Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գործող քաղաքապետը պատրաստվում է իր հետ տանել միայն բլոկնոտները

by mediapoint
Մայիս 26, 2014
0

Nelson_VoskanyanՍուսաննա Շահնազարյան

Հուլիսի 24-ին կլրանա Գորիսի համայնքային իշխանության ղեկավար Նելսոն Ոսկանյանի լիազորությունների ժամկետը , և նա հրաժեշտ կտա իր աթոռին: Արդյո՞ք նա ափսոսում է, որ իր թեկնածությունը չի առաջադրել հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպե՞
ս է գնահատում որպես  համայնքի ղեկավարի, իր կատարած աշխատանքը. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք   գործող համայնքի ղեկավարի հետ.

–Պարոն Ոսկանյան, 2000 թվականից Գորիսի քաղաքապետն եք, կուզենայի՞ք նորից առաջադրվել:

-Ինչո՞ւ ոչ:

-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր թեկնածությունը չառաջադրեցիք:

-Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, նախորդ անգամներ առաջադրվել եմ կուսակցության կողմից:

-Այսինքն Ձեզ չվստահեցի՞ն:

-Ես որոշել էի չառաջադրվել:

–Բայց եթե առաջարկեին, կհամաձայնվեի՞ք:

-Անշուշտ:

-Բավական ակտիվ, երկակի քննարկումներ են ծավալվում ընթացիկ ընտրությունների թեկնածուներին պաշտպանող անձանց շուրջ: Խոսակցություններ են պտտվում, որ թեկնածուներից մեկին պաշտպանում է ներկա, մյուսին` նախկին մարզպետը: Երկուսն էլ հանրապետական կուսակցության անդամներ են, բայց  տարբեր մարդկանց են սատարում: Ասում են նաև, որ այդ հակասության պատճառով է, որ թեկնածուներից մեկը, ով ընտրություններում հաղթելու ավելի մեծ հավակնություն ուներ, ինքնաբացարկ է հայտնել: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված իրավիճակին և ու՞մ նախապատվություն կտայիք, եթե երկուսն էլ շարունակեին պայքարել:

-Նախ, ես չեմ կարծում, որ հին կամ նոր մարզպետը ինչ որ մեկին պաշտպանում են, բայց ես պաշտպանում եմ այն թեկնածուին, ում աջակցում է ՀՀԿ-ն, որի անդամ եմ նաև ես:

-Երբ 2000թ.-ին առաջին անգամ քաղաքապետ ընտրվեցիք, ո՞րն էիք համարում Ձեր ամենակարևոր քայլը:

– Մարդկանց մտածողությունն էի ուզում փոխել, որովհետև մարդկանց մի խումբ կա, ովքեր մշտապես դժգոհ են, քննադատում են, իրենց սոցիալական չլուծված խնդիրները ևս կապում են քաղաքական, տնտեսական իրավիճակի հետ: Այս առումով երևի քիչ բան հաջողվեց, որովհետև մարդիկ շարունակում են շտապ եզրակացություններ անել յուրաքանչյուր իրադարձության մասին: Դրանով նաև վերաբերմունք է ձևավորվում իշխանության նկատմամբ:

-Իսկ ի՞նչ հաջողվեց:

-Քաղաքի բարեկարգում` տարբեր ենթակառուցվածքների ապահովում. ջրամատակարարման, ոռոգման, լուսավորության, փողոցների ասֆալտապատման, կանաչապատման, ճանապարհների ճանապարհային նշանների տեղադրման, աղբահանության որոշակի բարելավման, տեխնիկայի թարմացման հետ կապված զգալի աշխատանքներ են իրականացվել:

-Դուք մատնանշում եք այնպիսի հարցեր, որոնց համար Ձեզ հաճախ քննադատում են:

-Քննադատում են, որովհետև  հնարավորությունների և կարիքների անհամաչափություն կա, միջոցները սուղ են:

–Բայց Դուք նշում էիք, որ այս տարի, վերջապես, համայնքն ունեցավ ռեկորդային ֆոնդային բյուջե:

-Այո, և եթե ավագանին տարեսկզբին հաստատեր բյուջեում առաջարկվող փոփոխությունը, մինչև այժմ զգալի աշխատանք կիրականացվեր, քանի որ արդեն հստակ նշվել էր, թե ինչ խնդիրներ պիտի լուծվեին:

-Այսինքն կարծում եք, որ ընտրություններն ավելի ուշ լինեին, օրինակ, անգամ սեպտեմբերին, կհասցնեիք ավարտել 14 տարվա ընթացքում չարվածը:

-Այնպիսի տպավորություն մի ստեղծեք,  թե ոչինչ չի արվել: Մենք չենք գերագնահատել մեր հնարավորությունները: Յուրաքանչյուր տարվա համար առանձնացվել է առավել հրատապ լուծում պահանջող հարցը և միջոցներն ուղղվել են դրան:

-Հնարավո՞ր է, որ Ձեզ փոխքաղաքապետի պաշտոն առաջարկեն, և Դուք համաձայնվեք: Շարունակեք կիսատ մնացած գործերը:

-Ես դեռ համայնքային խորհրդի անդամ եմ, կշարունակեմ մասնակցել համայնքային կյանքին:

-Այդ դեպքում շարունակելով լինել իշխանության մեջ, չե՞ք մտածում, որ կշարունակեն մեղադրել այն բանի համար, որ համայնքային տարբեր մրցույթներում միշտ հաղթող է ճանաչվում  «Գորեր» ընկերությունը, որի  հիմնադիրը Դուք եք:

-Միայն ես չեմ, ընտանեկան բիզնես է, բարեկամներ են նաև, բայց բոլոր մրցույթներն անցկացվել են օրենքով սահմանված կարգով:

-Եվ Դուք քննադատության եք արժանանում  նաև  այն բանի համար, որ համայնքային իշխանության աշխատակազմում, ավագանու անդամների ցանկում զգալի թվով Ձեր ազգականներն են ընդգրկված:

-Ես այդպես չէի բնորոշի, մենք, ուղղակի լավ թիմ ենք ստեղծել տարիների ընթացքում:

-Հիմա ստիպված եք թողնել այդ թիմը և հեռանալ, ինչո՞վ եք զբաղվելու:

-Վաղուց մտածում եմ Գորիսում գինու գործարան կամ գոնե գինետուն հիմնադրելու մասին, երևի վերջապես նախաձեռնեմ:

-Իսկ հնարավո՞ր է, որ որպես գինու հումք, օգտագործեք Գորիսի Որոտանի այգիների  խաղողը, որտեղ նաև Ձեր սեփականություն համարíող ասֆալտբետոնե գործարանն է և աղտոտում է շրջակայքը:

-Չեմ ժխտում, հնարավոր է, որ շրջակայքը բացարձակ մաքուր չի, բայց ձեռնարկությունում անվտանգության համապատասխան նորմատիվները պահպանվում են:

–Դուք այլևս քաղաքի առաջին դեմքը չեք և նաև դրա համար սկսեն քննադատել Ձեզ:

-Դրան ես պատրաստ եմ 2000թվականից, երբ առաջին օրը որպես քաղաքապետ, աշխատասենյակ մտա:

-Իսկ հիմա գնալուց ի՞նչ եք տանելու այդտեղից: 

-Բլոկնոտներս…միայն:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.