Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզպետը դրժել է խոստումը. երեք համայնքների բյուջեների վրա արգելանք դրվեց

by mediapoint
Մարտ 27, 2014
0

ԽնածախՍուսաննա Շահնազարյան
2012թ. հուլիսի  24-ին Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքներով պայմանագիր էր կնքել Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների հետ` գազիֆիկացում իրականացնելու համար: Ակնկալվում էր գազիֆիկացման աշխատանքներն ավարտել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն շահառու համայնքները, որոնք պարտավորվել էին 10%-ի չափով մի քանի փուլով համաֆինանսավորում ապահովել, չեն կատարել պայմանագրով ամրագրված պարտավորությունները:«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն այդ հիմքով 2013թ. օգոստոսի 1-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների` մոտ 60 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Ներկայացված հայցադիմումով հայցվորը նաեւ միջնորդել է միջոցներ ձեռնարկել հայցի ապահովման համար եւ հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողներին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Դատարանը բավարարել է հայցը եւ հայցագնի չափով արգելանք էր դրել պատասխանող համայնքներին պատկանող գույքի վրա:

2013թ. նոյեմբերի 13-ին դատարանը հաշվի առնելով պատասխանողների հիմնավորումներն այն մասին, որ կիրառված արգելանքը խոչընդոտում է համայնքների բնականոն գործունեությունը, արգելանքի պայմաններում չեն կարողանում իրականացնել իրենց վերապահված գործառույթները, պայմանագրով նախատեսված պարտավորությունը կատարելու համար, որոշում է կայացրել գործի քննությունը հետաձգել մեկ ամսով, միաժամանակ վերացրել է բյուջեների վրա դրված արգելանքը:

Սահմանված ժամկետում համայնքները դարձյալ չեն կատարել ստանձնած պարտավորությունը: «Մեր հույսն այն էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել էր վճարել ներդրումը, սակայն դատարանի սահմանած ժամկետում խնդիրը չի լուծվել, եւ հայցվորը շարունակում է պնդել իր պահանջը»,- ասում է Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը:

2014թ. մարտի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկին քննել է վերոնշյալ գործը եւ վճռել Վաղատուր, Խոզնավար, Խնածախ  համայնքներից հօգուտ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 57 մլն 197 հազար 450  ՀՀ դրամ` որպես 2012թ. օգոստոսի 22-ին կնքված նշված համայնքների գազիֆիկացման աշխատանքները համատեղ իրականացնելու պայմանների մասին համաֆինանսավորման պայմանագրով վճարման ենթակա գումար:

«Բացառվում է, որ երեք համայնքներից որեւէ մեկը կարողանա իր միջոցներով վճարի: Միակ տարբերակն այն է, որ աշխատակազմին աշխատանքից ազատենք, նրանց հասանելիք աշխատավարձն ամսեամիս վճարենք որպես ներդրում: Այս կերպ կկարողանանք հինգ տարվա մեջ փակել պարտքը: Առայժմ դեռ արգելանք չկա, որովհետեւ մեկամսյա ժամկետում վճիռը կարող ենք բողոքարկել Վերաքննիչ դատարան, բայց բողոքենք, ի՞նչ ասենք կամ ո՞վ մեզ կպաշտպանի»,- ասում է Խոզնավարի համայնքապետը: Նրա խոսքով` խնդրի մասին տեղյակ են նաեւ ՀՀ փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, բայց արդեն հուս չունեն, որ ձեռք մեկնող կլինի:

«Խորհուրդ տվող էլ չկա, թե ինչպես կարելի է ելք գտնել»,- նշում է Վարո Գրիգորյանը եւ ավելացնում, որ սահմանամերձ երեք գյուղերի գազիֆիկացումը մարդկանց գյուղում պահելու վերջին հնարավորությունն էր: Խոզնավար համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ մի քանի օրից արդեն ե՛ւ պետության տված դոտացիան, ե՛ւ հավաքագրված հողի հարկը ինքնաբերաբար կուղղվեն վճռի ապահովմանը:

Լուսանկարում՝ Խնածախ համայնքը
hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.