Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ

by mediapoint
Օգոստոս 29, 2014
0
big_ad23d23a8c0802a12d3859f2f85405dd
Լուսանկարը` mediamax.am կայքից

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժան մանկավարժներ

Սրտանց շնորհավորում եմ գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Համոզված եմ, որ 21-րդ դարում առանց կրթության ու գիտելիքի լուրջ հաջողությունների հասնել հնարավոր չէ: Տեխնոլոգիապես արագ զարգացող դարաշրջանը ստիպում է յուրքանչյուրին ունենալ բավարար գիտելիքներ աշխարհի ընթացքից ետ չմնալու ու սեփական երկիրը շենացնելու համար: Ահա այս ամենի գիտակցումն է, որ ինձ ստիպում է լինել ձեր կողքին՝ միայն թե սյունեցի որևէ երեխա չմնա առանց ուսման ու ստանա որակյալ կրթություն: Ուզում եմ, վերջնականապես մերժենք ձևավորված այն մտայնությունը, թե կրթությունը մեզանում կարևոր չէ: Անցել են այդ ժամանակները: Արդեն հիմա տեսանելի է, որ որակյալ մասնագետները ստանում են բարձր աշխատավարձ ու ապրում են բարեկեցիկ կյանքով: Թող պահանջված մասնագետ դառնալը՝ լինի նաև ձեր երազանքը: Ուրախ եմ, որ այս տարի Կապանի թիվ 2 ավագ դպրոցն ուսումնական տարին դիմավորելու է սեփական հարկի տակ:  Շնորհավորում և ակնկալում եմ, որ դպրոցը կշարունակի կրթական ձեռքբերումների ավանդույթը:

 Այս տարի նշում ենք մեր մեծ սյունեցու՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: Սահյանին, Բակունցին ու շատ մեծանուն սյունեցիների /ոչ միայն գրականության ոլորտում/ գործը շարունակելը մեզանում պետք է դառնա նպատակ, որին հասնելու առաջին գրավականն ուսում ստանալու ձգտումը պետք է լինի:

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ

Հատկապես դիմում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում կրթօջախ: Ուզում եմ սրտանց շնորհավորել, հավատացե՛ք, դա ձեր ծնողների համար անմոռանալի ձեռբերում է, և միանում եմ նրանց երազանքին, որ կրթությամբ դուք գտնելու եք ձեր արժանի տեղը կյանքում: Ձեզ բարի երթ ու երազանքների իրականացում: 

Հարգարժա՛ն մանկավարժներ 

Այսօր, անկախ դժվարություններից, ձեր ուսերին է բարդ ու պատասխանատու այս առաքելությունը: Մաղթում եմ անձնական այնքան երջանկություն, որ կարողանաք անթերի նվիրվել ձեր աշխատանքին: Սյունիքն ավանդաբար համարվում է կրթական կենտրոն, բայց մենք պետք է կարողանանք նոր որակ ու արդյունքներ ապահովել:

Միով բանիվ՝ շնորհավոր գիտելիքի օր:

Հարգանքով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
syunik.gov.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում  ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.
    Հասարակություն

    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.

    Մայիս 19, 2026
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում անցկացրեց Գորիսում.
    Հասարակություն

    «Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում անցկացրեց Գորիսում.

    Մայիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.