Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի քաղաքապետի թեկնածուները 8 մլն դրամը գերազանցող գույք չեն հայտարարագրել

by mediapoint
Մայիս 22, 2014
0

54746Սուսաննա Շահնազարյան
Գորիսի քաղաքապետի թեկնածուները թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովին են ներկայացրել իրենց ունեցվածքի` անշարժ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը: Հայտարարագրերում առկա տեղեկատվությունը վերաբերում է թեկնածուների 2013 թ. մայիսի 1-ից մինչեւ 2014 թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածին: Ըստ հայտարարագի` Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցն ունի 59,1 ք/մ տարածք Գորիսում, բնակարան Երեւանում` 50,2 ք/մ :

Թեկնածուի եկամուտը գոյացել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից ստացած աշխատավարձից` 2 մլն 907 հազար 392 դրամ, «Ադունցներ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ` 498 հազար 204 դրամ եւ նույն ընկերությունից որպես շահաբաժին` 4 մլն 550 հազար դրամ: Շարժական գույք չունի:Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2014թ. մայիսի 14-ի դրությամբ Վաչագան Ադունցն ունեցել է 2 մլն 560 հազար դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար:

Հրայր Յոլյանը հայտարարագրել է բնակարան Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի 4/25 հասցեում` 77ք/մ, «Շանի» ՍՊԸ-ի շենքը` 59,4 ք/մ եւ 120 ք/մ կառուցապատման հողատարածք Վանքի տափ 21 հասցեում, 96 հա  վարձակալված հողատարածք  ԼՂՀ-ի  Բերձոր քաղաքում:

Քաղաքապետի թեկնածուի եկամուտներն ստացվել են արտադրությունից` 3 մլն 200 հազար դրամ եւ գյուղատնտեսությունից` 6 մլն դրամ, իսկ մայիսի 14-ի դրությամբ նրա  հաշվեհամարին եղել է 500 հազար դրամ: Թեկնածուն ունի 2003 թ. արտադրության Lexus GX մակնիշի ավտոմեքենա:

Թե Վաչագան Ադունցը, թե Հրայր Յոլյանը 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող թանկարժեք գույք չեն հայտարարագրել:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.