Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Զարմանում են, որ դժվարին պայմաններում երեխաներ ենք ունենում»

by mediapoint
Մարտ 14, 2014
0

33162Անահիտ Գրիգորյան
1988թ. Սումգայիթյան ջարդերից հետո Աննա եւ Մանվել Գաբրիելյանները տեղափոխվել են Մեղրի, հետո ապաստան գտել Լեհվազ գյուղում: Այս տարի, փետրվարի 28-ին նրանց ընտանիքում ծնվել է վեցերորդ երեխան. «Չէինք պլանավորել, բայց ուրախացանք, որ մեր ընտանիքը պիտի համալրվի: Հետաքրքիր զուգադիպությամբ նա ծնվել է հենց Սումգայիթի դեպքերի օրերին, 26 տարի անց»,-ասում է ընտանիքի մայրը եւ ավելացնում, որ չնայած ծանր պայմաններին, միեւնույն է, երբեք չեն մտածել երեխայից հրաժարվելու մասին:

Աննայի ասելով` երբեմն իրենց մեղադրում են, թե կարող է կրոնական ինչ որ ուղղության ենք հարում, որն արգելում է նման դեպքերում բժշկական միջամտությունը: Զարմանում են, որ դժվարին պայմաններում ենք ապրում, բայց երեխաներ ենք ունենում: «Միշտ չի հաջողվում մարդկանց համոզել, որ լավատեսությունն է մեզ ուժ տալիս, մի օր էլ մենք տուն կունենանք»,- նշում է Մանվելը:Նրանք արդեն չեն հիշում թե 20 տարիների ընթացքում քանի անգամ են տուն փոխել, այս հարցում նրանց աջակցում է համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Օրեր առաջ համայնքում է եղել Սյունիքի մարզպես Վահե Հակոբյանը, բայց ասել են, որ չեն կարող գումար տալ, միայն շինանյութ կարող են տրամադրել ու սնունդ:  Մանվելն ասում է, որ գյուղում 4000 դոլարով տուն են վաճառում: Վեցերորդ երեխան ունենալուց հետո միանվագ  նպաստ պետք է ստանան, եւ եթե պետությունը մի քիչ էլ աջակցի` կկարողանան այդ տունը գնել: «Գոնե երեխաներս իրենց գլխին տանիք կունենան»,- ասում է նա:  lehvaz-family-3

Նորածին Միլենան դեռ ոչ մի նոր հագուստ չունի, մայրը նեղսրտում է, երեխաներիս համար չեմ կարողանում դրսի եւ ներսի շորեր առանձնացնել, որովհետեւ տարբերություն չկա, բոլորը քրքրված են: Գեւորգի մի ոտքին բոթաս է, իսկ մյուսին կոշիկ:  Տանիքն էլ փայտից է, ու եթե անձրեւ է գալիս ջուրը թափվում է գլխներին:

lehvaz-family-2Աննան հիշում է, որ երբ ամուսինը գյուղի անսուններն էր պահում սարում, երեխաներին էլ էր իր հետ վերցնում, հատապտղով, կանաչով սնվում էին, ասել է, թե սարերում են մեծացել: «Հույսն է մեզ պահում ու մեր երեխեքը»,- հուզմունքը խեղդելով ասում է ընտանիքի հայրը եւ սիրալիր հայացքով նայում նորածին աղջկան:

Երեխաներից մեծը 19 տարեկան է եւ ծառայում է Ազգային բանակում, իսկ Գեւորգը, Արսենը, Մարիամը դպրոցահասակ են: Դասերից հետո գնում են սարերից, անտառներից փայտ բերում, հետո էլ անցնում ջուր կրելու: «Միլենաս դեռ երեք տարեկան է, բայց մեծի պես օգնում է, ժամերով նստում է նորածնիս կողքին եւ լացելիս օրորում է:Բազմազավակ մայրն ասում է, որ շուտով ուսումնական տարվա վերջ է, բայց դեռ երեխաների գրքերի գումարը չեն տվել, տետրերի փողն ընթացքում ուսուցիչներն են տալիս, ասելով, թե դուք շատ եք, էդքան փող ձեզ որտեղի՞ց:

Գեւորգի երազանքը կիթառ ունենալն է: Ասում է` կիթառահար է դառնալու, երբեմն քաջություն է հավաքում, հարեւան Վոլոդյայից նրա կիթառը խնդրում ու նվագում: Երբ ասում է, որ հորն է ուզում նմանվել, նրա ճանապարհով առաջնորդվել, լավատեսությամբ զինվել, հայրը քթի տակ դժգոհում է. «Իմ դաժան ճակատագիրն, ինչո՞ւ ես ուզում կրկնել, բայց հետո ոգեւորում է տղային` գուցե եւ հայտնի կիթառահար դառնաս»:

Մարիամն իրեն ապագայում նկարչուհի է պատկերացնում, նկարել է մորը,  եղբայրներին, քույրիկներին, բայց չի կարողանում իրենց ապագա տունը նկարել, չի ստացվում: «Երեւի չենք ունենալու, դրա համար էլ չի ստացվում»,- հուսահատվում է նա:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.