Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ

by mediapoint
Մայիս 15, 2014
0

54598Անահիտ Բաղդասարյան
Այս տարվա մայիսի 1-ից Գորիսի նախակրթական ուսումնական (ՆՈՒՀ) 7 հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարները կփոխանցի «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը: Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանի խոսքով՝ այդ մասին գրավոր տեղեկացրել է հիմնադրամը, եւ ինքը համապատասխան շրջաբերականներով արդեն տեղյակ է պահել Գորիսի նախակրթարաններին: «Տնօրենները պետք է հաշվառեն նախակրթարան հաճախող երեխաներին եւ ըստ ամիսների հաճախելիության ներկայացնելու դեպքում հիմնադրամը կփոխանցի համապատասխան գումարը»,- նշեց Ն. Ոսկանյանը:Այդ բարեգործությունը, Գորիս համայնքի ղեկավարի ասելով՝ կտեւի մինչեւ տարեվերջ, իսկ «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լյովա Մեժլումյանի խոսքով՝ դա կախված է հովանավորների ֆինանսավորումից: Թե ինչու որոշվեց, որ հենց նախակրթարաններին պետք է ֆինանսավորել, այն էլ այն ժամանակ, երբ Գորիսի քաղաքապետի ընտրություններին 20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել Լ. Մեժլումյանն ասաց. «Նախակրթարանների տնօրեններն են դիմել հիմնադրամի խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանին, նա էլ խորհրդի որոշմամբ որոշել է աջակցել»:

Հիմնադրամի տնօրենը, մեկնաբանելով այն խոսակցությունները, ըստ որի այս աջակցությունը պայմանավորված է հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններով, նշեց, թե չի կարծում, որ դրանք կապ ունեն իրար հետ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է սոցիալական խնդիրներով: «Հիմնադրամը 2004թ.-ից մինչ այսօր բազմաթիվ աշխատանքներ է կատարել Սյունիքի մարզում, և սա հերթական բարեգործությունն է»,- մեկնաբանեց հիմնադրամի տնօրենը:

Գորիս քաղաքում ՆՈՒՀ հաճախող երեխաների թիվը մոտ 1000 է, իսկ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից գանձվող ամսական վարձավճարի չափը 4000 դրամ է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ դիմում էր ներկայացվել համայնքի ղեկավարին` նախակրթարան հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների վարձը զեղչելու համար,  սակայն հովանավորներ, այդպես էլ չգտնվեցին:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.