Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի նորընտիր քաղաքապետն ստանձնեց իր լիազորությունները

by mediapoint
Հուլիս 22, 2014
0

AduncԱնահիտ Բաղդասարյան
Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը երեկ ստանձնեց իր լիազորությունները: 

Հիշեցնենք, որ  Գորիս քաղաքում հունիսի 8-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել էր 8204 մարդ, որը կազմել է ընտրողների թվի 50.7%-ը: Քվեարկության արդյունքներով 4732 ձայնով քաղաքապետ է ընտրվել Վաչագան Ադունցը: Նրա  օգտին քվեարկել է կողմ քվեարկողների 61,56%-ը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշմամբ, Գորիս համայնքի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանի լիազորություններն ավարտվել էին  հուլիսի 20-ին, եւ հաջորդ օրվանից նորընտիր քաղաքապետն անցավ իր պարտականությունների կատարմանը: Միջոցառմանը ներկա Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանին` իր ղեկավարման ընթացում կատարած աշխատանքների, բարեփոխումների եւ ձեռքբերումների  համար, իսկ նորընտիր քաղաքապետին շնորհավորեց ստանձնած պաշտոնի առթիվ: «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում եւ դեռ շատ անելիքներ կան Գորիս համայնքում: Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն»,- ասաց Ա. Մարդյանը:

Նախկին քաղաքապետը եւս շնորհավորեց Վ. Ադունցին հայտնելով. «Չնայած քաղաքապետ լինելը մեծ պատիվ է, բայց միեւնույն ժամանակ մեծ պարտականություն, իսկ Վաչագան Ադունցը պատրաստ է այդ պարտականություններն ստանձնել»:

Նորընտիր քաղաքապետն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հայտարարեց, որ «չի պատրաստվում կադրային որեւէ փոփոխություն կատարել եւ նպատակ չունի գործընթացը բնական ուղուց շեղել»: Նա նաեւ ավելացրեց, որ վերջին 20 օրերին հասցրել է փաստաթղթային ուսումնասիրություն կատարել եւ նկատել է, որ համայնքային իշխանության ենթակա հաստատություններում աշխատողների աշխատավարձերը շատ ցածր են: «Կփորձենք համատեղ քննարկումների արդյունքում  փոխել ստեղծված վիճակը»,- ասաց Վ. Ադունցը:

Թե որը կլինի քաղաքապետի առաջին գործնական քայլը «Հետքի» հարցին` Վ. Ադունցը պատասխանեց, որ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից են իր նախընտրական ծրագրում նշած աղբահանությունը, թափառող շների դեմ պայքարը եւ գիշերային լուսավորությունը:

Հանդիպումից անմիջապես հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.