Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Արևելյան հորոսկոպ 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի

by mediapoint
Դեկտեմբեր 8, 2014
0

12Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով ագրեսիան չի համապատասխանի առողջ մտքին և բռնության ստրատեգիան կլինի պարտվող: 2015թ. այծի տարում համապատասխանում է ծառի էլեմենտը, որը ստեղծում է սրամտության էներգիա, հոգատարություն և խնամք օտար մարդկանց ցանկություններն իրագործելու կարողություն: Այծը չինական օրացույցում 8-րդ տարրն է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ 8-ը հանդիսանում է նաև երջանիկ թիվ նաև չինական համոզմունքների տեսակետից: Այդ թիվը համարվում է բարեկեցության և խաղաղության թիվ:

75762778_3887029_2b80d6ce3d9631f69482f5d734646d7e_2_-300x225

ԱՌՆԵՏ
Առնետների համար 2015թ.-ը կլինի բացահայտումների և նորամուծությունների տարի: Այն կթարմացնի ձեր կյանքը: Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն այս տարի: Մինչ կարևոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու երես ունի: 
Կարիերայի առումով տարին կլինի տենդային: Արեք ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը: 2015թ.-ի հորոսկոպը վճռականորեն ձեզ խորհուրդ է տալիս չչարաշահել ձեր առողջությունը և ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին: Անհրաժեշտ ուշադրության բացակայությունը ձեր առողջության նկատմամբ այս տարի կլինի աններելի և հնարավոր է ունենա շատ վատ հետևանքներ:
Փոխհարաբերություններում առնետները պետք է սովորեն ուրախանալ և վայելել, ինչպես նաև նվազեցնել իրենց պահանջները ընտանիքի անդամների և գործընկերների նկատմամբ:
2015թ.-ի հորոսկոպը առնետների համար կանխատեսում է հանգստի և ճամփորդության մինիմալ հնարավորություններ, այնպես, որ ավելի լավ է տրամադրվեք գործնական ուղևորությունների և գործուղումների:

ՑՈՒԼ
adf3adcdec0d-300x2252015թ.-ը ցլերի համար կանխատեսում է, որ կլինի ժամանակահատված լի սիրային թեմաներով, բիզնեսով, կարիերայով և ֆինանսական ոլորտով:
Ձեր համառությունը և հաստատակամությունը, գործը մինչև վերջ տանելու ունակությունը այս տարի կաշխատեն ձեր օգտին: Եթե դուք ունեք բիզնես, ապա այն կծաղկի: Եթե աշխատում եք վարձատրությամբ, ապա ձեզ սպասվում է աշխատավարձի նշանակալի բարձրացում և առաջընթաց կարիեռայում:
Ցլերի առողջությանը 2015թ.-ին սպառնում է սթրեսներ և տկարություն, որոնք առաջ կգան հոգեբանական բնույթով: Ընտանեկան հարաբերություններում կանաչ փայտե այծի տարում ցլերը կզբաղեցնեն ընտանեկան կոնֆլիկտները և վեճերը հարթեցնող միջնորդի դեր:
Ցլերին 2015թ.-ը կանխագուշակում է ճամփորդություններ կապված ինչպես հանգստի, այնպես էլ աշխատանքի հետ:

 ՎԱԳՐ
fs4cfa085f82233-300x239Այծի տարին վագրերի համար խոստանում է լինել բարդ, բայց ընդհանուր առմամբ բարեհաջող: Հորոսկոպը վագրերին խորհուրդ է տալիս լինել առավելագույնս դիվանագետ, որպեսզի կարողանան հաղթահարել խոչընդոտներն ու թակարդները, որոնք կարող է նա ձեզ մատուցել:
Կարիերայում ձեզ սպասվում է արդյունքներ լարված աշխատանքից: Ձեր տնօրենները կլինեն տպավորված: Հաջողությունը փողի մեջ է՝ ահա ևս մեկ լավ նորություն վագրերի համար 2015թ.-ին:
Առողջությունը չպետք է անհանգստացնի վագրերին և հորոսկոպը խոստանում է այս ոլորտում ամբողջական բարեկեցություն: Ամեն դեպքում ձեզ թույլ մի տվեք չափազանց շատ ծանրաբեռնվել: Վագրերին սպասվում են բազմաթիվ հասարակական միջոցառումներ և երեկույթներ, ուր նրանք կայցելեն իրենց ընտանիքի անդամների 
ուղեկցությամբ:
Ինչպես նաև վագրերը կարող են սպասել հետաքրքիր ճամփորդությունների այնպիսի վայրեր, ուր նախկինում երբեք չեն եղել:

