Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

«Ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ մենք՝ ավագանիներս, մի լավ բան անենք… »

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Անահիտ Բաղդասարյան 
ՀՀ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների սահմանած սննդակարգի նորմատիվի համաձայն` երեխան նախակրթարաններում օրական պետք է ստանա 500 դրամի սնունդ, բայց ներկայումս նրան տրվում է ընդամենը 170-200 դրամի:

«Ցավալի է, որ երեխան այսօրվա գնաճի պայմաններում թերսնվում է: Ի՞նչ անենք մենք, ինչպե՞ս վարվենք… Այս ծանր վիճակից դուրս գալու համար դիմում ենք ավագանիներին. մի ելք գտեք ու այս հարցին լուծում տվեք: 50 տարի է՝ աշխատում եմ ու ամեն անգամ ամաչում եմ ճաշացանկը գրելիս: Եվ այդ երեխաները մեր ապագան են»,- ասաց Գորիս քաղաքի մայիսի 14-ի ավագանու նիստին մասնակցող քաղաքի թիվ 4 նախակրթարանի տնօրեն Զոյա Շեգունցը:
Գորիս համայնքի ավագանու 29.01.2009թ. թիվ 5 որոշումն անվավեր ճանաչելու եւ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից գանձվող վարձավճարների վերանայման հարցը ավագանու խորհրդի մայիսի 14-ի նիստի օրակարգում ընդգրկվել էր քաղաքի նախակրթարանների տնօրենների դիմումի հիման վրա: Քաղաքապետին ուղղված դիմումով տնօրենները ֆինանսական աջակցություն էին խնդրել նախադպրոցականներին լիարժեք սնունդով ապահովելու համար:

Նիստում հարցը հետեւյալ կերպ առաջադրվեց. երեխաների ծնողներից գանձվող վարձավճարի չափը 4000 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ երեխաների սննդաչափը որոշակիորեն բարելավելու նպատակով:

Դիմումի վերաբերյալ ավագանու խորհրդի Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ հարցը ճիշտ է բարձրացվել, այն ուսումնասիրվել է եւ իր կարծիքով սննդակարգը պետք է համապատասխանի նորմատիվին:

«Մյուս կողմից` չպետք է մոռանանք, որ նախակրթարան հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ, եւ վարձավճարի բարձրացումը կազդի նրանց հաճախելիության վրա»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Ռուզաննա Տոռոզյանը հայտնեց, որ իրենք ավագանու խորհրդի Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական եւ արտաքին կապերի հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի հետ համատեղ կատարել համայնքի բյուջեի ուսումնասիրություն եւ որոշակի հատկացումներ անել նախակրթարաններին, սակայն նիստի ընթացքում նշյալ հանձնաժողովն այդպես էլ որեւէ մեկնաբանություն չներկայացրեց:

Հարցի շուրջ քննարկումն այնքան էր թեժացել, որ բացի վարձավճարը բարձացնելու հարցից՝ սկսեցին քննարկվել նաեւ նախակրթարանների կահույքի, շենքերի պահպանման, բակի վերանորոգման, քաղաքապետարանի բյուջեի եւ մի շարք այլ հարցեր ու ինչպես ավագանու անդամ Լեւոն Պետրոսյանն ասաց «մին` նալին էին խփում, մին` մեխին», ու մարդ չէր կարողանում հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ խնդիր են քննարկում ու ի՞նչ լուծում են առաջարկում:

Անցան քննարկմանը. նիստին ներկա ավագանու 11 անդամներից վարձավճալի բարձացմանը կողմ էին ավագանիներից երկուսը, դեմ` 7-ը եւ ձեռնպահ 2-ը:

Նախակրթարանների տնօրենները հեռացան՝ դժգոհ մնալով ավագանու կայացրած որոշումից: Նրանք մի տեսակ չէին հավատում քվեարկության արդյունքներին: Զոյա Շեգունցը նույնիսկ խնդրեց նորից հաշվել կողմերի թիվը:

Գորիսի թիվ 6 նախակրթարանի տնօրեն Մարետա Շալունցն այնքան էր զայրացել, որ առաջարկեց ուղղակի փակել նախակրթարանները. «Եթե 1000 դրամը այդքան մեծ գումար է, փակեցեք նախակրթարանները, որ ո՛չ մենք նեղանանք, ո՛չ դուք, ո՛չ էլ երեխաներին սպանենք»:

