Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքի կառուցումը նորից հետաձգվել է

by mediapoint
Օգոստոս 6, 2014
0

Bant GorisՍուսաննա Շահնազարյան
Դեռևս 2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարության՝ Կապանում կայացած արտագնա նիստը ընդունեց որոշում` «Գորիս» քրեակատարողական հիմնարկը Գորիս քաղաքից տեղափոխելու մասին: Նոր կառույցի շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն իրականացրեցին արդարադատության և քաղաքաշինության նախարարությունները,  և արդեն 2010թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիս» ՔԿՀ-ի նոր շենք-շինությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման տեխնիկական առաջարկը: Գորիսից 8 կմ դեպի Խնձորեսկ ընկած հատվածում  ՔԿՀ-ի կառուցման համար հատկացվեց 10.5 հա ընդհանուր տարածքը, որը նախատեսում է 320 կալանավորի և դատապարտյալի համար. հիմնարկի կացարանային հանգույցը պետք է բաղկացած լինի 150-170 ազատազրկված անձանց համար նախատեսված առանձնացված բլոկներից, որոնցից յուրաքանչյուրը պետք է պարունակի 1-2 մենախուց և 4 տեղանոց խցեր: Յուրաքանչյուր  անձին պետք է բաժին ընկնի առնվազն 5 քառակուսի մետր տարածք:Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ նախատեսվում էր հետագայում կառուցել նաև Արմավիրում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 873 միլիոն դրամ, որից 1 միլիարդը փոխանցվել է «Գորիս» ՔԿՀ-ի կառուցման համար, սակայն շինարարությունն այսօր էլ դեռևս չի  մեկնարկել, իսկ փոխանցված գումարը, «Գորիս» ՔԿՀ-ի պետ  գնդապետ Արտուշ Մաքունցի տեղեկությամբ, ուղղվել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կառուցմանը:

«Գորիսում կառույցը հետաձգվել է, քանի որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է»,-«Հետքին» ասաց օրերս Սյունիքում գտնվող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց նաև, որ թե ընթացիկ և թե հաջորդ տարի «Գորիս» ՔԿՀ-ի կառույցի մեկնարկման  համար պլաններ չկան և անկախ այն հանգամանքից, որ 2012թ. օգոստոսի 11-ի երկրաշարժի հետեւանքով ՔԿՀ-ի գործող շենքի մեծ մասը դարձել է 4-րդ աստիճանի վթարային, այնուամենայնիվ, դեռևս միջոցներ չկան:

Ներկայումս  «Գորիս» ՔԿ  հիմնարկում  նախկին  170-ի փոխարեն գտնվում է 74 դատապարտյալ և, ըստ Արտուշ Մաքունցի, ստիպված են վթարային վիճակում գտնվող հիմնարկի բեռնվածությունն իջեցնել` մինչև ՔԿՀ-ի նոր շենքի կառուցումը: 

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին  ՀՀ կառավարությունը  որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքի տարածքում գտնվող 10.63 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային նոր համալիրի կառուցման համար: Այդ որոշման արդյունքում սեփականաշնորհված հողերի դիմաց փոխհատուցում է տրվել Խնձորեսկ համայնքի 4 բնակչի: Այսօր այդ տարածքը, սակայն, շարունակում է որպես գյուղատնտեսական  նշանակություն ունեցող հողատարածք, մշակվել տարբեր անձանց կողմից: 
hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.