ՃԱԳԱՐ (ԿԱՏՈՒ)
53958340_152-300x2252015թ.-ը ճագարների համար կլինի խաղաղության և հանգստության տարի: Իրենց նրբանկատության և դիվանագիտության շնորհիվ ճագարները կկարողանան խուսափել անցանկալի իրավիճակներից, թե ընտանիքում, թե աշխատանքում:
Այս տարի ճագարների համար նշված կլինի սեփական հոգեկան զարթոնքով, սեփական հոգին և ներքին պահանջմունքները հասկանալու հետաքրքրությամբ:
Բիզնեսում և կարիերայում սպասվում է աճ: Առողջությանը հնարավոր է սպառնան դժբախտ պատահարներ: Ընտանեկան կյանքը նույնպես կլինի հանգիստ և խաղաղ: Որևիցէ ճամփորդություններ և ուղևորություններ հորոսկոպը 2015թ.-ին չի խոստանում:

ՎԻՇԱՊ
2014-drakon-300x2402015թ.-ին վիշապներին սպասվում է բազմաթիվ գործեր և լարված աշխատանքային ռիթմ: Վիշապները ինչպես նաև զբաղված կլինեն տարբեր ընտանեկան հարցերի լուծմամբ, սակայն արժե կենտրոնանալ այն բանի վրա, որպեսզի ձեր մտերիմները ստանան բավարար ուշադրություն:
Աշխատանքում արժե սովորել վերահսկել սեփական զգացմունքները, հատկապես, եթե աշխատանքը կապված է այցելուների հետ փոխհարաբերությունների հետ:
2015թ.-ին վիշապների առողջությանը հորոսկոպը պրոբլեմներ չի խոստանում, սակայն անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և կատարել գոնե տարրական վարժություններ:
Աշխատանքային գրաֆիկի ճնշումը շատ ժամանակ կխլի, ինչի հետևանքով էլ ընտանիքում կառաջանան դժգոհություններ:

ՕՁ
U3MjMxMWE-300x195Չինական հորոսկոպը օձերի համար 2015թ.-ը կանխատեսում է որպես բարեհաջող տարի: Օգտագործեք ձեր ուղեղը, որպեսզի առավելագույնս օգտագործեք ձեր հնարավորությունները անձնական և պրոֆեսիոնալ ոլորտում: Ժամանակ մի կորցրեք այն բանի վրա, որպեսզի հետաքրքրվեք ուրիշների կարծիքով:
Կարիերայում ձեզ հաջողությունը կապահովվեն աշխատասիրությունն ու բարձր աշխատունակությունը: Ձեր առողջությանը սպառնում են միայն տհաճություններ կապված ձեր հոգեկան վիճակի հետ: Մի ճնշեք ձեր զգացմունքներն ու էմոցիաները:
2015թ.-ին ձեր ընտանիքը կապահովվի ձեր նկատմամբ սերն ու աջակցություն:
Օձերին 2015թ.-ին սպասվում են կարճ ճամփորդություններ դեպի մոտիկ վայրեր:
            

ՁԻ
9ef00154b62c-300x225Ձիերին խորհուրդ է տրվում այս տարի դառնալ մի փոքր եսասեր: Դուք պետք է այդ ժամանակահատվածը օգտագործեք սեփական տաղանդը բացահայտելու համար, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի կատարեք որոշակի խնայողություններ: 2015թ.-ը ձիու համար կլինի ոչ միանշանակ: Սեփական թուլությունների հաղթահարումը կլինի դեպի հաջողություն տանող բանալին:
Աշխատանքում ձեզ սպասվում է հաջողություն, դուք հեշտությամբ գլուխ կհանեք բարդ աշխատանքներից, սակայն փողերը դեպի ձեզ կգան շատ ջանքերի արդյունքում:
Առողջությունը կլինի գերազանց, սակայն արժե ժամանակ հատկացնել ֆիթնեսին:
Ձեր խարիզմատիկ խառնվածքը կապահովվի ձեզ հագեցած կյանք: Տարին բարեհաջող է արտասահման ճամփորդության և այլ մշակույթներին ծանոթանալու համար:

