Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ինչ անել տպագիր մամուլի հետ

by mediapoint
Փետրվար 2, 2014
0
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

«Տպաքանակը պահպանել ցանկացող թերթերի համար դժվար կլինի 100-200 դրամով վաճառել երեկվա նորությունները»

2014-ի հունվարից Հայաստանում տպագիր թերթերից մի քանիսը թանկացան 50 դրամով: «Առավոտ»-ը հիմա 200 դրամ արժե, «Հայոց Աշխարհ»-ը՝ 150: 

Այս տարվա հունվարից էլ չի տպագրվում Հայաստանի ամենահին օրաթերթերից մեկը՝ «Ազգ»-ը: «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը հաշվել էր, որ միայն Երեւանում 13 օրաթերթ կա, որոնց համար շուկա չկա: 

«Իմ հաշվարկներով, ամբողջ հանրապետությունում 15 հազար ընթերցող է մնացել։ Այս ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում տպագիր մամուլին, ընդամենը խղճուկ տպաքանակ»,- ասել էր Ավետիքյանը:2013թ.-ի աշնանը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնկալիքները մեդիա դաշտից:  

Հարցվածները նաեւ տպագիր մամուլի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Հարցումից պարզ է, որ թերթերը Հայաստանում այլեւս նորություններ ստանալու խողովակ չեն:
12218284313_73b3aa037b_zՀարցվածների միայն 1%-ն է նշել, որ թերթերը ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին տեղակատվության ամենակարեւոր աղբյուրն են:
12218098905_9b17701cbb_z
  
19%-ը նշել է, որ ամեն օր է օգտվում տպագիր թերթերից եւ շաբաթաթերթերից, 9%-ը՝ շաբաթը մեկ անգամ: 64%-ը պատասխանել է, որ երբեք չի օգտվում տպագիր մեդիայից:

Համազգային թերթերին, որպես տեղեկատվության աղբյուրի, լիովին վստահում է հարցվածների 3%-ը: «Ավելի շուտ վստահում եմ» պատասխանը տվել է 21%-ը: Ընդ որում՝ վստահությունը թերթերի նկատմամբ նվազել է: 2011թ.-ին նմանատիպ հարցման ժամանակ այս հարցերի համար ստացվել էին ավելի մեծ թվեր՝ 5% եւ 32% համապատասխանաբար:
12218689686_680376a8b7_z
«Թերթեր կարդու՞մ եք» հարցին դրական է պատասխանել հարցվածների 28%-ը (2011-ին՝ 33%): Թերթ ընթերցողների 54%-ն էլ ասել է, որ նախընտրում է տպագիր տարբերակը (2011-ին՝ 77%):
12218098805_678853ace9_z

2013թ.-ին հարցվածների միայն 5%-ն է լիովին համաձայն, որ թերթերը օբյեկտիվ են լուսաբանում իրադարձությունները: «Ավելի շուտ համաձայն եմ» պատասխանն է տվել հարցվածների 24%-ը: Այս ցուցանիշն էլ 2011թ.-ի համեմատ նվազել է: Այն ժամանակ համապատասխան հարցերի պատասխանները եղել են համապատասխանաբար 7% եւ 37%: 

Հարցվածների միայն 3%-ն է նշել, որ համազգային թերթերը անկախ են իշխանությունների եւ/կամ գործարար ոլորտի վերահսկողությունից: 20%-ը նշել է, որ թերթերը որոշ չափով են անկախ, 23%-ը՝ բնավ անկախ չեն:

Այն, որ Հայաստանում տպագիր թերթերի շուկան փոքրացել է եւ նորությունների համար տպագիր մեդիայից օգտվողների թիվը նվազում է, ակնհայտ է: Նաեւ այդ պատճառով է, որ թերթերի խմբագիրներն ու սեփականատերերը քայլեր են արել դեպի ինտերնետային շուկա: 

Հակոբ Ավետիքյանն ասում է՝ «Կայքերը շատ ծանր վնաս հասցրին՝ մեր ժողովրդին սովորեցրին ինֆորմացիայի համար չվճարել»:

Իմ կարծիքով՝ տպաքանակը պահպանել ցանկացող թերթերի համար դժվար կլինի 100-200 դրամով վաճառել երեկվա նորությունները: 

Ամեն օր կրպակից թերթ գնողը պետք է վստահ լինի, որ իր գումարի դիմաց որակյալ վերլուծություն, ֆոտոպոտմություններ, ինֆոգրաֆիկաներ կստանա: Նման որակի արտադրանք պատրաստելու համար էլ մեդիաներին անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ օր, այլ մի քանի շաբաթ: Սա էլ նշանակում է լրացուցիչ աշխատակազմ, ներդրումներ, գուցե նաեւ թերթերի գների բարձրացում: 

Պատրա՞ստ են տպագիր մեդիայի ղեկավարները նման քայլերի, պատրա՞ստ են ընթերցողներն ավելի շատ վճարել որակյալ ու վստահելի լրագրության համար: Սրանք բաց հարցեր են, որոնց պատասխանները ավելի շուտ բացասական են:

Նշածս փոփոխությունները հնարավոր են միայն կոնվերգենտ խմբագրությունների դեպքում, երբ թերթը խմբագրության բազմաթիվ արտադրանքներից մեկն է միայն:
Աղբյուրը` media.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.