Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տեղեկատվության զտում ըստ տեղական իշխանությունների

by mediapoint
Հունիս 26, 2013
0

Անահիտ Բաղդասարյան

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հրապարակայնությունը պետք է ապահովեն ցուցատախտակների, պաշտոնական կայքերի եւ լրատվամիջոցների միջոցով: Իսկ թե նշվածներից որոնք եւ ինչ չափով է կիրառում Գորիսի քաղաքապետարանը հանրությանն իրազեկելու համար, պարզ դարձավ փոքրիկ ուսումնասիրության արդյունքում:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (հոդված 121), յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար նախատեսվում է ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն, Գորիսն ունի 23.261 բնակիչ, պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում պարզ է դառնում, որ Գորիս քաղաքում պետք է տեղադրված լինի 11 եւ ավելի ցուցատախտակ: Այսօրվա դրությամբ ցուցատախտակ է տեղադրված միայն քաղաքապետարանի առաջին հարկում:Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով` ցուցատախտակների չափերը փոքր են եւ հնարավոր չէ ամբողջ տեղեկատվությունն այնտեղ տեղավորել եւ դա է պատճառը, որ քաղաքում այլ ցուցատախտակներ չեն տեղադրվում: «Միայն ավագանու նիստերի նախագծերը կազմված են 60-70 էջից, եւ մի ամբողջ շենքի կեսը այդ նախագծերը կզբաղեցնեն. ես ինչպե՞ս փակցնեմ այդքանը: Հնարավոր չէ մի մասը փակցնել, մնացածը՝ ոչ»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչպես են ընտրում հրապարակվող տեղեկատվությունը, Գագիկ Հայրապետյանը մեկնաբանում է. «Ցուցատախտակին տեղ են գտնում օրվա նորությունները, համայնքային ծառայության, տեղական ինքնակառավարման օրենքների փոփոխությունները, ավագանու որոշումները, իսկ նախագծերը 7-8 օրինակով դրված է լինում ավագանիների նիստերի դահլիճում: Ամբողջ փաթեթը տեղադրվում է նաեւ մեր կայքում»:

Ավագանիների որոշումների կապակցությամբ հիշեցի որ ըստ Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (http://goriscity.am), մայիսի 14-ին կայացած ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 10 հարց, բայց իրականում նիստի քննարկմանն էր ներկայացվել 14-ը. ավելացել էր հողատարածքների օտարման մասին 4 հարց: Թե ինչու նախապես չէին հրապարակել նշված 4 հարցերը, աշխատակազմի ղեկավարը մեղադրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գորիսի տարածքային ստորաբաժանմանը: «Քանի որ կասկադը սեփականության վկայականները ներկայացրել է ընդամենը ավագանու նիստից առաջ, այդ պատճառով էլ կայքում նախապես տեղադրված չի եղել»,- բացատրեց նա:

Կայքում չեն տեղադրվում նաեւ ավագանու նիստի արձանագրությունները. Գ. Հայրապետյանի խոսքով` «դա արխիվային փաստաթուղթ է եւ մնում է քաղաքապետարանում»: Այդ դեպքում համայնքային կայքերի կառուցվածքը հաստատող տարածքային կառավարման նախարարությունը ինչո՞ւ է կայքում առանձին կատեգորիա հատկացրել արձանագրություններին:

Վերջին նիստում քննարկված հարցերից մեկը Գորիս համայնքի նախակրթարան հաճախող երեխաների ծնողներից գանձվող վարձավճարների նոր չափ սահմանելուն էր վերաբերվում: Այդ հարցի վերաբերյալ, ինչպես հայտնեց աշխատակազմի քարտուղարը, ավագանին որոշում չի կայացրել, որի մասին դարձյալ կայքում տեղեկատվություն չկա (նույնիսկ այն, որ որոշում չի կայացվել):

Գորիսի պաշտոնական կայքի մի շարք պատուհաններում (աշխատանք, զարգացման ծրագիր, ԶԼՄ-ները մեր մասին, մրցանակներ, շնորհակալագրեր) տեղեկատվություն ընդհանրապես տեղադրված չէ, իսկ մնացածներում էլ նախատեսված տեղեկատվության շատ քիչ մասը կարող ես գտնել:

«Աշխատանք» բաժին այցելելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գորիսում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ո՛չ ընթացիկ եւ ո՛չ էլ ժամկետանց մրցույթներ չեն հայտարարվել, չնայած այս պահին հենց կայքի «հայտարարություն» բաժնում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի համար մրցույթ է հայտարարված:

Քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Ղուկասյանն ասաց, որ ըստ սահմանված կարգի, թափուր աշխատատեղերի համար մրցույթի հայտարարությունը տեղադրվում է տարածքային կառավարման նախարարության կայքում (http://mta.gov.am/hy/), եւ եթե 15 օրվա ընթացքում դիմորդ չի լինում, հայտարարությունը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://azdarar.am/): Այդ դեպքում, համայնքային կայում ինչո՞ւ են բացել «աշխատանք» պատուհանը…

Եթե հավատանք կայքի օպերատվությանը, ապա Գորիս համայքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը վերջին անգամ 2011թ.-ի դեկտեմբերի 25-ին է խորհրդակցություն հրավիրել: Քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետ Աննա Դավթանի խոսքով` «տեխնիկական խնդիրների պատճառով չի տեղադրվում այդ ինֆորմացիան» : Միթե՞ հնարավոր չէ մեկուկես տարվա մեջ լուծել այդ խնդիրները:                                                          hetq.am  

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.