Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս. քարոզչությունը շարունակվում է…

by mediapoint
Մայիս 26, 2014
0

collageՄարիամ Մաթևոսյան
Հունիսի 8-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզչության  6-րդ օրն է, բայց թեկնածուները դեռևս չեն հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը: Համեմատաբար ակտիվ են  ընտրական շտաբերում:

ՀՀ Ընտրական օրենսգրքի Գլուխ 5/Նախընտրական քարոզչություն/, Հոդված 18-ի 5-րդ կետի  համաձայն, թեկնածուները կարող են կազմավորել ընտրական շտաբեր՝ որոշակի բացառություններով. ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցի համակիրները ձևավորել են 9 նախընտրական շտաբ: «Օրենքը թույլ է տալիս ընտրական տեղամասերի թվով ունենալ շտաբեր ու մենք օրենքի սահմաններում ունենք: Գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում»,-ասում է Վ. Ադունցի Գետափնյա թաղամասում տեղակայված  շտաբի պետ Ռուստամ Ակլունցը:  Նրա խոսքով՝ որպես քարոզչության միջոց, փորձում են շտաբերի միջոցով ընտրողին հասցնել, քարոզել իրենց ընտրական ծրագրերը ու ավելի հաճախ ընտրողների հետ հանդիպումները հենց այնտեղ էլ կայանում են:

Համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Յոլյանն առայժմ, կարծես թե, չի շտապում քարոզչություն ծավալել, բայց նրա նախընտրական շտաբում ևս աշխուժություն է: Ընտրական շտաբերի վրա տեղադրված ցուցանակները սույն օրենքով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը: Երկու թեկնածուներն իրենց պաշտոնական քարոզչությունում դեռևս ակնառու սխալներ թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը: Ավելի վաղ  ինքնաբացարկ  են  հայտնել Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.