Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Օգնություն Սյունիքի կարիքավոր ընտանիքներին

by mediapoint
Մայիս 7, 2014
0

DSC01854Անահիտ Բաղդասարյան
Հայ Ավետարանական եկեղեցին «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության հետ միասին վերջին հինգ ամիսներին Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան եւ Կապան տարածաշրջաններում օգնել է ավելի քան 150 սոցիալապես անապահով ընտանիքի: «Կամրջակը» 15 մլն դրամի չափով սննդամթերք է տրամադրել, իսկ Հայաստանյաց Ավետարանական կենտրոնը կազմակերպել է նվիրատվության տեղափոխումը: Այդ գործում կարեւոր դերակատարություն են ունեցել կենտրոնի երիտասարդ կամավորները: «Ամբողջ սննդամթերքը կշռել, փաթեթավորել, տեղափոխել են մեր կամավորները»,- նշում է Հայ Ավետարանական եկեղեցու Գորիս համայնքի ներկայացուցիչ Սարգիս Օչինյանը:DSC05977Ս. Օչինյանի կամ ինչպես գորիսեցիներն են նրան անվանում՝ Սարգիս Եղբոր խոսքով այս ծրագիրն սկսվեց ձմռանը, քանի որ այդ շրջանում մարդիկ առաջնահերթ ցանկանում են լուծել ջեռուցման հարցը եւ չեն կարողանում  լիարժեք սնվել: «Մարդիկ, իրենց սննդակարգի խնայողության հաշվին ստիպված վճարում են կոմունալ վարձերը, որը, հատկապես, երեխաների թերսնման պատճառ է դառնում»,- ավելացնում է Սարգիս Եղբայրը:  

Նա նաեւ նշում է, որ այս ծրագրից օգտվելու համար կարող էր դիմել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ցանկացած ընտանիք: Նրանց դիմումները հետո մերժվում կամ հաստատվում էին սոցաշխատողների տնայցերի միջոցով: Յուրաքանչյուր ընտանիքի գոնե մեկ, իսկ ոմանց արդեն մինչեւ երեք անգամ տրամադրվել է այդ փաթեթներից: Բացի այդ, ձմռանը հոլանդացի մի ընտանիքի աջակցությամբ Գորիսում 3 ընտանիք մեկական խ/մ փայտ, եւս 15 հոգի էլեկտրական սավաններ եւ 10 ընտանիք սննդի փաթեթներ են ստացել:

DSC05946Հիշեցնենք, որ Հայաստանյանց Ավետարանական կենտրոնը Գորիսում իր գործունեությունն սկսել է դեռեւս 1997թ·-ի հոկտեմբերից: Հայաստանյաց Ավետարանական կենտրոնին զուգահեռ, 1997թ.-ից սկսած, Սյունիքում սկսեց բարեսիրական ծրագրեր իրականացնել նաեւ Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որի ներկայացուցիչը դարձավ հենց Սարգիս Օչինյանը:

Հիշյալ կրոնական կազմակերպությունը «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցելով երեք տարվա ընթացքում աջակցել են Սյունիքի ավելի քան 200 ընտանիքի: «Հույս ունեմ այս համագործակցությունը կշարունակվի, քանի որ սա ոչ միայն օգնություն է, այլեւ օրհնություն: Այս օգնությունն ուժ է տալիս հույսը չկորցնելու ու շարունակելու ապրել»,- նշում է Ս. Օչինյանը:

Սարգիս Եղբայրը ավելացրեց, որ իր համար կարեւոր է մարդկանց չսովորեցնել օգնությամբ ապրելուն, իսկ մարդիկ էլ կարողանան շնորհակալ լինել եւ աջակցությունը դիտարկեն ոչ թե իրենց վիճակի պատասխան, այլ՝ որպես սիրո եւ ուշադրության դրսեւորում:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.