Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Անհրաժեշտ է աշխուժացնել միջին մասնագիտական կրթությունը

by mediapoint
Մարտ 4, 2014
0

Varujan GalstyanՇուշան Օհանյան
«Ցանկացած նորության, փոփոխության, որքան էլ այն իրականացվում է բարեփոխման անվան տակ, հասարակությունը միանշանակ չի արձագանքում, այս անգամ դրանք հիմնականում բացասական էին»,- ասում է Զբաղվածության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի տնօրեն Վարուժան Գալստյանը՝ անդրադառնալով «Զվաղվածության մասին» ՀՀ օրենքին, որով վերացվեց գործազուրկներին հատկացվող ամսական 18000 դրամ նպաստը:

Գործազրկության նպաստը վերացնելու անհրաժեշտությունը պետությունն այսպես է մեկնաբանում. այն գումարները, որոնք տրվում են որպես գործազրկության նպաստ, կուղղվեն աշխատատեղեր ստեղծելուն եւ գործազուրկների որակավորմանը, այսինքն` պասիվ ծրագրերից անցում ակտիվներին: Հարց է առաջանում` հնարավոր չէ՞ր, արդյոք, ավելացնել աշխատատեղերի ստեղծման ակտիվ ծրագրեր` առանց  գործազրկության նպաստը վերացնելու, որոնց արդյունավետ իրականացման դեպքում մարդիկ աշխատանք կգտնեին:«Եթե հաշվի առնենք, որ ակտիվ ծրագրերն ավելացնելու դեպքում ավելի շատ մարդիկ կընդգրկվեն, որոնք հետագայում ավելի հեշտ կգտնեն իրենց համապատասխան աշխատանք, ապա այս փոփոխությունը կարելի է դրական համարել»,- ասում է Վ. Գալստյանը: Վերջինիս խոսքով՝ նոր ծրագրերը տարբերվելու են նախկիններից` հոսքային են լինելու: «Ծրագրի մեկնարկից որոշակի ժամանակ անց եթե երեւա, որ այն ձեռնտու չի, չի արդարացնում համակարգի սպասելիքները, ապա այդ միջոցները կուղղվեն այլ նախաձեռնությունների իրականացմանը»,- վստահեցնում է Գորիսի տարածքային կենտրոնի տնօրենը:

 Զբաղվածության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում գրանցված 1861 աշխատանք փնտրողների մոտ 65%-ը կանայք են: Մինչեւ տարեվերջ գործազրկության նպաստ կշարունակի ստանալ 93 գործազուրկ, որից հետո, համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի, նպաստ չի նշանակվի:

Թե որքանով է իրատեսական ու իրագործելի կառավարության` նպաստները աշխատատեղերով փոխարինելու ծրագիրը, այս պահին գոնե հստակ չէ: 
Այն, որ Գորիսում աշխատատեղերը քիչ են, չի ժխտում նաեւ Վ. Գալստյանը, բայց մեկ այլ խնդիր է մատնանշում. մարդկանց մեջ դեռ այն գիտակցությունն է իշխում, որ երեխաները պետք է անպայման բարձրագույն կրթություն ստանան, դիպլոմ ունենան` անկախ այն բանից, թե նրանց` շատ հաճախ ծնողների միջամտությամբ ընտրած մասնագիտության պահանջարկն ինչպիսին է: «Պարտադիր չէ, որ բոլորը դառնան տնտեսագետներ, իրավաբաններ եւ դիվանագետներ, մեր տնտեսությանն անհրաժեշտ է միջին մասնագիտական կրթության աշխուժացում. այս կերպ կապահովենք աշխատաշուկայի պահանջարկը»,- ասաց Գորիս ԶՏԿ տնօրենը:

Նա կարծում է, որ մեր երկրում գործող բարձրագույն կրթական համակարգը, չնայած վկայակոչվող բարեփոխումներին, շատ դանդաղ է վերափոխվում, եւ անհրաժեշտություն կա ակադեմիական գիտելիքները զուգորդել գործնական հմտությունների հետ: «Ընդունելությունները ուսումնական հաստատություններում պետք է կազմակերպվեն ըստ աշխատաշուկայի պահանջարկի եւ ոչ թե ըստ «մոդայիկ» մասնագիտությունների: Գորիսը, օրինակ, զբոսաշրջային քաղաք է, այստեղ օր-օրի ավելանում են հյուրանոցները, եւ մեծ պահանջարկ կա սպասարկման  ենթակառուցվածքների աշխատողների: Շատ լավ կլիներ, եթե Գորիսի պետական համալսարանն ունենար տուրիզմի բաժին,- ասում է Գորիսի ԶՏԿ տնօրենը եւ ավելացնում,- այսօր համեմատաբար մեծ է արհեստավորների պահանջարկը` որակյալ շինարարների, սալիկապատողների, ֆրեզերագործների, խառատների»:

 ՀՀ Զբաղվածության պետական ծառայության պաշտոնական կայքը Գորիսում աշխատանքի վեց թափուր հաստիք է ներկայացրել, որից հինգը` բժիշկների: Ըստ Վ. Գալստյանի` մարզում բժիշկների պահանջարկ միշտ էլ եղել է: Պատճառները տարբեր են` երիտասարդների մեծ մասն ուսումն ավարտելուց հետո մարզ չի վերադառնում, իսկ ոչ տեղացի մասնագետներն էլ չեն համաձայնվում առաջարկվող պայմաններին:

 hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.