Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքան հացի պարտք ունեմ…»

by mediapoint
Փետրվար 25, 2014
0

32755Անահիտ Բաղդասարյանի
Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:  Հասցեն մնաց նույնը, բայց մի քանի անգամ այս ու այնտեղ տեղափոխելուց հետո ընտանիքը վերջնականապես տեղավորվեց սոցիալական տնից մոտ հարյուր մետր ներքեւ ու արդեն հինգ ամիս է այստեղ են:

Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության՝ ՀՀ կառավարման համաֆինանսավորմամբ իրականացրած «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված այս եռահարկ շենքը նախատեսված էր սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների համար, սակայն այս ընտանիքին այդպես էլ բնակարան չհասավ:IMG_9612«Մենք ավելի լավ վիճակում չէինք գտնվում, քան ստացողները: Ամբողջ կյանքում տուն ստանալու հույսով էինք ապրում, բայց մեզ չհասավ,- հուսալքված պատմում է Գայանե Յոլյանը,- սոցիալական շենքում տներ կան, որոնց դռները փակ են ստացած օրվանից, եթե, իրոք, կարիքավոր են, խի՞ չեն մնում: Նրանց  կողքին մենք էլ անտուն, չգիտենք, թե ում դիմենք: Քաղաքապետին դիմում եմ, ասում ա` գնա քո ուժերով կառուցի: 15,600 դրամ թոշակով ես ի՞նչ կարող եմ անել»:

IMG_9614Ընտանիքի միակ եկամուտը ամուսնու հաշմանդամության թոշակն է, ով ճառագայթվել է Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից, աշխատանքի ընթացքում: «Երրորդ կարգ են տվել հերիք չի, այս տարի էլ ուզում էին էդ թոշակից էլ կտրել,- ասում է Գայանեն ու թվարկում ամուսնու մյուս հիվանդությունները,- ողնաշարի վրա էլ գրիժա ունի, սիրտն էլ լավ չի … էս խոնավության մեջ հազար մի հիվանդություն ենք ձեռք բերել»: Տան աշխատողը Գայանեն է եղել, նա էլ թթի ծառից ընկել ու ողնաշարն է ջարդել. մոտ մի տարի է անկողնային պառկած էր, մի քանի օր է, ինչ ոտքի է կանգնել:

Գայանեն երկու աղջիկ ունի: Նրանցից մեծը՝ Սոնան, ամուսնացել ու հիմա գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում, սակայն իր երկու աղջիկների հետ գրանցված է նույն վագոն-տնակում, որի պատճառով, Յոլյանները զրկված են նաեւ սոցիալական նպաստից:         

IMG_9615Նրանք զրկված են նաեւ հոսանքից: Գայանեն ավելի շատ անհանգստանում է իր ուսանողուհի աղջկա համար, ով մոմի լույսի տակ է սովորում դասերը: Այս ընտանիքը նաեւ ջուր չունի, հարեւանի տնից են խմելու ջուր բերում, իսկ լվացք անելն ու լողանալը՝ բարեկամի տանը: «Մոտ 100 հազար դրամի պարտք ունենք, ասում են` պիտի գոնե կեսը վճարեք, որ վերեւի թաղից մի 80 մետր խողովակ քաշեն, ջուրը բերեն, մեզ հասցնեն»,- պատմում է Գայանեն` ոչ մի լուծում չակնկալելով:Տեղափոխությունների ընթացքում ջարդվել են նաեւ ոչ այնքան բարոք վիճակում գտնվող տնակի պատուհանները, իսկ առաստաղը՝ կախվել է: Գայանեի խոսքով բախտները բերել է, որ արեւոտ եղանակին ենք այցելել իրենց, թե չէ անհարմար վիճակում կհայտնվեինք: «Մի կաթ անձրեւ ա գալիս, սաղ  տան մեջ ա: Ինչքան աման ունենք, գետնին շարում ենք, որ տունը ջրով չլցվի: Պատուհաններն էլ ցելաֆոնով փակել ենք, որ ցրտից չսառենք»,- ջարդված պատուհաններն ու  կախված առաստաղը  ցույց տալով՝ ասում է Գայանեն: 

IMG_9621Կացարանը չունի նույնիսկ կոմունալ պայմաններ: Կոյուղին անցնում է կացարանի կողքով, բայց վագոն-տնակի անմիջապես կողքին անսարք վիճակում կանգնած վերամբարձ կռունկն ամեն կերպ խանգարում է զուգարան կառուցելուն: Գայանեն ասում է, որ բազմիցս դիմել է մեքենայի տիրոջը, բայց վերջինս պատճառաբանել է, որ հնարավորություն չունի այն տեղափոխելու: Նա նույնիսկ այս հարցով է  քաղաքապետարան դիմել, բայց ապարդյուն: «5 հազար դրամ են տվել, թե գնա կռանը քաշի, բայց ինձնից լավ գիտեն, որ տեղափոխելու համար ամենաքիչը 10 հազար դրամ կուզեն»:

«Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքա~ն հացի պարտք ունեմ…»,- ասաց Գայանեն ու ձեռքը թափ տալով մտավ տուն:

 hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում  ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.
    Հասարակություն

    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.

    Մայիս 19, 2026
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում անցկացրեց Գորիսում.
    Հասարակություն

    «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում անցկացրեց Գորիսում.

    Մայիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.