Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լեհվազում համայնքային ընտրություններից ակնկալիքներ չունեն

by mediapoint
Մարտ 10, 2014
0

33066Մարիամ Մաթևոսյան
Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում տեղի ունեցան համայնքի ղեկավարի և ավագանիների ընտրություններ:

Առաջադրված միակ թեկանծուն՝ գործող գուղապետ Սասուն Զաքարյանն այս ընտրություններում առաջադրվում է արդեն հինգերորդ անգամ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ միայնակ պայքարելն այդքան էլ հետաքրքիր չէ.  «2006 թվականին կայացած  ընտրությունն ավելի թեժ էր, քանի որ մրցակցություն կար»,-ասում է Ս. Զաքարյանը:sasun-zaqaryanԱյն հարցին, թե տեղյակ է, թե ինչու է մյուս թեկնածու` անկուսակցական Ռոմիկ Պողոսյանն ինքնաբացարկ հայտնել, ասում է. «Ես իրեն մրցակից չէի էլ համարում, ու ինքն էլ դա գիտակցելով՝ ինքնաբացարկ տվեց»:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն` Ռոմիկ Պողոսյանը, նշում է, որ պատճառը համակիրների բացակայությունն է գյուղից, քանի որ հենց նրանք էլ պետք է օգնեին ձայն հավաքել. «Մոտ 15 օր առաջ եմ իմ թեկնածությունը հետ վերցրել, քանի որ հասկացա, որ պայքարն անհավասար պայմաններում պետք է ընթանար»,- ասում է անկուսակցական թեկնածուն ու հավելում, որ նույնիսկ գյուղում շատերն այդպես էլ չեն իմացել, որ նա ևս իր թեկնածությունն է առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Նա նաև նշում է, որ հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը մեկ անգամ ևս կառաջադրի, և միայն հաղթելու պայմանով, եթե, իհարկե,  մինչ այդ համայքների խոշորացում չլինի:

Ընտրւթյունների մասին իրենց նկատառումներն են հայտնում նաև գյուղի բնակիչները: «Որ ճիշտն ասեմ, այդքան էլ մեծ սպասումներ չունեմ էս ընտրություններից: Չգիտեմ էլ որքանով կարևոր ընտրություն է համայնքի համար: Իրենց աչքը լույս, մեզ ի՞նչ, միայն խոստումներ են տալիս»,-ասում է Լիլիթ Մկրտչյանը

«Լավ գյուղ ա, շրջանի ամենահարուստ գյուղն ա, բայց գործ չեն անում մեր ժողովուրդը: էն ա տրակտորը քանի տարի ա նույն տեղում կանգնած ա, մի վարորդ չեն գտնում, որ աշխատացնեն»,-դժգոհում է Վազգեն Խուդյանը՝ ձեռնափայտը մեկնելով գյուղամիջում կանգնեցրած տրակտորին:  Հարցին, թե ինչ կփոխի այս ընտրությունն իրենց կյանքում, նա պատասխանում է. «Ոչինչ էլ  չի փոխվի: Ինչպես եղել ա, այնպես էլ գնալու ա: Ասում են` ինձ ընտրեք, լավ ա լինելու, կաշխատնեք, բայց հենց աշխատավարձ են ստանում, վերջանում ա: Ամառը մի անգամ եկեք մեր գյուղ. ամբողջ փողոցով կոյուղաջրեր են հոսում»: Արմինեն ևս չի հավատում դրական փոփոխության, քանի դեռ պետությունը մսխում է իրենց ռեսուրսները. «Գետերը ցամաքում են, էնքան հէկեր են կառուցում Մեղրի գետի վրա: Ամեն տարի նորն են կառուցում, մեզ ինչ օգուտ, եթե մեր հոսանքը մեզ ավելի թանկ են վաճառում, քան իրանացիներին: Մի բան էլ` ջրից էլ են մեզ զրկում: Գազ չունենք, խոստացան, որ  2013 թվականին կլինի, բայց արդեն 2014-ն է, շարունակում եմ փեչի վրա ճաշ եփել»,-ասում է Արմինեն:

Ընտրությունները չանցան առանց հումորի: Գործող ավագանիներից մեկից փորձեցինք պարզել, թե, ըստ նրա, որն է ավագանու դերակատարությունը, մի քանի րոպե լռելուց հետո օգնության հասավ համայնքի ղեկավարը. «Բյուջե էս հաստատում, աշխատանքներին օգնում, գալիս ես նիստերին մասնակցում»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 321 ընտրող, որը կազմում է ընտրողների 69 %-ը, որից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 293 մարդ, 18-ը դեմ են քվարկել, իսկ  9 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսկ ավագանու ընտրություններում, 5 գործող ավագանիներից  բավականաչափ քվե չկարողանալով ապահովվել, 2-ը դուրս են մնացել ընտրապայքարից` իրենց տեղը զիջելով Վարազդատ Հովհանիսյանին և Գեորգի Ծատրյանին: Վերջինս 140 ձայն հավաքելով՝ առաջ անցավ մրցակիցներից: 
hetq.am

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը
    Հասարակություն

    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը

    Հունիս 14, 2026
    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ
    Հասարակություն

    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ

    Հունիս 11, 2026
    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.