Տնօրենների հեռանալուց հետո թեմայի շուրջ քննարկումները դեռ շարունակվում էին, ու ավագանու մտահոգ անդամները փորձում էին նախակրթարաններին որեւէ կերպ աջակցելու ելք գտնել: «Ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ մենք՝ ավագանիներս, մի լավ բան անենք, մեզ լավ զգանք»,- անկեղծացավ Մասիս Ղուլունցը:

  
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքային իշխանությունն ապահովում է նախակրթական կրթություն, իսկ սոցիալական հարցերից լուծում է կացության հարցը եւ չի կարող սննդի գումար էլ հատկացնել. «Համայնքի բյուջեն ներկայացրել է համայնքային իշխանությունը եւ հաստատել է ավագանին. այն ռեզին չէ ու եթե մեկն այն ձգում է մի կողմից, ապա խաթարվում է բյուջեի համամասնության մեկ այլ բնագավառ: Մեզ համար հաճելի կլինի, որ մեր վարչական, ֆոնդային բյուջեից զատ այնպիսի միջոցներ ունենայինք, որ կարողանայինք այդ հարցն էլ լուծել, բայց այսօրվա դրությամբ նույնիսկ մեր նախակրթարանի դաստիարակն օրենքով սահմանված աշխատավարձից ցածր է ստանում»:

Գորիսի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Մարետա Շալունցի կարծիքով՝ 1000 դրամի ավելացումը առանձնապես ոչինչ չէր փոխի սննդակարգում. « Վարձավճարի ավելացումը առանձնապես բան չէր փոխի, եւ քանի որ գնաճ է սպասվում, այն ուղղակի գնաճի ճեղքվածքը կփակեր»:

Վարձավճարն ավելացնելու հարցը խուճապ է առաջացրել հատկապես նախակրթարան հաճախող երեխաների ծնողների մոտ:

«Կտրականապես դեմ եմ վարձավճարի բարձացմանը: Առանց այն էլ ողջ ձմեռ 5000 ենք վճարել՝ բաքսիի համար ավել 1000 դրամ էին ուզում: Դրան գումարվում ա նաեւ տարբեր միջոցառումների համար հազարական դրամ հավաքելը… Մի խոսքով, եթե սենց շարունակվեց, հաստատ երեխայիս կհանեմ մանկապարտեզից ու ոչ միայն ես: Ինչքան էլ որ պատճառաբանում են, թե դա անում են սննդակարգի բարձացման համար, պիտի հասկանան, որ աշխատանք չունեցող շատ ծնողների համար նույնիսկ էդ հազար դրամը մեծ գումար է»,- ասաց Արմինեն:

«Գուցե մեր պայմաններում ցանկացած ծնողի համար 1000 դրամը մեծ արժեք է ներկայացնում, բայց պետք է հասկանանք, որ դա արվում է ի նպաստ մեր երեխաների: Ես աշխատավայրում հանգիստ եմ, երբ իմ երկու բալիկները մանկապարտեզում են, որտեղ տիրում է ջերմ, ընտանեկան մթնոլորտ»,- իր կարծիքն արտահայտեց Տաթեւիկը:

Բնական է, որ ծնողներից շատերն, անկախ նրանից, թե ինչքան կբարձրանա վարձավճարը, երեխաներին կշարունակեն նախակրթարան տանել, քանի որ աշխատում են: Չաշխատող ծնողներից մեկն էլ նկատում է. «Երեխաս արդեն 3 տարեկան է: Ոչ 4000 դրամի, ոչ էլ 5000-ի ժամանակ կկարողանամ երեխայիս մանկապարտեզ տանել, ինչքան էլ որ Դավիթս երեխաների հետ շփվելու ցանկություն ունի: Մի նպաստով ընտանիք պահե՞նք, թե՞ երեխային մանկապարտեզ տանենք»:

Ծնողների մեծամասնությունը գիտակցում է, որ վարձավճարը բարձրացնելը կատարվում է ի նպաստ երեխաների, բայց նրանցից շատերը գտնվում են սոցիալական այնպիսի ծանր պայմաններում, որոնց համար այդ 1000 դրամը իրենց ընտանիքի մի ողջ շաբաթվա հացի գումարն է:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.