Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Նորակառույց մշակույթի տուն` Քարահունջում

by mediapoint
Ապրիլ 23, 2014
0

ՔարահունջՄարիամ Մաթևոսյան
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սյունիքի Քարահունջ գյուղի մշակույթի տան բացման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Քաունթերփարթ Ինթերնեշլն Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ղեկավար Կարլ Հոֆստրանի գլխավորությամբ, ինչպես նաև տեղական և միջազգային այլ դոնորներ:

Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ բոլորիդ հյուրընկալել մեր համայնքում: Մշակութային օջախի հանդիսավոր բացումը կնպաստի ոչ միայն մշակութային կյանքի ակտիվացմանը, այլև հարթակ կդառնա, որտեղ անցկացվեն համայնքային ժողովներներ, հանրային քննարկումներ, տարբեր միջոցառումներ»:

Մշակույթի տունը վերջին անգամ վերանորոգվել է 1961թվականին, ապակենտրոնացումից հետո շինությունը տասնյակ տարիներ մատնվել է անգործության:SAM_3178«Ակտիվ մշակույթային կյանք» ծրագրի շրջանակներում Մշակույթի տան վերանորգման համար անհրաժեշտ գումարը կազմել է 14 մլն. 449 հազար դրամ, որից 10 մլն. Դրամը  տրամադրել է Քաունթերփարթ Ինթերնեշլն, իսկ 4 մլն. 449 հազար դրմամը ներդրվել է համայնքի բյուջեից:  Դոնորի ֆինասավորմամբ «Մշակույթային համայնք» ծրագրի շրջանակներում Մշակույթի կենտրոնը համալրվել է նաև տեխնիկական սարքավորումներով:

Մշակույթի տան տնօրեն Վալերիկ Մանուչարյանի խոսքով մշակութային կյանքի ակտիվացումը կնպաստի գյուղի երիտասարդության աշխուժացմանը: «Այժմ ունենք գործող երկու պարի խմբակ, մոտ ապագայում կունենանք նաև ասեղնագործության, ինչպես նաև նախատեսում ենք շաբաթական երկու օր կազմակերպել ֆիլմի ցուցադրություններ, բայց արդեն նորոգված սրահում»,-նշում է երիտասարդ տնօրենը, ով իր առաջ նպատակ է դրել Քարահունջ համայնքը դարձնել տարածաշրջանի ամենաակտիվ մշակույթային կենտրոններից մեկը:

Համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հյուրերին ներկայացրերց այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները, այն կարևոր հաջողությունները, որն համայքն ապահովել է շնորհիվ բազմաթիվ տեղական և միջազգային դոնորների աջակցությամբ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.