Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Նաիրի լաբ» լաբորատորիա՝ Ակսել Բակունցի անվան դպրոցում

by mediapoint
Հոկտեմբեր 6, 2014
0

56713Անահիտ Բաղդասարյան
Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում բացվեց «Նաիրի լաբը»:  Այն Սյունիքի մարզում թվով երկրորդ գիտակրթական լաբորատորիան է, որը բացվել է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Լաբորատորիայի ստեղծման նպատակն է աջակցել դպրոցներում տարբեր առարկաների ուսուցմանը, տեխնիկական ուղղվածության եւ աշակերտների ստեղծագործական մտքի զարգացմանը:

«Նաիրի» լաբորատորիան «Նաիրի» կոնսորցիումի նախաձեռնությունն է: Կոնսորցիումի հիմնադիրներն են` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Արթին Վարուժան» ՓԲԸ-ն, «Սայմոտեկ» ՍՊԸ-ն, «Արաքս» օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը, «Փուլ» ՍՊԸ-ն, «Մասիս ԻՀ» ՍՊԸ-ն, «ՄՄԳՄ Ինջինիրինգ» ՍՊԸ-ն եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը: Նրանք նպատակ ունեն բարելավել Հայաստանի ՏՏ ոլորտը` կրթական բարեփոխումների միջոցով:Լաբորատորիայում տեղադրված Գուգարք մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգով, եռաչափ տպիչը եւ մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» մշակել է ծրագրերի դասավանդման մեթոդաբանությունը: «Լաբորատորիայի ստեղծման հիմնական անկյունաքարերից մեկն այն է, որ  երեխաների մեջ տպավորվի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը:

arthur-khojabadyan
Արթուր Խոջաբաղյան

Մենք ձգտում ենք, որ այստեղ գտնվող ցանկացած սարք արտացոլի դա»,- նշեց «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արթուր Խոջաբաղյանը: Նրա խոսքով՝ այս լաբորատորիայում աշակերտը կարող է ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչեւ տարբեր ռոբոտներ։ Այդ ընթացքում նա կսովորի ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա: Այդ ամենը ստեղծելու համար աշակերտներին կօգնեն ուսուցիչները, ովքեր արդեն վերապատրաստման առաջին փուլն անցել են «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղում:

Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանի խոսքով՝ «Նաիրի լաբի» բացումը հնարավորություն կտա աշակերտներին ստեղծագործական միտքը զարգացնել: «Կարծում եմ, որ լաբորատորիան հնարավորություն կտա մեր աշակերտներին իրենց դրսեւորելու ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց Կ. Մովսիսյանը: Դպրոցում արդեն նախնական խմբեր ձեւավորվել են, քանի որ մեկ տարի շարունակ «Ինստիգեյթի» աշխատակիցները դասերից հետո աշխատում էին  այն աշակերտների հետ, ում հետաքրքրում էր ՏՏ ոլորտը:

«Նախնական խմբերը ձեւավորվել են, բայց դրանք դեռ վերջնական չեն. բոլոր հետաքրքրված աշակերտները հնարավորություն կունենան աշխատելու այս լաբորատորիայում»,- նշեց  դպրոցի տնօրենը եւ ավելացրեց, որ այս լաբորատորիան բաց կլինի ոչ միայն իրենց, այլեւ Գորիս քաղաքի մյուս դպրոցների աշակերտների համար:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.