Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս. քաղաքապետի ընտրություններում յուրաքանչյուր թեկնածու կարող է ունենալ 27 վստահված անձ

by mediapoint
Մայիս 29, 2014
0

130868Մարիամ Մաթևոսյան
ՀՀ Ընտրական  օրենքի  Հոդված 32-ի համաձայն, «թեկնածուներն ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք»: Սույն օրենքի համաձայն, ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Ըստ այդ օրենքի՝ հունիսի 8-ին կայանալիք Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններում 9 տեղամասում յուրաքանչյուր թեկնածու կարող է ունենալ մինչև  27 վստահված անձ:Համայնքի ղեկավարի պաշտոնի համար հավակնող ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցի նախընտրական շտաբից տեղեկացվում են, որ այսօրվա դրությամբ թեկնածուն ունի երկու վստահված անձ: Այն հարցին, թե ինչու երկու վստահված անձ, եթե օրենքը թույլ է տալիս ունենալ շատ ավելին, Ռուստամ Ակլունցը, ով Վ. Ադունցի Գետափնյա թաղամասում տեղակայված շտաբի պետն է, պատասխանեց, որ իրենց թիմակիցներին բավականացնում է  վստահված անձերի քանակը:

Քաղաքապետի մյուս  թեկնածուն` անկուսակցական Հրայր Յոլյանը, ով ինքնաառաջադրվել է, gorispress-ի հետ ունեցած  զրույցում նշեց, որ ինքը կունենա օրենքով նախատեսված թվով վստահված անձ, ոչ պակաս, քան 27-ը`  յուրաքանչյուր ընտրատեղամասում 3 հոգի:

Սույն օրենքն ունի որոշակի սահմանփակումներ՝ վստահված անձ հավակնողների համար. սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները չեն կարող լինել որևէ թեկնածուի վստահված անձ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.