Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լուսինե Պողոսյանը Տաթեւ գյուղից ոչ-ոքի է խաղացել Կարլսենի եւ Արոնյանի հետ

by mediapoint
Հունիս 25, 2014
0

big_1403590249_2109444Երեւան: Մեդիամաքս: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ասել է, որ Հայաստանում «մեծ խանդավառություն եւ սեր կա շախմատի հանդեպ, եւ դա եզակի երեւույթ է»:

Մագնուս Կարլսենն այդ մասին ասել է հունիսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Մագնուս Կարլսենն ասել է, որ շախմատ խաղալ իրեն սովորեցրել է հայրը: 

«Պրոֆեսիոնալ շախմատիստ դառնում ես այն ժամանակ, երբ փորձ ունես, խաղը քեզանով ես անում, անընդհատ մտածում ես պարտիաների մասին», – ժպտալով ասաց նա: Մագնուս Կարլսենը Հայաստան է այցելել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ Acronis ընկերության հրավերով:

Հունիսի 23-ին Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը Տաթեում համաժամանակյա խաղ են անցկացրել Հալիձոր եւ Տաթեւ համայնքների բնակիչների եւ հոգեւորականների հետ: 

Խաղի ամենաերիտասարդ մասնակիցը 7-ամյա Ալեքս Սահակյանն էր Հալիձոր գյուղից, իսկ ամենալավ արդյունքը գրանցել է Տաթեւ գյուղի բնակիչ Լուսինե Պողոսյանը՝ նա ոչ-ոքի է խաղացել շախմատի միջազգային վարկանիշի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Կարլսենի եւ Արոնյանի հետ:

Այսօր Մագնուս Կարլսենին Երեւանում կընդունի Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

mediamax.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.