Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Երեք երեխաների մայրը օգնություն է խնդրում

by mediapoint
Մայիս 5, 2014
0

collageԱնահիտ Գրիգորյան
Հիվանդասենյակի դուռը բացում ես և հանդիպում 29-ամյա Ռուզանին և  մոր կողքին կծկված երեք երեխաներին: Հավանաբար սպասում էին, թե ով նրանց համար ուտելիք, գոնե  պեչենի կբերի: Միանգամից մոտ վազեցին, երբ ձեռքիս փաթեթ տեսան, ոգևորված բացեցին ու … 

Ռուզանը գրկել էր երեքին ու ուզում էր, բոլորին տեղավորել գրկի մեջ: Երեք երեխաներն էլ հիվանդ են 5-ամյա Լիաննան և 7 ամսական Էդգարը բուժվում են թոքաբորբի համար, իսկ 3-ամյա Դիաննան` բրոնխիտի:

«Երեխաներս ցնցումի մեջ ընկած, մտածում էի արդեն, որ կորցնում եմ, բժիշկ կանչեցինք, ասաց, որ պետք է անպայման հիվանդանոց տեղափոխել, բայց ամուսինս դեմ էր, ասում ա մեռնում են,  թող մեր տանը մեռնեն: Բայց  բժշկուհին տաքսիով Գորիսի ներքին Խնձորեսկից բերեց Գորիս»,-պատմում է Ռուզանը:

Արդեն քանի օր հիվանդանոցում պառկած  ընտանիքին օգնություն են ցուցաբերում բժիշկները, հիվանդների խնամակալները:

-Ոչ մեկն էլ այցելության չի գալիս, ուզում եմ մեռնեմ, ում եմ պետք,-արցունքը չի զսպում մայրը: Նա պատմում է, որ ժամանակին հայրը դեմ էր, որ ամուսնանար այդ տղայի հետ, դրա համար անգամ նրան չի կարող դիմել օգնության համար: Երրորդ երեխան  ամուսնու «պահանջով» է ունեցել, գիտեր, որ դժվար  կլինի, բայց ամուսինը պնդել է, որ տղա ունենա: Հետո էլ, երբ երեխան ծնվեց, միանվագ տրված նպաստով ամուսինը «սպուտնիկ» անտենա առավ. «Անգամ մի վաննա չառավ, որ երեխուս լողացնեմ»,-չէր հանգստանում Ռուզանը:

Նա պատմում է, որ չի կարողանւոմ աշխատել, գոնե ինքը երեխաներին պահի, ես աշխատեմ, օրերով հաց չեն ուտում: Ուզում է բաժանվել, բայց չի ուզում, որ երեխաներն անհայր մեծանան: Դրա հետ միասին «Էնքան է ծեծում երեխաներիս, ամիսներ առաջ բռնել է աղջիկներիս ու պատեպատ խփել, մեծ աղջիկս ցնցում է ստացել, բուժել եմ, բայց կանգնած տեղը ձեռքերն ու ոտքերը դողում են»,-շարունակում է նա:

Ամուսինը դեմ է անգամ, որ նպաստ ստանան, չի գնում թղթերը դասավորի, պատճառաբանելով, թե դրա հույսին ենք մնացել:

Ռուզանը հիմա միայն մի բան է խնդրում, որ օգնեն իրեն, գոնե երեխաներին կարողանա հագցնել, տղային գոնե մի անգամ տղայի շոր հագցնի, ոչ թե աղջկա: Ասում է, որ տանը բան մանա մնում պիտի լցնեք կենդանիների առաջ խնդրում եմ տվեք երեխեքս ուտեն, շուտ կազդուրվեն, որ հասցնեմ տուն ու շուտ բաժանվեմ, որովհետև վախենում եմ, որ էլի  նոր փորձանքի չենթարկվենք:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.