Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ես կարիք ունեմ ներկայանալու»

by mediapoint
Դեկտեմբեր 8, 2014
0

57691Շուշան Օհանյան
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եւ թատրոնին կից «Երիտասարդ դերասանների ակումբն» այս տարվա սեպտեմբերի 1-ից «Ես կարիք ունեմ ներկայանալու» մշակութային-ներառական նախաձեռնության շրջանակներում  հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներգրավում են նրանց ուժերով պատրաստվող փոքրիկ բեմադրություններում: «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ-ի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի մշակույթի միջոցով նրանց ինտեգրել հասարակությանը:

Փոքրիկ դերասաններին «հայտնաբերելու» համար թատրոնի տնօրեն Համլետ Հարութունյանը եւ դերասան, նախաձեռնության ռեժիսոր Էրիկ Գրիգորյանը  նախապես այցելել են դպրոցներ, Գորիսի ցերեկային խնամքի կենտրոն, անհատական հանդիպումներ ունեցել հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ: Հ. Հարութունյանի խոսքով` նախաձեռնության մեկնարկին մեծ թվով երեխաներ էին ցանկություն հայտնել ներգրավվել բեմադրություններում, սակայն արդեն պատրաստվող բեմադրությունների վերջնական փորձերին մասնակցում են երեքը:«Այս կարճ ժամանակահատվածում փորձել ենք երեխաներին հնարավորինս ծանոթացնել թատերական արվեստի «էլեմենտների» հետ` սկսած  լուսավորությունից մինչեւ բեմական խոսք, շարժումների ուսուցում»,- պատմում է թատրոնի տնօրենը: Նախաձեռնության ղեկավարի խոսքով` երեխաների հետ աշխատում են լարված գրաֆիկով, նրանք շատ ոգեւորված են, բայց, հաշվի առնելով նրանց սահմանափակ կարողությունները, չեն կարող երկար ծանրաբեռնել: Նախատեսվող երեք ամիսը շատ քիչ է երեխաներին  նախապատրաստելու համար, որպեսզի կարողանան խաղալ ներկայացումների մեջ, թեկուզ` փոքր դրվագներում: Այնուամենայնիվ, ըստ Էրիկի, փոքրիկներն այնքան խանդավառված են, որ կփորձեն միջոցներ գտնել ավելի երկար ժամանակ նրանց հետ աշխատելու համար:

«Մենք փոքր դրամաշնորհներ էինք հայտարարել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Մրցույթի գլխավոր նախապայմանն էր` առաջարկները պետք է ուղղված լինեին խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը եւ, համապատասխանաբար, դրանց ուղությամբ ծրագրերի իրականացմանը: Առաջնություն կտրվեր այն ծրագրերին, որոնք կկարողանային շարունակականություն ապահովել»,- մեզ հետ զրույցում նշեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հ/կ-ի տնօրեն Լեւոն Ներսիսյանը:

Այն, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները շատ հաճախ իրենց հեռու են պահում հասարակությունից, դրանում Լ. Ներսիսյանը տեսնում է նաեւ ծնողների մեղքը: Ըստ նրա, ծնողների մոտ այն թյուր կարծիքը կա, որ այդ կերպ նրանք «պաշտպանում» են երեխաներին` չհասկանալով, որ երեխաների մեջ կոտրում են անհատականությունը:

«Հատուկ կարիքներով երեխաների ներգրավումը թատերական արվեստի մեջ նպաստում է նրանց թե’ մտավոր, թե’ խոսքային, թե’ ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը»,-նշում է հոգեբան Արփինե Հովհաննիսյանը եւ ավելացնում, որ նման ներկայացումները միջոց են իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու, ստեղծագործելու, ներկայանալու իրավունք ունի: 

«Երեխաներն ունեն տեսողության, տեղաշարժման, տարիքային բնականոն աճի հետ կապված խնդիրներ: Բնականաբար, ամեն ինչ հարթ չէր կարող ընթանալ, բայց ժամանակի հետ կարողացանք փոխվստահության մթնոլորոտ ստեղծել»,- նշում է Էրիկ Գրիգորյանը:

Մարին, ով ներկայացման մեջ կկվի դերում է հանդես գալիս, սովորում է չորրորդ դասարանում` գերազանց առաջադիմությամբ: Թե’ տնօրենը, թե’ ռեժիսորը հիացած են Մարիի խաղով, արագ ընկալելու ունակությամբ: «Մի քանի տարի առաջ ասում էր, որ բժշկուհի է դառնալու, իսկ հիմա համոզված է, որ դերասանուհի կդառնա: Շատ ոգեւորված է, իրեն կարեւորված է զգում»,- ասում է Մարիի մայրը:

Ամանորից առաջ փոքրիկների ուժերով հանդիսատեսին կներկայացվի Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Ռեժիսորն ու երեխաները դրան սպասում են յուրօրինակ անհանգստությամբ, բայց վստահ, որ հանդիսատեսը կգնահատի իրենց աշխատանքը:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.