Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

«Մեղվաբուծությամբ զբաղվելը դժվար չէ, բայց աշխատատար է»

by mediapoint
Հոկտեմբեր 21, 2019
0

57512Անահիտ Բաղդասարյան
Մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանը 30 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ եւ այդ ընթացքում մեղվաընտանիքների կորուստներ գրեթե չի ունեցել. երեք մեղվաընտանիքը բազմացրել, հասցրել է 180-ի: Դրա կարեւոր նախապայմաններից մեկն, ըստ մեղվաբույծի, այն է, որ «տարվա մեջ մեղուն երեք գարուն է տեսնում»: Կ. Ճաղարյանը մեղվաընտանիքները մի վայրից մեկ այլ վայր է տեղափոխում, որպեսզի մեղուն տարբեր վայրերից կարողանա նեկտար հավաքել:

Նրա ասելով` հաջորդ կարեւոր պայմանն այն է, որ մեղուները սնվեն ոչ թե շաքարաջրով, այլ մեղրով. մեղուները շաքարաջրով ապրում են 6 ամիս, իսկ մեղրով՝ 8, եւ այդ 2 ամսվա ապրելն է ընտանիքին ամենամեծ բերքը հասցնում: «Ամեն մեղվափեթակում մոտ 20 կիլոգրամից ավելի  մեղր կա. եթե մեղուները սնվեն շաքարաջրով, մինչեւ գարնան վերջ կհանգեն»,- նշում է մեղվաբույծը:Գորիսեցի մեղվաբույծն ասում է, որ մեղվաբուծությամբ զբաղվելը դժվար չէ, բայց աշխատատար է. եթե սանիտարական վիճակը պահպանես, տեղափոխություններ կատարես, տարվա մեջ մի մեղվափեթակից կարելի է մոտ 10 կգ մեղր ստանալ: Հանելով մեկ մեղվափեթակի վրա ծախսած 10-12 հազար դրամ գումարը՝ մեղվապահը մի մեղվափեթակից տարվա մեջ կարող է 20 հազար դրամ եկամուտ ունենալ:

Իր գործը հեշտացնելու համար Կ. Ճաղարյանը մեղր քամելու սարք է ստեղծել՝ անվանելով մեղրաքամիչ: Ասում է, որ Գորիսում իր օգնությամբ շատերն ունեն այդ սարքից:  Նա նաեւ մեղուների մայրաբուծությամբ է զբաղվում ու տարվա մեջ մոտ 30-ը բաժանում է սկսնակ մեղվապահներին:

3Մեղվաբույծը նաեւ մեղվաբուծական արտադրանքների վերամշակման եւ փաթեթավորման ծրագիր է մշակել, որի նպատակն է արտադրված մոմը հավաքել, վերամշակել եւ մեղվապահներին մոմաթերթ տրամադրել, որը հիմա բերում է Երեւանից: Այդ ծրագիրը Կ. Ճաղարյանը 2011թ.-ին ներկայացրել էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին, կյանքի կոչելու համար ակնկալելով նրանց աջակցությունը, բայց մերժվել է:

Գորիսի տարածաշրջանում  մեղվաբուծությամբ զբաղվող 300-ից  ավելի ֆերմեր կա, որոնց ունեցած մեղվաընտանիքների ընդհանուր թիվը 18 հազարից չի անցնում: Երկարամյա մեղվաբույծի խոսքով` ծավալները կավելանան, եթե մեղրի իրացման խնդիրը լուծվի: Ըստ նրա` մեղրը հիմնականում իրացվում է ծանոթ-բարեկամի միջոցով, հիմնական շուկա չկա, որ մարդիկ հանձնեն իրենց մեղրը: «Շուկա, եթե լինի, մեղվապահներն էլ կշատանան, մեղուներն էլ»,- նշում է Կ. Ճաղարյանը:

Ինչպես տարբերակեն, մեղրն անարա՞տ է, թե` ոչ, մեր հարցին` Կ. Ճաղարյանը պատասխանում է. «Մաքուր մեղրն իր համով, հոտով, գույնով տարբերվում է ու, հիմնականում, բյուրեղանում»: Մեղվաբույծն իր մեղրը համարում է շաքարախտ հիվանդության թշնամի եւ հպարտությամբ է նշում, որ իրենից մեկ անգամ մեղր գնողը հաջորդ տարի կրկնակի է գնում: Չնայած այս տարի մեղվապահներից շատերն են բողոքում, որ մեղր չեն ունեցել, բայց Կ. Ճաղարյանի մեղուներն իրենց արդարացրել են: «Մյուս տարիների համեմատ մի 20%-ով պակաս է եղել, բայց ունեցել եմ»,- ասում է նա:

Վերջերս Ֆերմերների ազգային միավորումը Կառլեն Ճաղարյանին պարգեւատրել է պատվոգրով եւ ոսկե մեդալով` ֆերմերների ազգային միավորման գործունեությանը ակտիվորեն նպաստելու եւ գյուղատնտեսության զարգացման բնագավառում ձեռք բերած նվաճումների համար:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.