Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ

by mediapoint
Մարտ 26, 2014
0

GorisԱնահիտ Բաղդասարյան
Մարտի 25-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմին «Իմ սիրտը լեռներում է»   և  «Փոքր բնակարան մեծ պատշգամբով» բեմադրությունները, որոնք ներկայացված են  Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Բեմադրությունները գնահատելու և ներկայացված անվանակարգերի մրցանակակիրներին որոշելու համար Երևանից ժամանել էր ռեժիսորներից, դերասաններից, թատերագետներից կազմված փորձագետների խումբ:ArtavazdԳորիսի դրամատիկական  թատրոնի ռեժիսոր Գոռ Մարգարյանի՝ Վիլյամ Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության հիման վրա բեմադրության մասնակից  3  դերասան առաջադրվել է 3 անվանակարգերում. Լյովա Հակոբյանը՝ «Լավագույն երիտասարդ դերասան», Ռոբերտ Աղաջանյանը՝ «Լավագույն դերասան», իսկ Սեյրան Մկրտչյանը՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգերում: 

Երիտասարդ դերասան  Լյովա Հակոբյանի համար անպասելի էր այս տեսակ մրցանակաշխության մասնակցելը. «Ինձ համար մեծ անակնկալ էր իմ անունը որևէ անվանակարգում տեսնելը, բայց նաև մեծ ուրախություն ապրեցի, երբ լսեցի այդ մասին»,- շփոթված նշեց  նա: Իսկ ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանի խոսքով՝ 3 դերասաններն էլ մրցանակի արժանի թեկնածուներ են: «Եթե անկեղծ լինեմ, հույսեր ունեմ, որ կհաղթենք: Արժանի թեկնածուներ են. այնպես չէ, որ վախենում ենք երևանյան կամ այլ մարզերի դերասանների հետ մրցակցությունից»,- ավելացրեց Գորիսի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

KapanԱյնուհետև Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես եկան «Փոքր բնակարան մեծ պատշգամբով» ներկայացմամբ, որի գլխավոր դերասան Նատալյա Բաղդասարյանը առաջադրվել է  «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: Կապանի թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանի խոսքով՝ կարևորը ներկայացումը ընդունվել է հասարակության կողմից, իսկ թե «Նատալյան կհաղթի, թե՝ ոչ, թող ժյուրին որոշի»:

Հիշեցնենք, որ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը:  Իսկ մրցանակները կշնորհվեն մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.