Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Չնայած քարոզչական պաստառների փակցնելու տեղերը որոշված են, սակայն դրանք ուշանում են…

by mediapoint
Մայիս 22, 2014
0

10364545_574365459348834_596092428_nՄարիամ Մաթևոսյան
Մայիսի 21-ից մեկնարկել է հունիսի 8-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզչությունը: ՀՀ Ընտրական օրենսգրքի Գլուխ 5/Նախընտրական քարոզչություն/, Հոդված  20-ի  համաձայն, թեկնածուները իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր՝ որոշակի բացառություններով:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառները մինչ այժմ փակցված չեն պատերին, թեև արդեն կա Գորիս համայքնի ղեկավար Նելսոն Ոսկանյանի որոշումը:Ն. Ոսկանյանի որոշման համաձայն,  համայնքի  տարածքում  քարոզչական պաստառներ  փակցնելու  համար անվճար առանձնացվել է՝ Նարեկացու փողոցի թիվ 6 բնակելի շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատը, Սալ Քար թաղամասի թիվ 6 բնակելի շենքի  դեպի Կապանի խճուղի նայող հարթ պատը, Մաշտոցի թիվ 3 շենքի դեպի եկեղեցի նայող հարթ պատը, Կոմիտաս փողոցի թիվ 30 բնակելի շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատը, Մխիթար Սպարապետի հրապարակում գտնվող մանկական գեղագիտական կենտրոնի շենքի դեպի Գուսան Աշոտի փողոցը նայող հարթ պատը, Արմեն-Կարպետ ՓԲԸ /նախկին Հայգորգ Գորիսի մասնաճյուղ/ շենքի դեպի Բակունցի հրապարակ նայող հարթ պատը, Օրբելյանների թիվ 3 հասցեում գտնվող Պոլիկլինիկայի շենքի դեպի Գր. Տաթևացու փողոցը նայող հարթ պատը,  Օրբելյանների թիվ 37 շենքի դեպի հյուսիս նայող հարթ պատը, Յու. Բախշյանի անվան փողոցում գտնվող Սպորտ դպրոցի շենքի հարթ պատը, Ավանգարդ թաղամասի Սևյան խաչմերուկում գտնվող  մթերային խանութի հարթ պատը, Սարյան թիվ 17 բնակելի շենքի հարթ պատը, Ավանգարդ թիվ 3 հասցեում գտնվող նախկին հանրախանութի շենքի դեպի Մաշտոցի փողոցը նայող հարթ պատը, Թիվ 7 նախադպրոցական հաստատության շենքի հարավային մասի հարթ պատը, Սյունիքի փողոցի թիվ 134 բնակելի շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատը, Գյուղքոլեջի /նակին ԲՈՒԱՏՊ/ շենքի դեպի արևմուտք նայող հարթ պատը:

Սույն օրենքի համաձայն, քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում համայնքի ղեկավարի  թեկնածուների համար հատկացվում է յուրաքանչյուրին մեկ քառակուսի մետր տարածք:

Օրենքը թույլ է տալիս նաև համայքնի ղեկավարը քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնել՝ ապահովելով ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.