովել սեփական անկախությունը։

Մասնագիտական պատասխանատվություն

Հայաստանի բոլոր մարզերում այսօր գործում է ընտանեկան բռնության հարցերով զբաղվող նմանատիպ 10 կազմակերպություն։ Լիանա Սահակյանը նշում է, որ  աշխատանքը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումը կարող է միայն վնասել շահառուին։ «Սոսե»-ն հավաստագրված կառույց է և  թիմը  նաև պարբերաբար անցնում է մասնագիտական վերապատրաստումներ։

***

Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Ովքեր են դառնում ընտանեկան բռնության թիրախ և ինչպես դուրս գալ այդ շղթայից․ Սյունիքի փորձը

    Ովքեր են դառնում ընտանեկան բռնության թիրախ և ինչպես դուրս գալ այդ շղթայից․ Սյունիքի փորձը

    Հոկտեմբեր 8, 2026
    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.