Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում երիտասարդությունը ներգրավված չէ հասարակական գործընթացներին

by mediapoint
Մայիս 22, 2014
0

54754Քրիստինե Հայրապետյան
Շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդների մեծ մասը բուհն ավարտելուց հետո մեծ դժվարությամբ է աշխատանք գտնում, այդ պատճառով էլ մայրաքաղաքում կրթություն ստացած երիտասարդները մնում են մայրաքաղաքում, քանի որ այնտեղ աշխատանք գտնելու հնարավորություններն անհամեմատ մեծ են:  

Գորիսի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ալվարդ Բաբախանյանի խոսքով` ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին եւ պատրաստ են համախմբվել համայնքային խնդիրների լուծման համար: Նրանց մի մասը պարբերաբար ընդգրկվում է հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքներում:Ալվարդ Բաբախանյանը կարեւորում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր հանուն փոփոխությունների» ծրագիրը, որն իրականացվում է ինչպես հանրապետության այլ բուհերում, այնպես էլ Գորիսի պետական համալսարանում: Նա նշում է, որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու տարբեր դասընթացների եւ ստացած գիտելիքների հիման վրա մշակվում են գաղափարներ:

Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ համայնքի հիմնախնդիրները համատեղ քննարկումներով վեր հանվեն եւ համապատասխան լուծումներ ստանան, նաեւ այն, որ երիտասարդները հասարակական գործընթացների ակտիվ մասնակիցները դառնան: «Գորիսում քիչ չեն ստեղծագործ, նորարար գաղափար ունեցող երիտասարդները, սակայն նրանց մեջ պակասում է համախմբվածությունը: Իմ կարծիքով` դա նրանից է, որ երիտասարդության շրջանում կամավոր աշխատելու ցանկությունը փոքր է: Երիտասարդության հիմնական մասը բարձրագույն կրթություն են ստանում եւ սահմանափակվում դրանով, մինչդեռ այդ ընթացքում զուգահեռաբար այնքան հետաքրքիր նախաձեռնություններ կարելի է իրականացնել: Դրանք ոչ միայն կնպաստն համայնքի զարգացմանը, այլեւ կարեւոր դեր կունենան փորձի, ինքնազարգացման, այլընտրանքային կրթության համար»,- ասում է «Մենք» երիտասարդական  խմբի անդամ Գեւորգ Հայրապետյանը:

Նույն խմբի մեկ այլ անդամի` Արա Միրզոյանի կարծիքով` Գորիսում ապրող երիտասարդներն անտարբեր են համայնքային նախաձեռնությունների, միջոցառումների նկատմամբ: Նրա դիտարկմամբ` մեր քաղաքում շատ քիչ երիտասարդներ կան, ովքեր կարող են որոշակի հետաքրքրություն եւ աշխուժություն մտցնել քաղաքում, եւ նրանց թիվը չի ավելանում: Ա. Միրզոյանի գնահատմամբ` քաղաքի ակտիվ երիտասարդներն ինչ-որ չափով համախմբված են, սակայն մնացած երիտասարդներին շատ դժվար է համախմբել:

Երիտասարդներին հուզող հիմնախնդիրներից է ժամանցային վայրերի եւ միջոցառումների պակասը: Չնայած Գորիսի պետական համալսարանի ուսանողները կարողանում են իրենց ժամանցը հետաքրքիր կազմակերպել` մշակութային, ինտելեկտուալ, սպորտային, ժամանացային միջոցառումներ կազմակերպել, միեւնույն է, համալսարանը չի կարողանում կրթական կենտրոն լինելուց բացի, քաղաքի ակտիվ երիտասարդների համախմբման կենտրոն դառնալ եւ երիտասարդների մտավոր ներուժն օգտագործելու մեխանիզմներ գտնել:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.