ԱՅԾ (ՈՉԽԱՐ)
post-11-1340268645-300x2112015թ.-ը, իհարկե, ձեր տարին է: Բիզնեսը, սերը, առողջությունը կլինեն բարեհաջող, սակայն մանրամասնորեն հաշվի առեք բոլոր ռիսկերը:
Ձեր լավատեսությունը, քաջությունը և խանդավառությունը կլինեն վարակիչ շրջապատի համար: Այծի տարում ծնվածներին սպասվում է արագընթաց հաջողություն և աշխատանքում, և ցանկացած բիզնես նախագծում, ինչպես նաև գերազանց ֆիզիկական և հոգեկան առողջ վիճակ:
Ընտանեկան հարաբերություններում դուք դուրս կգաք նոր հոգեկան կապերի ոլորտ:
Ձեզ սպասվում են գործնական ճամփորդություններ, ընտանիքի հետ արձակուրդ և գերազանց հանգստյան օրեր:

 

ԿԱՊԻԿ
2238484avn-300x188Եղեք բավարար լուրջ այս տարի, եթե ցանկանում եք ստանալ առավելագույն հնարավորը: Օգտագործեք ձեր ինտուիցիան և հմայքը, որպեսզի կարողանաք տեսնել, երբ մարդիկ ցանկանան ձեր դեմ օգտագործել ձեր իսկ պարզությունը: Նպատակաուղղված ուղղորդեք ձեր էներգիան անհրաժեշտ ուղղություններով:
Աշխատանքում հաջողությունը կապահովվեն ձեր հարմարվելու և հարմարեցնելու ունակությունները, այնպես որ մի ցուցաբերեք համառություն և փոխեք ձեր աշխատանքին վերաբերվող հայացքները:
Առողջությանը սպառնում են դեպրեսիաները: Ընտանեկան խնդիրները լուծելու համար գլուխ հանեք դրանց պատճառներից:
Շահավետ կլինեն աշխատանքային ճամփորդությունները:

ԱՔԼՈՐ
84293825_polovinki12-300x2692015թ.-ի հորոսկոպը աքլորին կանխատեսում է, որ նա կկարողանա հասնել երկինք, եթե սովորի գոնե մի փոքր հարմարվել իր շրջապատին: Ավելի շատ դիվանագիտություն՝ ահա այս որակը կաշխատի ձեզ համար:
Մեծ ճարտասանության հմտությունները և լոգիկան կօգնեն ձեզ կնքել նոր գործարքներ և վեր բարձրանալ կորպորատիվ սանդուղքով: Սպասվում են աշխատանքային գործուղումներ:
Առողջության հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել պրոֆիլակտիկային: Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ կլինի բարեհաջող:

ՇՈՒՆ
08345c786b18ff8e0858e387d8f25e7d-300x225Հավատարմությունը, գիտելիքների պաշարը և սերը, որոնց տիրապետում են այս տարոմ ծնվածները, կօգնեն նրանց նշանակալի առաջընթաց ունենալ 2015թ.-ին: Եվ բիզնեսում և սիրո մեջ տարին կանխատեսում է հաջողություն: Բարեգործություն և մարդասիրություն՝ ահա այն ինչով արժե, որ զբաղվեն շները կանաչ փայտե այծի տարում:
Եթե դուք բավարար ճկուն եք, ապա ոչինչ չի խոչընդոտի ձեզ հասնել այն առաջնորդի դիրքին, որը ձեզ սպասվում է կարիերայում:
Հորոսկոպը շներին նախազգուշացնում է հին հիվանդությունների վերադարձի հնարավորության մասին, որոնք կարող են դառնալ իսկական տանջանք:
2015թ.-ին շներին արժե կատարել այն ճամփորդությունները, որոնք նրանք ծրագրել էին վաղուց, եթե նույնիսկ դա շուրջերկրյա է:

ԽՈԶ (ՎԱՐԱԶ)
599523362-300x232Վարազներին այծերի տարում կլինեն կյանքով բավարարված և շատ կշփվեն: Նրանց դրական բնույթը կօգնի իրենց հասնել բոլոր նպատակներին:
Հաջողությունը վարազներին սպասվում է և բիզնեսում և կարիերայում, որի գրավականը կլինեն աշխատասիրությունը ու համբերությունը:
2015թ.-ին կարող են խանգարել մարսողության ոչ մեկ խանգարումները:
Վարազները նվիրված կլինեն ընտանիքին և կվայելեն լավ ժամանցը իրեն ընտանիքի հետ:
Ուժերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում կատարել կարճ ուղևորություններ, որոնք կօգնեն հանգստացնել ուղեղը:

Աղբյուրը`armportal.net

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.