Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սիլվայի լույսը մարում է արեւի լույսի հետ

by mediapoint
Փետրվար 12, 2014
0

32511 (1)Անահիտ Բաղդասարյան
57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում:  Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը: «Գոնե այստեղ մի կերպ պատսպարվում եմ ցրտից: Գազանը որ գազան ա, էլի իրա որջն ունի: Ի՞նչ անեմ, շենքս ամբողջովին ավերվել է»,- կարծես իրականության հետ համակերպված ասում է Սիլվան:

Ակներ գյուղում է ծնվել Սիլվան: Մոր երկրորդ ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Քարահունջ: Խորթ հոր մահանալուց տասը տարի անց մայրը նոր ամուսին է գտնում, այս անգամ` Սիսիանի Նորավան գյուղում: «88 թիվը կրկնակի դժբախտություն բերեց ինձ. իմ անձնական կյանքում էլ երկրաշարժ եղավ»,- արցունքները մի կերպ զսպելով վերհիշում է Սիլվան:Մոր հեռանալուց հետո անընդհատ սկսվում են խորթ հոր ընդվզումները: «Էնպես էր մորս լարել իմ դեմ, ասես դարավոր թշնամիներ լինենք»: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մայրը ամուսնու հետ գնում է ոստիկանություն, դիմում ներկայացնում, իբր Սիլվան հոգեկան խնդիրներ ունի, եւ նրան տեղափոխում են Կապանի հոգեբուժարան: Սիլվան այնտեղ ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն դրանից քսանհինգ տարի անց էլ բոլորի կողմից միայն արհամարհանքի է արժանանում: «Ես համարում եմ, որ Սումգայիթում եմ: Թքում են երեսիս, ես էլ լուռ տանում եմ եւ՛ փոքրի, եւ՛ մեծի վիրավորանքը: Ինձ շատ ստորացված ու նվաստացած եմ զգում»,- ասում է նա:

Սիլվան, անհարմար զգալով իր տան պայմաններից, ամեն կերպ փորձում է արդարացնել իրավիճակը. «Տանս ոչինչ չկա, քանի որ տարիների ընթացքում ինչ ունեցել եմ` վաճառել եմ, որ կարողանամ գոնե օրվա հացը գնել»:

7Ամեն անգամ ուժեղ քամիների հետեւանքով շենքի տանիքի մի մասը վնասվում է, այնպես որ ոչ միայն տանիքից, այլեւ ողջ շենքից միայն նկուղի չորս պատերն են մնացել: «Մահճակալս հա տեղափոխում եմ, ամեն տեղից կաթում ա … մի օր էլ կփլի գլխիս վերջնականապես»: Հագուստն էլ տոպրակների մեջ է պահում, որ անձրեւաջրերից չփչանան, չկեղտոտվեն: «Թեկուզ էս պայմաններում, բայց էլի փորձում եմ կենցաղս կարգավորել: Դրսի ու տան շորերս առանձին-առանձին տոպրակների մեջ եմ պահում, որ գյուղամեջ դուրս գալիս հագուկապս նորմալ լինի, այնպես որ ինձ մատնացույց չանեն»,- պատմում է Սիլվան:

Նա իր ունեցած մի քանի բաժակն, ափսեն ու մի կաթսան պահում էր տարիներ շարունակ իր նպատակին չծառայող գազօջախի մեջ: «Գյուղապետը շատ լավ գիտի իմ վիճակի մասին: Երբ դիմում եմ, ասում ա` ի՞նչ անեմ, գամ քեզ պահե՞մ: Ոչ մի անգամ գոնե մի դրական պատասխան չեմ ստացել»,- իր անօգնական վիճակն է ներկայացնում Սիլվան:

Տարիներ շարունակ Սիլվայի տանը լույս, ջուր չկա: Լույսի, ջերմության միակ աղբյուրը վառարանն է, այն էլ, եթե հասցնում է ցախ հավաքել: Անցած տարիները վերհիշելիս Սիլվան ինքն էլ է զարմանում, թե ինչպես է գոյատեւել մինչ այսօր: Պատմում է, թե ինչպես է օրեր շարունակ սոված քնել: Վերջին ամիսներին չորացրած սերկեւիլն է եփել ու կերել: Բազմիցս դիմել է նպաստ ստանալու համար, բայց`  ապարդյուն: «Ամեն անգամ պատճառաբանել են, որ փաստացի գրանցման վայրից պիտի լույսի չեկ բերես, դե ես էլ լույս չունեմ… էնքան գնացել եմ, արդեն ես էլ եմ զզվել»,- լացակումած շարունակում  է Սիլվան:

Խունացած պատերի ներսում ծվարած Սիլվայի միակ մխիթարությունը գրքերն են:  Ճապոնական գրականություն է սիրում ուսումնասիրել, բայց ստիպված կարդում է այն, ինչ տալիս են գրադարանում. «Կարդում եմ այնքան, մինչեւ մութն ընկնում է: Հետո մուշտակս հագնում, կուչ գալիս ու էդպես էնքան մնում, մինչեւ հոգնեմ ու քնեմ»,- պատմում է Սիլվան:

Վերջում Սիլվան կիսվեց իր միակ ցանկությամբ. «Թող կյանքում ոչ մի մայր չլքի իր երեխային»:
Աղբյուրը՝ hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.