Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի նախակրթարանները վերանորոգվում են համաֆինանսավորմամբ

by mediapoint
Ապրիլ 17, 2014
0

54060Քրիստինե Հայրապետյան
Գորիս համայնքի քառամյա զարգացման 2013-2016 թթ. ծրագրով նախատեսված է   վերանորոգել համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝  քաղաքի  նախակրթական ուսումնական հաստատությունները (ՆՈՒՀ):

2013թ.-ին մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել քաղաքի նախակրթական ուսումնական հաստատություններում: Չնայած բոլոր 7 նախակրթարանները կապիտալ կամ մասնակի վերանորոգման կարիք ունեն, սակայն զարգացման   ծրագրում չեն ընդգրկվել թիվ 2 եւ 6 նախակրթարանների շենքերը: Ծրագրից դուրս, 2013թ.-ին քաղաքապետարանը 2,3 մլն  դրամ է հատկացրել քաղաքի թիվ 2 ՆՈՒՀ-ի՝ քամուց  վնասված  տանիքը վերանորոգելու համար, իսկ ջեռուցման երկրորդ պոմպը ձեռք բերելու, եվրոպատուհան տեղադրելու համար գումարը ծախսվել է մանկապարտեզի նախահաշվից: Նախակրթարանը  նաեւ համալրվել է գույքով` «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը 12 մահճակալ եւ 40 աթոռ է նվիրել:Քաղաքի նախադպրոցական շենքերի շահագործման տարեթվերը տարբեր են, ամենահին շենքը թիվ  1 նախակրթարանինն է, որը 1931թ. կառույց է, իսկ  «ամենանորը»,՝ թիվ 2 եւ 7-ը (1982թ. եւ 1987թ.-ի կառույցներ են): Նախակրթարանները հիմնականում վերանորոգվում են համաֆինանսավորմամբ` հիմնադրամների եւ տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերով: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով՝ ֆինանսավորող կազմակեպություններն իրենք են ընտրում այն նախակրթարանը, որի հետ ցանկանում են  համագործակցել:

Գորիս քաղաքային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրի ժամանակացույցի համաձայն` թիվ 1 նախակրթական ուսումանական հաստատությունը վերանորոգելու համար 2013-2016թթ. -ին նախատեսված է 30 մլն դրամ, իսկ 2013թ.-ի համար` 2 մլն, սակայն 2013թ.-ին այս ուսումնական հաստատությունը վերանորոգելու համար քաղաքապետարանը փոխանցել է 4 մլն դրամ, Սյունիքի մարզպետարանը`6.9 մլն դրամ, իսկ շենքի տանիքի վերանորոգման համար` «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 5 հազար դոլլար արժողությամբ 700 քմ թիթեղ է տրամադրել, եւս   500 հազար դրամ տրամադրել է քաղաքապետարանը`պահեստի տանիքը վերանորոգելու համար: 

tiv_5_mankapartezԹիվ 5-րդ եւ 7-րդ նակակրթարաններից յուրաքանչյուրի համար 2013-2016թթ.-ին նախատեսված է 20 մլն-ական դրամ, 2013թ.-ին  5-րդ եւ 7-րդ նախակրթական ուսումնական հասատություններում  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնի» ԾԻԳ-ը նախադպրոցական կրթության միկրոծրագրով վերանորոգել է մեկ խմբասենյակ:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում կարեւորվում է հատկապես նախադպրոցական ավագ տարիքային խմբի` 5-6 տարեկան երեխաների տարրական կրթության արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը: Թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունում  նախահաշվային արժեքը կազմել է 6 մլն 730 հազար դրամ, որից 3 մլն 200 հազարը վարկային ներդրումն է, իսկ համայնքի ներդրումը`3 մլն 300 հազար դրամ, նախակրթարանի բարեկարգման աշխատանքներին 800 հազար դրամով աջակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Tiv_7_mankapartezՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը խմբասենյակը ոչ միայն վերանորոգել է, այլեւ համալրել անհրաժեշտ գույքով, վերապատրաստվել են նաեւ այդ խմբասենյակներում աշխատող դաստիարակները:

Քաղաքի Նոր Վանքի տափ թաղամասում գտնվող թիվ 7 մանակապարտեզի խմբասենյակներից մեկը եւս նույն ծրագրով վերանորոգվել է: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է  6 մլն  940 հազար դրամ, որից 4 մլն  100 հազարը վարկային ներդրումն է,  2 մլն 300 հազար դրամը` համայնքի ներդրումը, իսկ 795 հազար դրամը մարզպետ Վ. Հակոբյանի համաներդրումն է: Թիվ 7 նախակրթարանի տնօրեն Կարինե Մինասյանը եւս գոհ է այդ  ծրագրի շրջանակներում արված աշխատանքներից: Վերանորոգվել է 5-6 տարեկան երեխաների խմբասենյակը, ննջասենյակն  ու սանհանգույցը: Խմբասենյակը համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկական միջոցներով, խաղալիքներով: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո էլ սկսվել են ուսումնական ծրագրերը:

2011թ.-ին երկու ՆՈՒՀ-երի՝ թիվ 2 եւ 3-ի խմբասենյակները եւս վերանորոգվել են  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջոցներով, այսինքն, նույն միկրոծրագրով վերանորոգվել են Գորիսի 4 ՆՈՒՀ-երի 4 խմբասենյակներ:

 Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով` նախակրթարաններից հրատապ վերանորոգման կարիք ունի թիվ 3-ը, եւ Գորիս քաղաքային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրում ամենամեծ ներդրումը նախատեսված է այս  մանակապարտեզի համար` 45 մլն դրամ: 
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.