Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մշակույթի տանը հոգեհաց է տրվում, իսկ տնօրենը գյուղի անասուններն է հաշվառում

by mediapoint
Հունվար 29, 2014
0

32212Անահիտ Բաղդասարյան
Վերիշենցիները չեն մոռացել, թե տարիներ առաջ գյուղն ինչ աշխույժ մշակութային կյանքով էր ապրում. հաճախակի կազմակերպվող միջոցառումները, ինքնագործ խմբակները, կինոն, թատրոնը մարդկանց առօրյայի մի մասն էին կազմում: «Գյուղում hաճախ էին համերգներ, ներկայացումներ, կինոցուցադրություններ կազմակերպվում, իսկ հիմա նման միջոցառումների կարոտ ենք: Եթե կազմակերպվում էլ է` միայն դպրոցում»,- ասում է վերիշենցի Ալինա Բակունցը:

1970-ական թվականներին կառուցված Վերիշենի մշակույթի տունը կամ ինչպես վերիշենցիներն են ասում` ակումբի շենքը, իր նպատակին է ծառայել մինչեւ 90-ականները, իսկ վերջին տարիներին այն վերածվել է հանդիսությունների սրահի, որտեղ հիմնականում հոգեհաց է տրվում: «Գյուղում հանդիսությունների սրահ է կառուցվել, բայց երբ թաղում կամ նման առիթ է լինում, էլի հոգեհացը ակումբում են կազմակերպում»,- ասում է Նորայր Խաչյանը:Valerik_PetrosyanԱլինայի խոսքով միակ «բախտավորությունն» այն է, որ Վերիշենից Գորիս մի քանի կմ է, եւ գյուղի երեխաները կարողանում են մասնակցել քաղաքում կազմակերպված միջոցառումներին:«Սովխոզի փլուզումից հետո կլուբը չի աշխատում: Կլուբում մի լավ համերգ, մի կինո կամ թեկուզ ինչ որ ժողով… էդ էլ չկա: Ժողովն էլ գյուղապետարանում են անում, որ  շատ մարդ չմասնակցի ու «ավելորդ» չխոսա,- նշում է Վալերիկ Պետրոսյանը,- իսկ եթե գյուղին ինչ-որ սնունդ, օգնություն ա բերվում, տեղավորում են կլուբում»:

Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանի խոսքով՝ գյուղի ակումբում վերջին միջոցառումը կազմակերպվել է 2001 թվականին, որը նվիրված է եղել դպրոցի հիմնադրման 80-ամյակին: Համայնքապետը նշում է, որ մշակույթի տանը միջոցառումներ չկազմակերպելու հիմնական պատճառը ջեռուցումն է: «Շենքը ջեռուցվեր, էլի յոլա կտանեինք, արեւկող էլ չի: Ձմռանը հնարավոր չէ ոչինչ կազմակերպել, ամռանն էլի թենիսի, բիլիարդի դաշտեր ենք տեղադրում, գալիս խաղում են, էդ էլ հազիվ 2-3 ամիս»,- ասում է Ա. Օրդյանը:

gyuxapet_Ararat_Ordyan (1)Մշակույթի տան կառուցումից հետո այն երբեւէ չի վերանորոգվել: Այս ընթացքում համայնքապետարանի միջոցով վերանորոգվել է միայն սանհանգույցը: Շենքի տանիքը փոխել է պետք: Դահլիճ մտնելիս նկատում ես պատերի վրա անձրեւաջրերի թողած հետքերը: «Մշակույթի տան վիճակը ներկայացրել ենք Սյունիքի մարզպետարանին, բայց մեզ միշտ պատճառաբանում են, որ մեծ գումար է պետք կապիտալ վերանորոգման համար»,- շարունակում է Վերիշեն համայնքի ղեկավարը: Հարցին, թե Վերիշեն գյուղի համայնքային բյուջեով մշակութային կյանքի ապահովման համար տարեկան որքան գումար է հատկացվում, համայնքապետը պատասխանեց. «Մենակ տնօրենի աշխատավարձն ա, ուրիշ ոչ մի բան: Ամսական պահումներով մոտ 80 հազար դրամ»:

Չնայած մշակույթի տունը «չի գործում», սակայն համայնքի բյուջեով նաեւ մշակույթի տան հավաքարարի հաստիք է նախատեսված՝ 65 հազար դրամ աշխատավարձով: «Հաստիքացուցակով հավաքարարի տեղ կա, բայց հիմա թափուր ա էդ տեղը, չենք էլ ուզում, որ լինի»,- պարզաբանում է Ա. Օրդյանը: Մշակույթի տանը, եթե «հավաքարար պետք չի», ապա ինչո՞ւ է ներառվել հաստիքացուցակում կամ՝ ավագանին ինչո՞ւ է հաստատել այդ հաստիքացուցակը, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, որ հաստատել են, մարդը փող չի ստանում: Փողը մնում ա բյուջեում ու հետագայում ավագանու նիստերով, եթե փոփոխություն ա արվում բյուջեում ու ինչ-որ տեղ գումար ա պակասում, տարվում ա էնտեղ»: 

Artak_OrdyanՄշակույթի տան «լռության» մասին խոսելիս տնօրեն Արտակ Օրդյանը, ներկայացնում է. «Ստեղ վիճակ կա՞, որ ինչ որ բան կազմակերպվի: Եթե տանիքը փոխվի ու էս պատերը թեթեւակի վերանորոգվեն, էլի հնարավոր կլինի դահլիճում հաճախակի միջոցառումներ կազմակերպել»: Մեր այն հարցին, թե քանի միջոցառում է կազմակերպվել գյուղում իր տնօրեն լինելու ժամանակ՝ վերջին երկու տարիների ընթացքում, Ա. Օրդյանը մի պահ լռելուց հետո պատասխանեց. «Նենց չի, որ սաղ օրը դիվանին նստած եմ: Համայնքին վերաբերող ցանկացած գործով զբաղվում եմ. անասունների հաշվառում ա, հողերի չափումներ ա … մի խոսքով, գյուղում էդ պահին հինչ գործ կա՝ անում եմ»: Այդ նույնը հաստատեց նաեւ համայնքապետը: «Մշակույթի տան տնօրենը զբաղվում է համայնքի մնացած գործերով էլի, ինչ պատահի: Ամեն օր գալիս ա, մեզ հետ ա լինում, ինչ մենք ենք անում, նույնն էլ՝ ինքը»:

 Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը մեզ փոխանցեց, որ կազմվում է 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծ, որով կվերանորոգվի նաեւ Սյունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 35 մշակույթի տուն: Գորիսի տարածաշրջանից ընդգրկված են 8 գյուղական համայնքներ՝ Հարժիս, Խոտ, Տաթեւ, Կորնիձոր, Շինուհայր, Քարաշեն, Հալիձոր, նաեւ՝ Վերիշենի մշակույթի տները: Ա. Ուստաբաշյանի խոսքով՝ կնորոգվեն տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները: «Ցավոք, չենք կարող հիմնովին նորոգել, հիմնականում շենքապահպան գործողություններ ենք իրականացնում, քանի որ միայն մեկ մշակույթի տուն հիմնովին նորոգելու, կահավորելու համար մոտ 200-300 մլն դրամ է պետք»:           hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.